Մարկ Ռոթկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Ռոթկո
լատիշ․՝ Markuss Rotkovičs
Ի ծնեռուս.՝ Маркус Яковлевич Ротковичe
Ծնվել էսեպտեմբերի 25, 1903(1903-09-25)[1][2][3][…]
ԾննդավայրԴաուգավպիլս, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն[4][5]
Վախճանվել էփետրվարի 25, 1970(1970-02-25)[1][2][6][…] (66 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]
Քաղաքացիություն ԱՄՆ[7] և  Ռուսական կայսրություն
ԿրթությունԵյլի համալսարան (1921, 1923)[8], Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա և Լինքոլնի ավագ դպրոց (հունիս 1921)
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս և գծանկարիչ
Ոճաբստրակտ էքսպրեսիոնիզմ[4]
Ժանրաբստրակցիոնիզմ[4]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՆարնջագույն, կարմիր, դեղին, Նարինջագույն և դեղին, No. 10, Ռոթկոյի մատուռ, No. 1?, No. 2?, No. 3?, No. 3?, No. 4?, No. 5? և No. 6 (?)?
ԱշակերտներFrances Baldwin?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱմուսինMary Ellen Beistle?
ԶավակներKate Rothko? և Christopher Rothko?
 Mark Rothko Վիքիպահեստում

Մարկ Ռոթկո, ի ծնե անունը՝ Մարկուս Յակովլևիչ Ռոթկովիչ (ռուս.՝ Маркус Яковлевич Роткович, սեպտեմբերի 25, 1903(1903-09-25)[1][2][3][…], Դաուգավպիլս, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն[4][5] - փետրվարի 25, 1970(1970-02-25)[1][2][6][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]), ռուս-հրեական ծագումով ամերիկացի գեղանկարիչ։ Չնայած Ռոթկոն ինքը մերժել է իր պատկանելությունը նկարչական որևէ ճյուղի, նրան ընդհանրապես բնորոշում են որպես աբստրակտ էքսպրեսիոնիստ։ Նա Ջեքսոն Պոլլոքի և Ուիլհելմ Քունինգի հետ միասին համարվում է ամերիկյան հետպատերազմյան ամենահայտնի նկարիչներից մեկը։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Ռոթկոն ծնվել է Ռուսական կայսրության Վիտեբսկ նահանգի Դվինսկ քաղաքում՝ ներկայիս (Լատվիայի հանրապետության Դաուգավպիլս քաղաքում)։ Նրա հայրը՝ Յակոբ (Յակով) Ռոթկովիչը, դեղագործ և մտավորական է եղել, ով ի սկզբանե ապահովել է իր երեխաների աշխարհիկ և քաղաքական դաստիարակությունն առավել, քան կրոնականը։ Ռոթկոյի վաղ մանկությունն անցել է վախի ու սարսափի մեջ, մի միջավայրում, որտեղ հրեաները պախարակվում էին այն չարիքների համար, որ պատուհասել էր Ռուսաստանը[9]։ Չնայած Յակոբ Ռոթկովիչի համեստ եկամտին, ընտանիքը լավ կրթված էր («Մենք կարդացող ընտանիք ենք», հիշում է Ռոթկոյի քույրը)[10], և Ռոթկոն տիրապետում էր ռուսերենի, հրեերենի, իդիշի և եբրայերենի։ Հոր՝ Ուղղափառ Հուդաիզմին վերադառնալուց հետո (նա այս շարժմանը հարում էր նաև երիտասարդ տարիքում) Ռոթկոյին՝ չորս երեխաներից ամենափոքրին, հինգ տարեկան հասակում ուղարկում են չեդեր (անգլ.՝ сheder), որտեղ նա սովորում է Թալմուդ, չնայած նրա քույրն ու եղբայրները սովորում էին հանրակրթական համակարգում[11]։

Արտագաղթ Ռուսաստանից դեպի ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախենալով, որ իր որդիներին շուտով կզորակոչեն Ռուսական կայսրության բանակ, Յակոբ Ռոթկովիչը Ռուսաստանից գաղթում է ԱՄՆ։ Մարկուսը մնում է Ռուսաստանում իր մոր և մեծ քրոջ՝ Սոնյայի հետ միասին։ Ավելի ուշ՝ 1913 թվականի ձմռանը, նրանք միանում են Յակոբին և մեծ եղբայրներին Օրեգոն նահանգի Փորթլանդ քաղաքում՝ ժամանելով Էլլիս կղզի։ Մի քանի ամիս անց մահանում է Յակոբը՝ ընտանիքին թողնելով առանց տնտեսական աջակցության։ Սոնյան գանձապահի աշխատանք է կատարում, մինչ Մարկուսն աշխատում է իր հորեղբոր մեծածախ վաճառքի խանութսրահում՝ աշխատողներին օրաթերթ վաճառելով[12]։ Մարկուսը սկսել է դպրոց հաճախել 1913 թվականին Միացյալ Նահանգներում՝ երրորդ դասարանից արագ տեղափոխվելով հինգերորդ, և գերազանցությամբ ավարտել է միջնակարգ մակարդակը Փորթլանդում, Լինքոլնի ավագ դպրոցում, 1921 թվականին, տասնյոթ տարեկան հասակում։ Նա սովորում է իր չորրորդ լեզուն՝ անգլերենը, և դառնում հրեական համայնքի ակտիվ անդամ, որտեղ իր ճարտարությունն է ապացուցում քաղաքական քննարկումների ընթացքում։ Ինչպես իր հայրը, Ռոթկոն մեծ կարևորություն է տալիս այնպիսի խնդիրների, ինչպիսիք են բանվոր աշխատակարգի, կանանց՝ հղիության դեմ միջոցներ կիրառելու իրավունքները։ Նա լսում է ակտիվիստ Էմմա Գոլդմանի խոսքը Արևմտյան ափի իր դասախոսություններից մեկի ժամանակ[13]։

Ռոթկոն կրթաթոշակ է ստանում Եյլում։ Երկրորդ տարվա համար նրան կրթաթոշակ չի տրվում, և նա մատուցողի և առաքիչի աշխատանք է կատարում՝ ուսման վարձը վճարելու համար։ Նա գտնում էր, որ Յեյլի հասարակությունը էլիտար կյանքի մոլուցքով էր տառապում և ռասիստ էր։ Ռոթկոն և նրա ընկերներից մեկը՝ Ահարոն Դիրեքթորը, հիմնում են «Սաթրդեյ Իվնինգ Փեսթ» երգիծական ամսագիրը, որը պարսավագիր էր՝ ուղղված դպրոցի բծախնդիր, բուրժուական բնույթի դեմ[14]։ Ամեն դեպքում, Ռոթկոն միշտ էլ ավելի շատ ինքնակրթված մարդ է եղել, քան աշխատասեր աշակերտ[15]։ «Նրա համակուրսեցիներից մեկը հիշում է, որ նա հազիվ թե սովորում էր, սակայն կարդալու մոլուցք ուներ»։ Իր ուսումնական երկրորդ տարվա վերջում Ռոթկոն թողնում է կրթությունն ու վերադառնում քառասունվեց տարի անց՝ պատվավոր աստիճանի արժանանալուց հետո[16]։

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականի աշնանը Ռոթկոն աշխատանք է գտնում Նյու Յորքի հագուստի խանութների թաղամասում։ Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգայում իր ընկերոջը այցելության ընթացքում նա տեսնում է, թե ինչպես են ուսանողները մի նմուշ էսքիզավորում։ Ըստ Ռոթկոյի՝ սա սկիզբ է դնում իր՝ արվեստագետի կյանքին։ Հետագայում նա ընդունվում է Նյու Յորքի դիզայնի քոլեջ, որտեղ նրա ուսուցիչներից մեկն է լինում նկարիչ և դասղեկ՝ Արշիլ Գորկին։ Սա հավանաբար նրա առաջին հանդիպումն է ամերիկյան ավանգարդի ներկայացուցչի հետ, չնայած այս երկուսը երբեք չեն մտերմանում Գորկու իշխող բնավորության պատճառով։ (Գորկու՝ դասարանը ղեկավարելը Ռոթկոն անվանում է «հսկողության գերբեռնվածություն»[17])։ Այդ աշնանը նա Արվեստի ուսանողական լիգայում մասնակցում է դասընթացների, որոնք վարում է կուբիստ նկարիչ Մաքս Վեբերը՝ երիտասարդ ռուս-հրեան։ Իր ուսանողների՝ մոդեռնիզմի մասին իմանալու բուռն ցանկությանն ի պատասխան, Վեբերին, ով ֆրանսիական ավանգարդի մի մասն է եղել, սկսում են նայել որպես «մոդեռն արվեստի պատմության կենդանի շտեմարան»[18]։ Վեբերի ուսուցման ազդեցության ներքո Ռոթկոն սկսում է արվեստն ընկալել որպես զգացմունքային և կրոնական արտահայտություն, և այս շրջանի նրա նկարներն արտացոլում են իր ուսուցչի ազդեցությունը[19]։ Տարիներ անց, երբ Վեբերը ներկա է գտնվում իր նախկին ուսանողների աշխատանքների ցուցադրությանը և իր հիացմունքն արտահայտում, Ռոթկոն համակվում է չափազանց մեծ գոհունակությամբ[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Mark Rothko (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Union List of Artist Names
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Կերպարվեստի արխիվ
  6. 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
  7. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  8. Mark Rothko 1903–1970Tate.
  9. Biographical information for this entry is taken from James E.B. Breslin and Dore Ashton.
  10. Breslin, p. 14.
  11. Breslin, pp. 18-19.
  12. Breslin, pp. 21-22, 24, 32.
  13. Breslin, pp.34-35.
  14. Stigler, Stephen M., "Aaron Director Remembered". 48 J. Law and Econ. 307, 2005.
  15. Ashton, p. 10.
  16. Breslin, pp. 47-54.
  17. Hayden Herrera, Arshile Gorky: His Life and Work (New York: Farrar Straus Giroux, 2003), pp. 129-130.
  18. Ashton, p. 11.
  19. Breslin, pp. 62-63. Ashton, an art historian and close friend of Rothko's, goes further: "Weber presided over [Rothko's] early development" (p. 19).
  20. Ashton, p. 69.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Ռոթկո» հոդվածին։