Մալքոլմ Մաքդաուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալքոլմ Մաքդաուել
անգլ.՝ Malcolm McDowell
Ծնվել էհունիսի 13, 1943(1943-06-13)[1][2] (80 տարեկան)
ԾննդավայրHorsforth, Սիթի օֆ Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, դերասան, հնչյունավորող, կինոդերասան, բնավորության դերասան, սցենարիստ, թատրոնի դերասան և կինոպրոդյուսեր
Ծնողներհայր՝ Չարլզ Թեյլոր[3], մայր՝ Էդնա ՄակԴաուել[3]
Ամուսին(ներ)Մարգոթ Բենեթ և Մերի Սթինբյորգեն
Երեխա(ներ)Չարլի ՄակԴաուել
Պարգևներ և մրցանակներ
malcolmmcdowellonline.com

Մալքոլմ Մաքդաուել (անգլ.՝ Malcolm McDowell, իրական անունը` Մալքոլմ Ջոն Թեյլոր (Malcolm John Taylor), հունիսի 13, 1943(1943-06-13)[1][2], Horsforth, Սիթի օֆ Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի անգլիացի դերասան, ում ճանաչում են բերել վառ արտահայտված, հաճախ նաև դաժանությամբ աչքի ընկնող բացասական դերերը։ «Տղամարդու լավագույն դերակատարման» և «Լավագույն դերասան» անվանակարգերում ներկայացվել է «Ոսկե գլոբուս» և «Սատուրն» մրցանակների։ 2012 թվականին արժանացել է աստղի` Հոլիվուդյան փառքի ծառուղում, իսկ 2014 թվականին արժանացել է «Սատուրն» մրցանակին` ստեղծագործական կյանքում ունեցած ձեռքբերումների համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալքոլմ Մաքդաուելը ծնվել է Լիդսում` բարապանի ընտանիքում։ Պատանի տարիքում աշխատել է որպես շրջիկ առևտրական։ Դերասանի վարպետության դասընթացներն ավարտելուց հետո, խաղացել է գավառական թատրոններում։ 1964 թվականին ընդգրկվել է Շեքսպիրյան թագավորական թատրոնի դերասանական կազմի մեջ, իսկ 1965 թվականին աշխատել է հեռուստատեսությունում։ 1968 թվականին նկարահանվել է ռեժիսոր Լինդսեյ Անդերսոնի «Եթե» կինոնկարում, իսկ ավելի ուշ, նույն ռեժիսորի «Օ, երջանիկ» (1973 թ.) ֆիլմում։

Մալքոլմ Մաքդաուելին իրականում ճանաչում բերեց 1971 թվականին նկարահանված, Սթենլի Կուբրիկի «Լարովի նարինջ» կինոնկարը, որտեղ նա կերտել էր անչափահաս չարագործ Ալեքսի դերը։ Այդ ֆիլմից հետո նրան մշտապես առաջարկում էին բացասական կերպարներ։ Այդպիսի դերերից էին նաև Հին Հռոմեական անմիտ կայսր Կալիգուլայի դերը` Տինտո Բրասի «Կալիգուլա» (1979 թ.) կինոնկարում, խորհրդային մոլագար մարդասպանի դերը Դևիդ Գրեկոյի «Էվիլենկո» (2004 թ.) ֆիլմում և այլն։ Մալքոլմ Մաքդաուելը նկարահանվել է նաև Կարեն Շահնազարովի «Արքայասպանը» (1991 թ.) կինոնկարում, կատարելով արքայասպան Յակով Յուրովսկու դերը։

1970-1980-ական թվականներին Մալքոլմ Մաքդաուելի կարիերան հանկարծակի անկում ապրեց։ Հիմնականում նա խաղում էր ոչ մեծ դերեր։ Բացառություն էր 1979 թվականին նկարահանված «Անցում» կինոնկարը, որտեղ նա կատարում էր ՍՍ-ական ֆոն Բերկովի գլխավոր բացասական դերը։ 1982 թվականին նա նկարահանվել է Փոլ Շրեդերի «Մարդիկ-կատուներ» կինոնկարում, իսկ 1990-ական թվականներին, Ջոն Ռիս Դևիսի և Մարկ Հեմիլի հետ միասին, խաղացել է Երկրի տիեզերական նավատորմի մարշալ Ջեֆրի Տոլուինի դերը` FMV-հոլովակներում, որոնք նախատեսված էին «Wing Commander III: Heart of the Tiger» (1993 թ.) և «Wing Commander IV: The Price of Freedom» (1995թ.) խաղերի համար[4]։ Հայտնի է նաև նրա դերը «Լեքս» (1996 թ.) հեռուստասերիալում։

Ներկայումս Մալքոլմ Մաքդաուելը աշխատում է ամերիկյան հեռուստատեսությունում։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1975-1980 թվականներին Մալքոլմ Մաքդաուելը ամուսնացած է եղել դերասանուհի Մարգո Բեննեթի հետ, իսկ 1980-1990 թվականներին` ամերիկյան դերասանուհի Մերի Ստինբյորգենի հետ և ունեցել երկու երեխա, դուստրը` Լիլի Ամանդան և որդին, այժմ ռեժիսոր և պրոդյուսեր Չարլի Մաքդաուելը։

1991 թվականին Մալքոլմ Մաքդաուելը ամուսնացել է երրորդ անգամ` Քելլի Կուհրի հետ, ով 24 տարով փոքր էր իրենից։ Նրանք ունեցել են երեք որդի։

Հայտնի դերասան Ալեքսանդր Սիդդիգը, Մալքոլմ Մաքդաուելի զարմիկն է։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1967 Խեղճը Poor Cow Բիլլի
1968 Եթե If… Միք
1970 Ուրվագծեր հատվող տեղանքում Figures In A Landscape Անսել
1971 Կատաղած լուսին (Վաղուց, շատ վաղուց` վաղը) The Raging Moon (Long Ago Tomorrow) Բրյուս Պիտչարդ
1971 Լարովի նարինջ A Clockwork Orange Ալեքս
1973 Օ, երջանիկ O Lucky Man! Միք Թրևիս
1975 Թագավորական փայլ Royal Flash Հարի Ֆլեշմեն
1976 Ասերը երկնքում Aces High Ջոն Գրեշեմ
1976 Անիծվածների ճամփորդությունը Voyage of the Damned Մաքս Գյունտեր
1979 Անցում The Passage ֆոն Բերկով
1979 Կալիգուլա Caligula Կալիգուլա
1979 Ճանապարհորդություն ժամանակի մեքենայով Time After Time Հերբերտ Ուելս
1980 Նայիր ցասումով Look Back in Anger Ջիմմի Պորտեր
1982 Մարդիկ-կատուներ Cat People Փոլ
1982 «Բրիտանիա» հոսպիտալը Britannia Hospital Միք Թրևիս
1983 Երկնագույն ամպրոպ Blue Thunder գնդապետ Կոկրեյն
1983 Կրոս-Կրիկ Cross Creek Մաքս Պերկինս
1983 Խենթանալ Get Crazy -
1984 Գուլագ Gulag անգլիացի
1985 Արթուր արքան Arthur the King արքա Արթուր
1986 Մոնտե Կառլո Monte Carlo Քրիստոֆեր Քուին
1987 Բանտային բորսա Buy & Cell Ուորդեն Տեննանտ
1987 Հյուրը The Caller հյուր
1988 Մայրամուտ Sunset Էլֆի Ալպերին
1989 Հանգուցյալները Mortacci Էդմոնդո
1990 Լուսին-44 Moon 44 մայոր Լի
1990 Դասարան 1999 Class Of 1999 դպրոցի տնօրեն Մայլզ Լանգֆորդ
1990 Երաժշտական մայիս Maggio musicale Պիեռ Ֆրանչեսկո Ֆերաիոլի
1990 Իզաբելի համբույրը Jezebel’s Kiss Բենջամին Ֆաբերսոն
1990 Վրդովվածները Disturbed Դերիկ Ռուսել
1990 Վարպետը Il maestro Ուոլտեր Գոլդբերգ
1990 Օձի աչքում In The Eye Of The Snake պրոֆեսոր Բոլդուին
1991 Արքայասպանը Цареубийца Տիմոֆեև, Յակով Յուրովսկի
1992 Ցանկության շղթան Chain of Desire Հյուբերտ Բայլեյ
1993 Քամին արևելքից Vent d'est գեներալ Բորիս Հոլմստոն-Սմիսլովսկի
1993 Բոֆա Bopha! -
1993 Մարդը, ով հրաժարվում էր մեռնելուց The Man Who Wouldn't Die Բեռնարդ Դրեյկ
1994 Գրպանի փողեր Milk Money Ուոլտցեր
1994 Աստղային ուղի. Սերունդ Star Trek: Generations Տոլիան Սորան
1994 Դաժան հատուցում Dangerous Indiscretion Ռոջեր Էվերետ
1994 Երկրորդ մեծագույն պատմությունը` երբևէ պատմվածներից The Second Greatest Story Ever Told Գաբրիել հրեշտակապետ
1994 Սրտի ժամանակները Seasons Of The Heart Ալֆրեդ ՄակԳինես
1995 Վիրաբույժը Exquisite Tenderness դոկ. Ստեյն
1995 Տանկիստուհին Tank Girl Կիսլի
1995 Արթուր արքայի թուրը Kids of the Round Table Մեռլին
1995 Հյուսիսային Աստղի բռունցքը Fist of the North Star Ռյուկեն
1995 Ճակատագրական հետապնդում Fatal Pursuit Բեչտել
1995 Կարմիր Եռանկյունու շնաձկները Sharks of the Red Triangle պատմող
1996 Փոքրիկ հեծյալները The Little Riders կապիտան Կասել
1996 Երեկվա թիրախը Yesterday's Target Հոլդեն
1996 Գնացք դեպի դժոխք Night Train to Venice Ստրանգեր
1996 Այնտեղ, որտեղ ճշմարտությունն է Where Truth Lies դոկ. Վերնոն Ռենքուիս
1996 Երկու վտանգավոր լեդիներ Ringer Նոել
1997 Հոգեբուժարան Asylum Սալիվան Ռենե
1997 Հիդրոսֆերա 2103: The Deadly Wake Սեն Մուրդոկ
1997 Հյուգոյի ընկերությունը Hugo Pool Հենրի
1997 Միսթր Մագու Mr. Magoo Օսթին
1998 Կախարդական թագավորը Beings Յան
1998 Առաջին 9 ½ շաբաթը The First 9 1/2 Weeks Ֆրանսուա Դուբոյս
1998 Համր ճիչ (Պարտիզպանը) The Gardener Բեն Քարտեր
1998 Երևակայությունների կղզին Fantasy Island միսթր Ռորկ
1999 Հարավային խաչը Southern Cross Ֆելիպե Սոլանո
1999 Սերը պառկած է արյունաքամ Love Lies Bleeding Մալքոլմ Մոդ
1999 Իմ ուրախ կյանքը My Life So Far Մորիս Մակինտոշ
1999 2000. Ապոկալիպսիսի պահը Y2K գեներալ Սյուարդ
2000 Դևիդ Քեսսիդիի պատմությունը The David Cassidy Story Ջեկ Քեսսիդի
2000 Գանգստեր № 1 Gangster No. 1 Գանգստեր 55
2000 Մեռյալների կղզին Island of the Dead Ռուպերտ Քինգ
2001 Ռոբին Հուդի դուստրը. Գողերի արքայադուստրը Princess of Thieves Նոթինգհեմի շերիֆը
2001 Եկվորներն Ամերիկայում Just Visiting Էվսեբիուս
2001 Սափրիչը The Barber Դեքստեր Մայլզ
2002 Հայացքով բոցավառողը 2 Firestarter 2: Rekindled Ջոն Ռեյնբյորդ
2002 Ստվերների թագավորությունը Shadow Realm Մարտին Հուդզոն
2002 Միայն մեր միջև Between Strangers Ալան Բաքստեր
2002 Ես լրտես եմ (Խաբել բոլորին) I Spy Առնոլդ Գունդարս
2003 Կքնեմ, երբ մեռնեմ I'll Sleep When I'm Dead Բոդ
2003 Տեմպ Tempo Ուոլտեր Շրենջեր
2003 Պարախումբ The Company Ալբերտո Անտոնելլի
2003 Կարմիր վարդեր և բենզին Red Roses and Petrol Էնդա Դոյլ
2004 Դորիան Գրեյ. Սատանայական նկար Dorian Հենրի
2004 Էվիլենկո Evilenko Անդրեյ Էվիլենկո
2004 Բոբբի Ջոնս. Հարվածի հանճարը Bobby Jones: Stroke of Genius Օ. Բ. Կիլեր
2004 Տեմպեստա. Անբարոյական կիրք Tempesta Փոլ Վալենտին
2005 Թերթի պատմությունը Rag Tale Ռիչարդ, Մորտոն
2005 Հայելային պատերազմներ. Արտացոլանք առաջին Зеркальные войны: Отражение первое գործակալ Մերդոկ
2006 Թութանհամոն. Դամբարանի անեծքը The Curse of King Tut's Tomb Նաթան Կաիրնս
2006 Ժառանգությունից զրկվածը Cut Off Ջեյմս Բուրտոն
2007 Ցուցակը The List -
2007 Ելքեր Exitz Պերսի
2007 Հելոուին 2007 Halloween Սեմյուել Լումիս
2007 Պատերազմ և խաղաղություն War and Peace Նիկոլայ Բոլկոնսկի
2008 Դատաստանի օրը Doomsday Մարկուս Քեյն
2008 Կոկո Շանել Coco Chanel Մարկ Բուշե
2009 Հելոուին 2 Halloween II Սեմյուել Լումիս
2009 Ումպ Suck Էդդի Վան Հելսինգ
2010 Ամեն-ինչ դեպի լավը Barry Munday միսթր Ֆարլի
2010 Պրոֆեսոր Մելվիլի գաղտնիքները Pound of Flesh պրոֆեսոր Մելվիլ
2010 Թեթևաբարո վարքի գերազանցիկը Easy A տնօրեն Գիբբոնս
2010 Գոլֆը թագավորությունում Golf in the Kingdom Ջուլիան Լանգ
2010 Իլայի գիրքը The Book of Eli Լոմբարդի
2011 Ես ատում եմ քեզ, Լոս-Անջելես L.A., I Hate You Հարոլդ Ուեյնտրաուբ
2011 Արտիստը The Artist ծառայապետ
2011 Ազատագրվածները The Unleashed պատմող
2011 Սատանայի հայցվորը Suing the Devil Սատանա
2011 Վամպիրուհիները Vamps -
2012 Թլպատում Excision միսթր Կուպեր
2012 Սայլենթ Հիլ 2 Silent Hill: Revelation 3D Լեոնարդ Վուլֆ
2012 Հակավիրուս Antiviral դոկ. Աբենդրոթ
2012 Կանաչ պատմություն A Green Story Բարտոն
2012 Տանը մենակ 5. Տոնական կողոպուտ Home Alone: The Holiday Heist Սինկլեր
2012 Լուռ գիշեր Silent Night շերիֆ Կուպեր
2012 Գործատուն The Employer տնօրեն
2013 Ռիչարդ Առյուծասիրտը Richard the Lionheart Հենրի II
2013 Առողջարաններ Sanitarium դոկ. Սթենսոն
2013 Զոմբեքս Zombex դոկ. Սուլիս
2013 Հրեշավոր գիշեր Mischief Night միսթր Սմայլզ
2014 Մոցարտը ջունգլիներում Mozart in the Jungle Թոմաս Փեմբրիջ
2014 Թբիլիսի, ես սիրում եմ քեզ Tbilisi, I Love You միսթր Մ.
2014 Ազատ անկում Free Fall Թադեուշ Գուլտ
2014 Ինչպես զբաղվել սիրով` անգլիական ձևով Some Kind of Beautiful Գորդոն
2014 Լրտեսի հոգին Душа шпиона Հենրի Բաքստոն
2015 Կորուստ Bereave Գարվեյ
2015 Բանականության աչքը Mind's Eye միսթր Սիմս
2015 Երեխաներն ընդդեմ հրեշների Kids vs Monsters գլխավոր հրեշ
2016 31. Մահվան տոն 31 հայր
2017 Սպանություն Միսիսիպիում Mississippi Murder ՄակԳովեն
2017 Մահացու մրցավազք 2050 Death Race 2050 Չայրմեն
2017 Սեր և փառք Walk of Fame Էվան Պոլուս
2017 Սածիլների տունը Grow House դոկ. Դուբի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալքոլմ Մաքդաուել» հոդվածին։