Հրադեց Կռալովե
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Հրադեց Կռալովե | |||||
չեխ․՝ Hradec Králové[1][2] գերմ.՝ Königgrätz | |||||
| |||||
Երկիր | Չեխիա | ||||
Համայնք | Հրադեց Կրալովեի շրջան, Բոհեմիայի թագավորություն և Q89660615?[3] | ||||
Ներքին բաժանում | Březhrad?[4], Hradec Králové?[4], Kukleny?[4], Q12035175?[4], Malšovice?[4], Moravské Předměstí?[4], Nový Hradec Králové?[4], Piletice?[4], Plácky?[4], Plačice?[4], Plotiště nad Labem?[4], Pouchov?[4], Pražské Předměstí?[4], Roudnička?[4], Rusek?[4], Slatina?[4], Slezské Předměstí?[4], Svinary?[4], Svobodné Dvory?[4], Třebeš?[4] և Věkoše?[4] | ||||
Հիմնադրված է | 1225 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1225[5] | ||||
Մակերես | 105,686167 կմ² | ||||
ԲԾՄ | 235±1 մետր | ||||
Բնակչություն | ▲93 906 մարդ (հունվարի 1, 2024)[6] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 500 02–503 41[3] | ||||
Ավտոմոբիլային կոդ | H | ||||
Պաշտոնական կայք | hradeckralove.org | ||||
| |||||
Հրադեց Կռալովե (Градец-Кралове[7]; չեխ․՝ Hradec Králové, գերմ.՝ Königgrätz), հատուկ կարգավիճակ ստացած քաղաք Չեխիայի արևելյան մասում, Էլբա և Օռլիցե գետերի միախառնման վայրի մերձակայքում։ Էլբան, անցնելով բնակավայրի միջով, նրան բաժանում է երկու մեծ թաղամասի՝ Հին քաղաքի և Նոր քաղաքի։ Հրադեց Կռալովեն նույնանուն տարածաշրջանի վարչական կենտրոնն է Արևելյան Բոհեմիայում, տրանսպորտային կարևոր հանգույց[8]։ Համբավվել է նաև բարձրագույն ուսումնական հեղինակավոր հաստատություններով (բժշկական ու մանկավարժական ինստիտուտները, Պրահայի համալսարանի մասնաճյուղը...): Մեծությամբ ութերորդն է Չեխիայում. 2018 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 92.917[9]: Զբաղեցնում է 105,61 քառակուսի կիլոմետր տարածք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1073 թվականին; 1225 -ին ստացել է թագավորական քաղաքի կարգավիճակ, դարձել այրիացած թագուհիների նստավայր։
Հրադեց Կռալովեն հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, որոնցից հիշատակության են արժանի հատկապես 11-15-րդ դարերում ճարտարապետական գոթիկա ոճով կառուցված ու վերակառուցված տաճարը, բարոկկո ոճի ճարտարապետության ակնառու նմուշ հանդիսացող ճիզվիտական եկեղեցին, հուսյան ապստամբական շարժման նշանավոր պարագլուխներից մեկի՝ Յան Ժիժկայի դամբանը... 1884 թվականին քանդել են քաղաքային միջնադարյան պարիսպները, որոնք խոչընդոտում էին կառուցապատմանն ու հետագա աճին, վերակառուցել են փողոցները և հին քաղաքամասը կարճ ժամանակամիջոցում վերափոխել հրաշալի զբոսավայրի։ Բացի այդ, ազատված տարածքներում 20-րդ դարի սկզբներին ճարտարապետներ Գոչարի ու Կոտերայի պատրաստած նախագծերի հիման վրա կառուցվել են ուշագրավ շենքեր ու ամբողջական թաղամասեր, որի արդյունքում քաղաքն ստացել է «Հանրապետության ցուցադրական սրահ» անվանումը, իսկ ժամանակաշրջանը բնորոշվել որպես ճարտարապետության ոսկեդար։
Հրադեց Կռալովեն ներկայումս ոչ միայն զբոսաշրջային, կրթական կենտրոն է, տրանսպորտային կարևոր հանգույց, այլ նաև՝ արդյունաբերական խոշոր կենտրոն։ Զարգացած է հատկապես մեքենաշինությունը. արտադրվում են սարքեր, շարժիչներ, հսկա կաթսաներ, որոնք օգտագործվում են քիմիական, գինեգործական, շաքարի արտադրություններում (դրանց զգալի խմբաքանակներ նաև արտահանվում են)։ Հրադեց Կռալովեում թողարկվող արտադրատեսակներից են նաև լուսանկարչական նյութերը, հագուստեղենը, կահույքը, երաժշտական գործիքները. ուշագրավ է այն փաստը, որ գերմանական «Կ. Բախշայն Պիանոֆորտեֆաբրիկ» ընկերությունը հենց այստեղ է արտադրում հանրահայտ W. Hoffmann, PETROF մակնիշի դաշնամուրները։
Գործընկեր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդրիա (Իտալիա)
- Արնհեմ (Նիդերլանդներ)
- Բանսկա Բիստրիցա (Սլովակիա)
- Վալբժիխ, (Լեհաստան)
- Վրոցլավ (Լեհաստան)
- Գիսեն, (Գերմանիա)
- Կաստելա, (Խորվաթիա)
- Մեց (Ֆրանսիա)
- Մոնտանա, Բուլղարիա
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալբժետա Ռեյչկա (* 1286 – † 1335) Չեխիայի և Լեհաստանի թագուհի, Վացլավ Երկրորդի և Ռուդոլֆ Հաբսբուրգցու երկրորդ կինը
- Բոհուսլավ Բալբին (* 1621 – † 1688) չեխ գրող, պատմաբան, աշխարհագետ, մանկավարժ
- Վացլավ Կլիմենտ Կլիցպերա (* 1792 – † 1859), չեխ գրող
- Յոզեֆ Կաետան Տիլ (* 1808 – † 1856), չեխ գրող
- Կարել Յարոմիր Էրբեն (1811 – † 1870), չեխ գրող, բանահավաք, գրականագետ, թարգմանիչ
- Ֆրանտիշեկ Պլեսնիվի (* 1845 – † 1918), ճարտարապետ
- Անտոնին Պետրոֆ (* 1851 – † 1930), չեխ գործարար, «Պետրոֆ» ֆիրմայի հիմնադիր
- Ալոիս Յիրասեկ (* 1851 – † 1930), չեխ գրող, բազմաթիվ պատմավեպերի հեղինակ
- Յան Կոտերա (* 1871 – † 1923), չեխ ճարտարապետ, արվեստի տեսաբան
- Յոզեֆ Գոչար (* 1880 – † 1945), չեխ ճարտարապետ
- Ռուդոլֆ Մեդեկ (* 1890 – † 1940), չեխ գրող, չեխական բանակի գեներալ
- Կարել Չապեկ (* 1890 – † 1938), չեխ գրող, քննադատ, արվեստաբան, փիլիսոփա
- Վլադիմիր Իրանեկ (* 1938), չեխ ծաղրանկարիչ, նկարազարդող, անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ
- Վլադիմիր Պրեցլիկ (* 1929 – † 2008), չեխ քանդակագործ
- Զուզանա Նավարովա (* 1959 – † 2004), չեխ երգչուհի, երաժիշտ, երգերի հեղինակ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սբ հոգու տաճարը
-
Հին քաղաքապետարանը
-
Գարեջրի վերակառուցված գործարանը
-
Ելիսեյան պալատը
-
Հասարակական տրանսպորտի կայանատեղի
-
Տիլի անվան գիմնազիան
-
Համալսարանի փիլիսոփայության և մանկավարժության ֆակուլտետների շենքերը
-
Քաղաքի կենտրոնի համայնապատկերը թռչնաթռիչքի բարձրությունից
-
Շուկայի հրապարակը
-
Փողոց հին քաղաքամասում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.gleif.org/lei-files/20170831/GLEIF/20170831-GLEIF-concatenated-file.zip
- ↑ Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) գրանցամատյան
- ↑ 3,0 3,1 Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) գրանցամատյան
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 набор данных ISÚI — Czech Office of Surveying and Cadastre.
- ↑ Jakl L. Jak stará jsou česká města? Legendy a fakta. (չեխերեն) // iDNES.cz — 2011.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích – k 1. 1. 2024 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2024.
- ↑ Великий атлас світу — Х. : Книжковий клуб «Клуб Сімейного Дозвілля», 2016 — с. 28. — ISBN 978-966-14-9348-2
- ↑ http://www.czso.cz/csu/2011edicniplan.nsf/engt/6000393326/$File/521011112513.xls%7Ctítulo=Dados Արխիվացված 2020-02-26 Wayback Machine do instituto de estatísticas da República Checa|autor=|data=|publicado=|acessodata=|língua2=cz}}
- ↑ Hradec Králové, www.citypopulation.de
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրադեց Կռալովե» հոդվածին։ |
|