Կաստելա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաստելա
Դեղձ կաստելա
Pão-de-ló: Պորտուգալական նախկին կաստելան

Կաստելա (ճապ.՝ カステラ касутэра), թխվածքաբլիթը տարածված է Ճապոնիայում։ Բաղադրությունը՝ շաքարավազ, ալյուր, ձու և օսլայի օշարակ։

Այսօր, ենթադրվում է, որ Կաստելան մասնագիտացված է Նագասակիյում, սակայն թխվածքաբլիթը հայտնի է դեռևս 16-րդ դարում։ Կաստելո բառը բխում է պորտուգալերեն «հաց Կաստիլիա» (Pão de Castela) բառից։ Թխվածքաբլիթը հիմնականում վաճառվում է երկարավուն արկղերի մեջ, որոնք ունեն 27 սանտիմետր երկարություն։

16-րդ դարում պորտուգալացիները Նագասակի նավահանգստով հասել են Ճապոնիա և այստեղ բացել են միջազգային առևտուր։ Պորտուգալացիները այստեղ բերեցին ճապոնացիների համար շատ անհայտ բաներ՝ ծխախոտ, դդում և կաստիլա։ Թխվածքաբլիթները լավ են փաթեթավորվում և այդ պատճառով էլ շոգ եղանակին չեն փչանում։ Եղել է ժամանակահատված, որ թխվածքաբլիթը թանկ է եղել՝ շաքարավազի բարձր գնի պատճառով։ Հիմա թխվածքաբլիթը ճապոնական նախասիրությունների մասն է։

Կաստելան պատրաստված է բնական բաղադրիչների և ունի նուրբ համ։ Կաստելայում օգտագործում են կանաչ թեյ, շագանակագույն շաքարավազ և մեղր։ Կան կաստելայի տարբեր ձևեր և չափսեր, հիմնականում վաճառվում է փոքր թխվածքաբլիթները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաստելա» հոդվածին։