Jump to content

Հարություն Ավգերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Ավգերյան
արմտ. հայ.՝ Յարութիւն Աւգերեան
Ծնվել էհունիս 1774[1]
Անկարա, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել էնոյեմբերի 24, 1854(1854-11-24)[1][2] (80 տարեկան)
Վենետիկ, Ավստրիական կայսրություն[1]
Բնակության վայր(եր)Սուրբ Ղազար կղզի
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան, բառարանագիր և թարգմանիչ
Տիրապետում է լեզուներինհայերեն[1], հունարեն[1], լատիներեն[1], եբրայերեն[1], իտալերեն[1], ֆրանսերեն[1], անգլերեն[1], հունգարերեն[1] և գերմաներեն[1]
Հայտնի աշակերտներՋորջ Բայրոն[1]
 Harutyun Avgeryan Վիքիպահեստում

Ավգերյան Հարություն (Յարութիւն Աւգերեան) (հունիս 1774[1], Անկարա, Օսմանյան կայսրություն[1][2] - նոյեմբերի 24, 1854(1854-11-24)[1][2], Վենետիկ, Ավստրիական կայսրություն[1]), հայ լեզվաբան, բառարանագիր, թարգմանիչ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հունիսին, Անկյուրայում։ 1786 թվականին գնացել է Սուրբ Ղազար կղզի, գրեթե ամբողջ կյանքը Հարություն Ավգերյանն անցկացրել է այնտեղ։ Եղել է Ջորջ Բայրոնի հայերենի ուսուցիչը։

Տիրապետել է հունարենին, լատիներենին, եբրայերենին, իտալերենին, ֆրանսերենին, անգլերենին, հունգարերենին, գերմաներենինե թուրքերենին։ Ավգերյանի լեզվագիտական կարողությունները լիարժեք կերպով դրսևորվել են բառարանագրության բնագավառում։ Նա կազմել է ֆրանսերեն-հայերեն, հայերեն-ֆրանսերեն-թուրքերեն, անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն բառարանները, ձգտել հայերին հաղորդակից դարձնել Եվրոպայում գիտության նվաճումներին, օտարներին սովորեցնել հայերեն։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվաբանական տեսակետից Ավգերյանի ամենաարժեքավոր գործը՝

«Բացտրութիան չափուց և կշռոց նախնեաց, առաջնորդությամբ Եպիփանու, Խորենացու և Շիրակացու» (1821)

աշխատությունն է, ուր ամփոփելով Եպիփանես Կիպրացու (4-րդ դար), Մովսես Խորենացու և Անանիա Շիրակացու աշխատանքները, պարզել է, որ Շիրակացին օգտվել է առաջին երկուսից, տվել է նախնիների չափերի ու կշիռների բացատրությունը։ ժամանակի չափու կշռի միավորների ֆրանսերեն անվանումները տրված են հայերեն, իսկ հայերենները՝ թուրքերեն համարժեքներով։

Աշխատության մեջ ստուգաբանված են պարսկերենից, հունարենից և այլ լեզուներից փոխառված 124 բառ։ Ավգերյանը, Ջորջ Բայրոնի հետ, կազմել և հրատարակել է անգլերեն-հայերեն (1817), հայերեն-անգլերեն (1819) քերականության ձեռնարկներ։

Հայտնի է եղել նաև որպես հմուտ թարգմանիչ, առաջին անգամ հայերենի (գրաբար) է թարգմանել Ջ. Սիլտոնի «Դրախտկորուսեալ»-ը (1824), իտալերեն՝ Ներսես Լամբրոնացու «Ատենաբանութիուն»-ը (1812), Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ը (1823)։ Ձեռագիրվիճակում թողել է գերմաներեն-հայերեն և հունարեն-հայերեն բառարաններ։ Մահացել է նոյեմբերի 24-ին, Վենետիկում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին յղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բառարան Անգղիարէն եւ Հայերէն, Հայր Յարութիւն Վ. Աւգերեան։ Մխիթարեանց Տպարան, Վենետիկ, 1868։
  • Բառարան Հայերէն եւ Անգղիերէն, Հայր Յարութիւն Վ. Աւգերեան։ Մխիթարեանց Տպարան, Վենետիկ, 1825։
  • Բառարան Անգղիարէն եւ Հայերէն, Հայր Յարութիւն Վ. Աւգերեան։ Մխիթարեանց Տպարան, Վենետիկ, 1821։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Ավգերյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Ավգերյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 608