Հարություն Ավգերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Ավգերյան
արմտ. հայ.՝ Յարութիւն Աւգերեան
Bayron's visit to San Lazzaro by Aivazovsky (1899).jpg
Ծնվել էհունիս 1774[1]
Անկարա, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել էնոյեմբերի 24, 1854(1854-11-24)[1][2] (80 տարեկան)
Վենետիկ, Ավստրիական կայսրություն[1]
Բնակության վայր(եր)Սուրբ Ղազար կղզի
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան, բառարանագիր և թարգմանիչ
Տիրապետում է լեզուներինհայերեն[1], հունարեն[1], լատիներեն[1], եբրայերեն[1], իտալերեն[1], ֆրանսերեն[1], անգլերեն[1], հունգարերեն[1] և գերմաներեն[1]
Հայտնի աշակերտներՋորջ Բայրոն[1]
Commons-logo.svg Harutyun Avgeryan Վիքիպահեստում

Ավգերյան Հարություն (Յարութիւն Աւգերեան) (հունիս 1774[1], Անկարա, Օսմանյան կայսրություն[1][2] - նոյեմբերի 24, 1854(1854-11-24)[1][2], Վենետիկ, Ավստրիական կայսրություն[1]), հայ լեզվաբան, բառարանագիր, թարգմանիչ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հունիսին, Անկյուրայում։ 1786 թվականին գնացել է Սուրբ Ղազար կղզի, գրեթե ամբողջ կյանքը Հարություն Ավգերյանն անցկացրել է այնտեղ։ Եղել է Ջորջ Բայրոնի հայերենի ուսուցիչը։

Տիրապետել է հունարենին, լատիներենին, եբրայերենին, իտալերենին, ֆրանսերենին, անգլերենին, հունգարերենին, գերմաներենինե թուրքերենին։ Ավգերյանի լեզվագիտական կարողությունները լիարժեք կերպով դրսևորվել են բառարանագրության բնագավառում։ Նա կազմել է ֆրանսերեն-հայերեն, հայերեն-ֆրանսերեն-թուրքերեն, անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն բառարանները, ձգտել հայերին հաղորդակից դարձնել Եվրոպայում գիտության նվաճումներին, օտարներին սովորեցնել հայերեն։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվաբանական տեսակետից Ավգերյանի ամենաարժեքավոր գործը՝

Aquote1.png «Բացտրութիան չափուց և կշռոց նախնեաց, առաջնորդությամբ Եպիփանու, Խորենացու և Շիրակացու» (1821) Aquote2.png

աշխատությունն է, ուր ամփոփելով Եպիփանես Կիպրացու (4-րդ դար), Մովսես Խորենացու և Անանիա Շիրակացու աշխատանքները, պարզել է, որ Շիրակացին օգտվել է առաջին երկուսից, տվել է նախնիների չափերի ու կշիռների բացատրությունը։ ժամանակի չափու կշռի միավորների ֆրանսերեն անվանումները տրված են հայերեն, իսկ հայերենները՝ թուրքերեն համարժեքներով։

Աշխատության մեջ ստուգաբանված են պարսկերենից, հունարենից և այլ լեզուներից փոխառված 124 բառ։ Ավգերյանը, Ջորջ Բայրոնի հետ, կազմել և հրատարակել է անգլերեն-հայերեն (1817), հայերեն-անգլերեն (1819) քերականության ձեռնարկներ։

Հայտնի է եղել նաև որպես հմուտ թարգմանիչ, առաջին անգամ հայերենի (գրաբար) է թարգմանել Ջ. Սիլտոնի «Դրախտկորուսեալ»-ը (1824), իտալերեն՝ Ներսես Լամբրոնացու «Ատենաբանութիուն»-ը (1812), Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ը (1823)։ Ձեռագիրվիճակում թողել է գերմաներեն-հայերեն և հունարեն-հայերեն բառարաններ։ Մահացել է նոյեմբերի 24-ին, Վենետիկում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 608.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.

Արտաքին յղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բառարան Անգղիարէն եւ Հայերէն, Հայր Յարութիւն Վ. Աւգերեան։ Մխիթարեանց Տպարան, Վենետիկ, 1868։
  • Բառարան Հայերէն եւ Անգղիերէն, Հայր Յարութիւն Վ. Աւգերեան։ Մխիթարեանց Տպարան, Վենետիկ, 1825։
  • Բառարան Անգղիարէն եւ Հայերէն, Հայր Յարութիւն Վ. Աւգերեան։ Մխիթարեանց Տպարան, Վենետիկ, 1821։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 608 CC BY-SA icon 80x15.png