Հարավարևելյան Ասիայի միջուկային զենքից զերծ գոտու համաձայնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավարևելյան Ասիայի միջուկային զենքից զերծ գոտու պայմանագրի մեջ ներառում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի բոլոր երկրները (ASEAN)

Հարավարևելյան Ասիայի միջուկային զենքից ազատ գոտու մասին համաձայնագիր (Southeast Asian Nuclear-Weapon-Free Zone Treaty - SEANWFZ) կամ Բանգկոկի համաձայնագիր (Bangkok Treaty), 1995 թվականին միջուկային զենքից ազատ գոտու մասին պայմանագիր, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) հովանու ներքո գտնվող Հարավարևելյան Ասիայի անդամ 10 երկրների միջև (Բրունեյ Դարուսսալամ, Կամբոջա, Ինդոնեզիա, Լաոս, Մալայզիա, Մյանմար, Ֆիլիպիններ, Սինգապուր, Թաիլանդ և Վիետնամ)։ Այն ստորագրման համար բացվել է Բանգկոկ քաղաքում (Թաիլանդ), 1995 թվականի դեկտեմբերի 15-ին կայացած պայմանագրի համաժողովում, և այն ուժի մեջ է մտել 1997 թվականի մարտի 28-ին և պարտավորեցնում է իր անդամներին չմշակել, արտադրել կամ որևէ կերպ ձեռք բերել, տիրանալ կամ վերահսկել միջուկային զենք։

Պայմանագրին առնչվող գոտին այն տարածքն է, որը ներառում է պետությունների տարածքները և դրանց համապատասխան մայրցամաքային ելունդները (continental shelves) և բացառիկ տնտեսական գոտիները (EEZ)։ «Տարածք» նշանակում է ցամաքային տարածք, ներքին ջրեր, տարածքային ծովեր, արշիպելագային ջրեր, ծովի հատակը և դրանց ընդերքը, ինչպես նաև դրանց վերևում գտնվող օդային տարածքը։

Համաձայնագիրը ներառում է արձանագրություն, որի համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ճանաչված հինգ միջուկային զենք ունեցող պետությունները, մասնավորապես Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Թագավորությունը (որոնք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներն են), պարտավորվում են պահպանել Համաձայնագիրը և չնպաստել դրա մասնակից պետությունների կողմից դրա խախտմանը։ Միջուկային զենք ունեցող ոչ մի պետություն չի ստորագրել այս արձանագրությունը։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակից երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ստորագրել է Ի պահ է հանձնել
Բրունեյ Բրունեյ 1995 դեկտեմբերի 15 1996 նոյեմբերի 22
Մյանմա Մյանմա 1995 դեկտեմբերի 15 1996 հուլիս 17
Կամբոջա Կամբոջա 1995 դեկտեմբերի 15 1997 մարտի 27
Ինդոնեզիա Ինդոնեզիա 1995 դեկտեմբերի 15 1997 ապրիլի 10
Լաոս Լաոս 1995 դեկտեմբերի 15 1996 հուլիս 16
Մալայզիա Մալայզիա 1995 դեկտեմբերի 15 1996 հոկտեմբերի 11
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ 1995 դեկտեմբերի 15 2001 հունիսի 21
Սինգապուր Սինգապուր[1] 1995 դեկտեմբերի 15 1997 մարտի 27
Թաիլանդ Թաիլանդ 1995 դեկտեմբերի 15 1997 մարտի 20
Վիետնամ Վիետնամ 1995 դեկտեմբերի 15 1996 նոյեմբերի 26

Արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ստորագրել է Ի պահ է հանձնել
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ֆրանսիա Ֆրանսիա
Ռուսաստան Ռուսաստան
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
     Միջուկային զենքից ազատ գոտիներ
     Միջուկային երկրներ
     Միջուկային զենքի համատեղման գոտիներ
     Չտարածման մասին պայմանագիր ունեցող գոտիներ
Միջուկային զենքից ազատ գոտիների միջազգային համաձայնագրեր[2]
Անվանում Տարածք Մակերես
( կմ2)
Մանակից
երկրներ
Վավերացված
Անտարկտիկայի Անտարկտիդա 14,000,000 45 1961-06-23[3]
Տիեզերքի Տիեզերք 1967-10-10[4]
Տլատելոլկոյի Լատ․ Ամերիկա
Վեստ Ինդիա
21,069,501 33 1969-04-25[5]
Օվկիանոսի Օվկիանոսի հատակ 1972-05-18[6]
Ռարոտոնգայի Խաղաղ օվկիանոս 9,008,458 13 1986-12-11[7]
Բանգկոկի ASEAN 4,465,501 10 1997-03-28[8]
Մոնղոլիայի
(MNWFS)
Մոնղոլիա 1,564,116 1 2000-02-28[9]
Սեմիի
(CANWFZ)
Կենտր․ Ասիա 4,003,451 5 2009-03-21[10]
Պելինդաբայի Աֆրիկա 30,221,532 53 / 40 2009-07-15[11]
Ընդամենը:


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Disarmament and Non-Proliferation». Government of Singapore. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  2. «Captain Mark E. Rosen, Nuclear Weapons Free Zones: Time For A Fresh Look, 8 Duke J. of Comp. & Int'l L. 29 (1997)». web.archive.org. 2005 թ․ մարտի 6. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  3. «01. Antarctic Treaty, done at Washington December 1, 1959». United States Department of State (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  4. «The Outer Space Treaty». www.unoosa.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  5. «The Nobel Peace Prize 1982». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  6. «3. Treaty on the Prohibition of the Emplacement of Nuclear Weapons and Other Weapons of Mass Destruction on the Seabed and the Ocean Floor and in the Subsoil Thereof, done at London, Moscow, and Washington February 11, 1971». United States Department of State (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  7. «SOUTH PACIFIC NUCLEAR FREE ZONE TREATY [TREATY OF RAROTONGA]» (PDF). web.archive.org. 2011 թ․ հուլիսի 16. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  8. «SEANWFZ Enters Into Force; U.S. Considers Signing Protocol - Arms Control Association». Armscontrol.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  9. «Nuclear-Weapon-Free Status of Mongolia». www.nti.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին. {{cite web}}: Text "NTI" ignored (օգնություն); Text "Treaties & Regimes" ignored (օգնություն)
  10. Evans, Michael. «Nuclear - The Earth Times - Encyclopaedia». Earthtimes.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  11. «African Nuclear-Weapon-Free-Zone (ANWFZ) Treaty (Pelindaba Treaty)». www.nti.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին. {{cite web}}: Text "NTI" ignored (օգնություն); Text "Treaties & Regimes" ignored (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]