Հասմիկ Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասմիկ Գրիգորյան
Ծնվել էմայիսի 12, 1981(1981-05-12) (42 տարեկան)
Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Երկիր Լիտվա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո[1]
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԼիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոն, Գրացի օպերա և Քյոլնի օպերային թատրոն
ԿրթությունԼիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիա և National M. K. Čiurlionis School of Art?
Պարգևներ
Կայքasmik-grigorian.com
 Asmik Grigorian Վիքիպահեստում

Հասմիկ Գեղամի Գրիգորյան (մայիսի 12, 1981(1981-05-12), Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ-լիտվացի օպերային երգչուհի։ Մարիինյան թատրոնի սոպրանո[2]։ Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մեներգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկ Գրիգորյանը ծնվել է 1981 թվականին Վիլնյուսում։ Օպերային երգիչներ Գեղամ Գրիգորյանի և Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է։ 5 տարեկանից դաշնամուր է նվագել, 17 տարեկանից սկսել է նաև երգել։ 1999 թվականին ավարտել է Լիտվայի թատերական և երաժշտական ակադեմիայի վոկալի բաժինը, սովորել է նաև Նիսում։ 2005 թվականին Վիլնյուսի օպերայում «Տրավիատա» օպերայից կատարել է Վիոլետայի դերերգը, որը նրան ճանաչում է բերել։ Նույն դերերգով հանդես է եկել նաև Երևանում և Ռիգայում։ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում «Օթելլո», «Քնած թագուհին», «Տրավիատա», «Կարմեն», «Մադամ Բատերֆլայ», «Տուրանդոտ» ներկայացումներում հանդես եկել Դեզդեմոնայի, Պրիլեպայի, Վիոլետայի, Միխայիլայի, Չիո Չիո Սան և Լիուի դերերում։ Լիտվայում և արտասահմանում մենահամերգներով է հանդես եկել Լիտվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի, լարային քառյակի հետ ու կամերային նվագախմբի հետ։ 2009-2011 թվականներին հանդես է եկել Լիտվայի ազգային օպերայում։ 2006 թվականին առաջնաելույթն է ունեցել Լոնդոնի Վիգմոր Հոլում (անգլ.՝ Wigmore Hall), Մոսկվայի Մեծ թատրոնում։ 2011-2012 թվականներին հանդես է եկել ավստրիական Գրացի օպերայում, 2012-2013 թվականներին կրկին վերադարձել է Վիլնյուս, 2013-2014 թվականներին հանդես է եկել Քյոլնի օպերային թատրոնում։ 2014 թվականին Հուդիթի դերակատարմամբ ելույթներ է ունեցել Անտվերպենում և Գենտում, տարբեր ներկայացումներով՝ Սանկտ Պետերբուրգում, Գրացում, Համբուրգում և Մյունխենում, 2015 թվականին՝ Բեռլինի կոմեդիայի թատրոնում։ Պյոտր Չայկովսկու «Չարոդեյկայի» և Ջակոմո Պուչինիի «Մադամ Բատերֆլայի» դերակատարումներով հանդես է եկել Վիեննայի և Շվեդիայի օպերաներում[2]։

Հասմիկ Գրիգորյանի երգացանկում ներառված են ռուսական, իտալական, ֆրանսիական, գերմանական, չեխական երգեր[2]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միջազգային օպերային մրցանակ (առաջադրվել է, անգլ.՝ International Opera Awards[3][4][5])
  • Լիտվական «Ոսկե խաչի», 2005, 2010
  • «Տարվա ստեղծագործող», 2010
  • «Լավագույն երիտասարդ երգչուհի», 2016
  • Մովսես Խորենացու մեդալ, 2020[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.askonasholt.co.uk/artists/singers/soprano/asmik-grigorian
  2. 2,0 2,1 2,2 Մեծ մրցանակի դափնեկիրը Հասմիկ Գրիգորյան. «Ամենամեծ դաստիարակությունը սերն է»
  3. Մարինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը՝ Միջազգային օպերային մրցանակի դափնեկիր
  4. «Lithuanian-Armenian soprano Asmik Grigorian nominated for International Opera Awards». Toronto Hye (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  5. «Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրգորյանը՝ Միջազգային օպերային մրցանակի դափնեկիր - RadioVan.fm». radiovan.fm (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  6. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասմիկ Գրիգորյան» հոդվածին։