Քյոլնի օպերային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Քյոլնի օպերային թատրոն
Oper Köln (4202-04).jpg
Տեսակօպերայի թատրոն
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
Գտնվելու վայրըԱլտշտադտ-Նորդ և Քյոլն
ՃարտարապետWilhelm Riphahn?
Կոորդինատներ: 50°56′16.800000100009″ հս․ լ. 6°57′6.1999920999988″ ավ. ե. / 50.93800000002777750° հս․. լ. 6.951722220027777510° ավ. ե. / 50.93800000002777750; 6.951722220027777510
Կայքoperkoeln.com
Kölner Opernhaus Վիքիպահեստում

Քյոլնի օպերային թատրոն (եբր.՝ Oper der Stadt Köln‎, եբր.՝ Oper Köln‎), վերաբերում է ինչպես Քյոլնի օպերային թատրոնին, այնպես էլ այնտեղ գործող օպերային ընկերությանը:

Օպերային ընկերության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի կեսերից օպերային ներկայացումներ տեղի են ունեցել քաղաքի թատրոնների բեմերում շրջիկ իտալական օպերային ընկերությունների մասնակցությամբ: Քաղաքի առաջին մշտական ընկերությունը հիմնադրվել է 1822 թվականին և, նախնական հանդես է եկել Schmierstraße թատրոնում (կառուցվել է 1783 թվականին որպես մասնավոր թատրոն, նաև օգտագործվել է պիեսների բեմադրության և համերգների համար): Հետագայում օպերային ընկերությունը հանդես է եկել Glockengasse թատրոնում (կառուցվել է 1872 թվականին.) և Habsburger Ring թատրոնում (կառուցվել է 1902 թվականին): Habsburger Ring թատրոնը կառուցել է Քյոլնի քաղաքապետարանը, և այն դարձել է օպերայի համար նախագծված քաղաքի առաջին թատրոնը[1]:

Օտտո Կլեմպերեր, Քյոլնի օպերային թատրոնի երաժշտական ղեկավար 1917-1924 թվականներին

1904 թվականին ընկերությունն անցել է Քյոլնի ղեկավարման ներքո և կոչվել է Oper der Stadt Köln՝ 1906 թվականից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը բացառապես հանդես գալով Habsburger Ring թատրոնում: Պատերազմից անմիջապես հետո ընկերությունը նախ հանդես եկավ Քյոլնի համալսարանում, այնուհետև վերանորոգված Glockengasse և Habsburg Ring թատրոններում: Երկու թատրոնները վերջնականապես փլուզվեցին, և ընկերությունը տեղափոխվեց իր ներկայիս օպերային տունը, որի կառուցումն ավարտվել է 1957 թվականին: Նոր օպերայի նորաձև դիզայնը արտացոլեց ռեպերտուարը, որը բնութագրում էր հետպատերազմյան ընկերությանը, որը ներկայացրեց բազմաթիվ նոր օպերաների պրեմիերաներ (յուրաքանչյուր սեզոնի ընթացքում մեկ օպերա) և հին աշխատանքների հակասական բեմադրություններ: Սեպտեմբերից մինչև հունիս կանոնավոր սեզոնի ընթացքում ընկերությունը բեմադրում է մոտ 25 տարբեր օպերաներ: Ամառային ամիսներին այն հանդես է գալիս նաև Էդինբուրգի միջազգային փառատոնում և Վիեննայում: Քյոլնի օպերային թատրոնում բազմիցս բեմադրվել է Ռիխարդ Վագների Նիբելունգի մատանին օպերաների շարքը, որոնցից առանձնանում է Ռոբերտ Քարսենի բեմադրությունը: Մարկուս Շտենցն ամբողջ բեմադրությունը 2006 թվականին կատարեց երկու օրվա ընթացքում[2]: 2010 թվականին ամբողջ բեմադրությունը նա ներկայացրեց Շանհայում[3]:

Համաշխարհային պրեմիերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերային թատրոնի ընկերության կողմից ներկայացված համաշխարհային պրեմիերաներն են՝

  • Էրիխ Վոլֆգանգ Կարնգոլդ, Die tote Stadt (4 դեկտեմբերի 1920)
  • Ալեքսանդր ֆոն Ցեմլինսկի, Der Zwerg (28 մայիսի 1922)
  • Ֆրանց Շրեկեր, Irrelohe (27 մարտի 1924)
  • Զիգֆրիդ Վագներ, Der Heidenkönig (16 դեկտեմբերի 1933)
  • Վոլֆգանգ Ֆորտներ, Bluthochzeit (8 հունիսի 1957)
  • Նիկոլայ Նաբոկով Der Tod des Grigorij Rasputin (Ռասպուտինի մահը) (27 նոյեմբերի 1959)
  • Բերնդ Ալոիս Ցիմերման, Die Soldaten (15 փետրվարի 1965)
  • Մանֆրեդ Տրոյան, Limonen aus Sizilien (22 մարտի 2003)
  • Կառլհայնց Շտոքհաուզեն, Sonntag aus Licht (9 ապրիլի 2011)

Երաժշտական տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1904 թվականից ի վեր, երբ թատրոնը պաշտոնական դարձավ Oper der Stadt Köln, թատրոնի երաժշտական ղեկավարներն են եղել՝

  • Օտտո Լոզ (1904-1911)
  • Գուստավ Բրեշեր (1911-1916)
  • Օտտո Կլեմպերեր (1917-1924)
  • Էուժեն Շենքար (1924-1933)
  • Ֆրից Ցոուն (1929-1939)

  • Գյունտեր Վանդ (1945-1948)
  • Ռիխարդ Քրաուս (1948-1955)
  • Օտտո Աքերման (1955-1958)
  • Վոլֆգանգ Զավալիշ (1960-1963)
  • Զիգֆրիդ Քյոհլեր (1964)

  • Իշտվան Կերտես (1964-1973)
  • Ջոն Փրիչարդ (1973-1988)
  • Ջեյմս Քոնլոն (1991-2004)
  • Մարկուս Շտենց (2004 -2014)
  • Ֆրանսուա Կսավե Ռոտ (2014- )

Օպերային թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյոլնի օպերային թատրոնի ներքին հարդարանքներ (2005)

Ներկայիս Oper der Stadt Köln-ը նախագծվել է գերմանացի ճարտարապետ Վիլհելմ Ռիֆանի կողմից: Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1957 թվականի մայիսի 8-ին, Գերմանիայի կանցլեր Կոնրադ Ադենաուերի և Քյոլնի նախկին քաղաքապետի ներկայությամբ: Թատրոնում ներկայացված առաջին օպերան Կարլ Մարիա ֆոն Վեբերի Օբերոն օպերան էր: Նույն տարվա հունիսին օպերային թատրոնում տեղի է ունեցել Վոլֆգանգ Ֆորտների Die Bluthochzeit օպերայի համաշխարհային պրեմիերան: Հաջորդ ամիս Մարիա Կալասի հետ շրջագայություններով հանդես է եկել Լա Սկալա թատրոնը՝ ներկայացնելով Լուսնոտը օպերան: Քյոլնի օպերայի թատրոնում երբեմն հանդես են գալիս մենակատարներ և տեղի են ունենում հատուկ միջոցառումներ: 1975 թվականին այստեղ տեղի է ունեցել ջազ դաշնակահար Քիթ Ջերեթի համերգը, որը ձայնագրվել է և դարձել ժամանակի ամենահեղինակային ջազային դաշնամուրային ձայնագրություններից մեկը, որը հայտնի է The Köln Concert անվանումով: Թատրոնն ունի 1300 նստատեղ, նվագախմբի պարտեր, որը կարող է տեղավորել 100 երաժիշտ: Այն Offenbachplatz-ի[4] գեղարվեստական համալիրի մի մասն է, որը ներառում է Schauspiel Köln (Քյոլնի դրամատիկական թատրոն)՝ կրկին նախագծվել է Վիլհելմ Ռիֆանի կողմից և կառուցվել 1962 թվականին: 2009/2010 եթերաշրջանի վերջում երկու թատրոններում իրականացվել են լայնածավալ վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ: Նախնական օպերան պետք է վերաբացվեր 2015 թվականի նոյեմբերին, և Քյոլնի օպերայի վերանորոգման խնդիրը նշանակում էր, որ օպերային ներկայացումները պետք է իրականացվեին այլընտրանքային վայրերում: Կատարման վայրերից էին վերափոխված գործարան ("Palladium"), մեծ վրան Հռենոսում ("Musical-Dom"), դատարանի շենքը («Amtsgericht»), հին ցուցասրահ («Staatenhaus»"): Օպերայի շենքի վերաբացումը (ժամանակացույցը և բյուջեն գերազանցվել են)[5] նախատեսվում է 2022 թվականի աշնանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]