Իշտվան Կերտես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իշտվան Կերտես
Istvan Kertesz.jpg
Բնօրինակ անուն հունգ.՝ Kertész István
Ծնվել է օգոստոսի 28, 1929({{padleft:1929|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:28|2|0}})[1][2][3]
Բուդապեշտ, Հունգարիա
Երկիր Flag of Hungary.svg Հունգարիա
Մահացել է ապրիլի 16, 1973({{padleft:1973|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:16|2|0}})[1][2][3] (43 տարեկանում)
Կֆար Սավա, Իսրայել
Մասնագիտություն դիրիժոր և կոմպոզիտոր

Իշտվան Կերտես (հունգ.՝ Kertész István, 28 օգոստոսի, 1929, Բուդապեշտ16 ապրիլի, 1973, Կֆար Սավա), հունգարացի դիրիժոր, ով աշխատել է առավելապես Գերմանիայում և Ավստրիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշտվան Կերտեսը ծնվել է 1929 թվականի օգոստոսի 28-ին Բուդապեշտում, հրեական ընտանիքում։ Նրա հայրը՝ Միկլոշ Կերտեսը (ի ծնե ազգանունը՝ Քլեյն, 1898-1937), եկել էր Սեչենից, ղեկավարում էր կաշվի դաբաղման ձեռնարկութուն, իսկ մայրը եղել է Մարգիտ Մուրեսիանը (1903-1974)[4]։ Իշտվան Կերտեսի կրտսեր քույրը՝ Վերան (1933-2015) աշխատել է Նյու Յորքում որպես կտորի դիզայներ[5]։

Վեց տարեկանից Իշտվան Կերտեսը սովորել է նվագել ջութակ, 12 տարեկանից՝ նաև դաշնամուր։ 1953 թվականին ավարտել է Բուդապեշտի երաժշտության ակադեմիան, որտեղ նրա կոմպոզիցիայի ուսուցիչներն են եղել Լեո Վեյները, Զոլտան Կոդաին ու Ռեժյո Կոկայը։ Դիրիժորություն նա սովորել է Յանոշ Ֆերենչիկի ու Լասլո Շոմոդիի գլխավորությամ։

1953-1955 թվականներին Դյորում Իշտվան Կերտեսը եղել է նվագախմբի դիրիժոր, ապա երկու տարի աշխատել է Բուդապեշտի օպերայում։ 1956 թվականի Հունգարական հեղափոխության ճնշումից հետո Իշտվան Կերտեսը կնոջ՝ երգչուհի Էդիտ Գաբրիի ու դստեր հետ հեռացել է Հունգարիայից։ Մի որոշ ժամանակ նա իր դիրիժորական արվեստը կատարելագործել է Հռոմում՝ Ֆերնանդո Պրևիտալիի մոտ։

Իշտվան Կերտեսը, իր դեբյուտը կատարելով 1950-ականների վերջին Համբուրգի օպերային թատրոնում, արագ ճանաչում է ձեռք բերել Բեթհովենի, Վերդիի ու հատկապես Մոցարտի օպերաների բեմադրությունների շնորհիվ։ 1960 թվականին նա գլխավորել է օպերային թատրոն Աուգսբուրգում, 1961 թվականին առաջին անգամ մասնակցել է Զալցբուրգի փառատոնին՝ ներկայացնելով Մոցարտի «Առևանգում հարեմից» օպերան։ 1964 թվականից Իշտվան Կերտեսը եղել է Քյոլնի օպերայի երաժշտական ղեկավարը, իսկ 1965-1967 թվականներին զդրա հետ միաժամանակ եղել է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը։

Իշտվան Կերտեսը մահացել է Իսրայելում կատարած շրջագայության ժամանակ՝ 1972 թվականի ապրիլի 16-ին (խեղդվել է լողալու ժամանակ)։

Իշտվան Կերտեսի ձայնագրությունների շարքում ներառված են Անտոնին Դվորժակի սիմֆոնիաների՝ աշխարհում առաջին ամբողջական հավաքածուն, Յոհաննես Բրամսի ու Ֆրանց Շուբերտի բոլոր սիմֆոնիաները, ինչպես նաև Բելա Բարտոկի, Լյուդվիգ վան Վեթհովենի, Ջուզեպպե Վերդիի, Զոլտան Կոդայի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Օտտորինո Ռեսպիգիի, Ջոակինո Ռոսսինի ստեղծագործությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]