Հառլոու Շեփլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հառլոու Շեփլի
անգլ.՝ Harlow Shapley
Ծնվել էնոյեմբերի 2, 1885(1885-11-02)[1][2][3][…]
Nashville, Բարտոն շրջան, Միսսուրի, ԱՄՆ[4][5]
Մահացել էհոկտեմբերի 20, 1972(1972-10-20)[4][1][2][…] (86 տարեկան)
Բոուլդեր, Կոլորադո, ԱՄՆ[5]
ԳերեզմանNorth Cemetery[6]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ, համալսարանի դասախոս և օդերևութաբան
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Հարվարդի աստղադիտարան[5] և Մաունթ Վիլսոնի աստղադիտարան[5]
Գործունեության ոլորտաստղագիտություն[7] և Կլիմայագիտություն[7]
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկյան աստղագիտական միություն[8], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[8] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՓրինսթոնի համալսարան (1913)[5] և Միսուրիի համալսարան (1911)[5]
Կոչումպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][7][9]
Գիտական ղեկավարՀենրի Նորիս Ռասել
Եղել է գիտական ղեկավարՍեսիլիա Հելենա Փեյն-Գապոշկինա[10], Կարլ Սեյֆերտ և James Cuffey?
Հայտնի աշակերտներԺերժ Լեմետր[10]
Պարգևներ
Ամուսին(ներ)Martha Betz Shapley?[5]
Երեխա(ներ)Mildred Shapley Matthews?, Willis H. Shapley?, Alan Horace Shapley?, Լլոյդ Շեփլի և Carl Betz Shapley?
 Harlow Shapley Վիքիպահեստում

Հառլոու Շեփլի (Շափլի, անգլ.՝ Harlow Shapley, նոյեմբերի 2, 1885(1885-11-02)[1][2][3][…], Nashville, Բարտոն շրջան, Միսսուրի, ԱՄՆ[4][5] - հոկտեմբերի 20, 1972(1972-10-20)[4][1][2][…], Բոուլդեր, Կոլորադո, ԱՄՆ[5]), ամերիկացի աստղագետ։ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1924), Փարիզի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1946)[12]։ Գիտական գործունեությանը զուգընթաց՝ քաղաքական ակտիվիստ է եղել ԱՄՆ-ում նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի նախաձեռնած նոր կուրսի (New Deal) և տրումենյան արդար կուրսի (Fair Deal) ընթացքում[13][14]։

Շեփլին ցեֆեիդ աստղերի միջոցով հաշվարկել է Ծիր Կաթին գալակտիկայի չափսերը և Արեգակի դիրքը դրա սահմաններում՝ կիրառելով պարալաքսը[15]։ 1953 թվականին առաջ է քաշել «հեղուկ ջրի գոտու» իր տեսությունը, որը ներկայումս հայտնի է որպես «բնակության համար պիտանի գոտու համադրույթ»[16]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականին ավարտել է Միսսուրի նահանգի համալսարանը (Կոլումբիա1912-1914 թվականներին աշխատել է Փրինստոնի համալսարանում, 1914-1921 թվականներին՝ Մաունթ-Վիլսոնի աստղադիտարանում։ 1921-1952 թվականներին եղել է Հարվարդի աստղադիտարանի տնօրենը։ Մեր գալակտիկայի, ինչպես նաև արտագալակտիկական աստղային համակարգերի հետազոտման՝ փոփոխական աստղերի ուսումնասիրության վրա հիմնված նոր ուղղության հիմնադիրներից է։ Մշակել է խավարուն կրկնակի աստղերի ուղեծրերի տարրերի որոշման (ամերիկացի աստղագետ Հ․ Ռասելի հետ) և մինչև հեռավոր աստղային համակարգեր ու աստղակույտեր եղած հեռավորությունների որոշման մեթոդներ, ուսումնասիրել է Մագելանի ամպերը, հետազոտել է այլ գալակտիկաների կառուցվածքային յուրահատկություններն ու տարածական բաշխումը։ Շեփլիի նախաձեռնությամբ է կազմակերպվել ասուպների ուսումնասիրությունը լուսանկարչական մեթոդներով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեփլին 1914 թվականի ապրիլին ամուսնացել է աստղագետ Մարթա Բեթցի հետ (1890–1981), ով օգնել է նրան հետազոտական աշխատանքներում ինչպես Մաունթ Ուիլսոնում, այնպես էլ հարվարդյան աստղադիտարանում։ Նրանք ունեցել են հինգ զավակ; Դուստրը՝ Միլդրեդ Շեփլի-Մեթյուզը, գրող էր, խմբագիր, չորս որդիներից Լլոյդը մաթեմատիկոս էր, տնտեսագետ, տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ է նվաճել 2012 թվականին դափնեկիր[14], Ուիլլիսն էլ դարձել է ամերիկյան տիեզերական հետազոտությունների գործակալության՝ ՆԱՍԱ-ի գործադիր խոշոր ղեկավարներից մեկը[17]։

Թեև Հառլոու Շեփլին ագնոստիկ էր, այդուհանդերձ մեծապես հետաքրքրված էր կրոնով[18][19]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի Հենրի Դրեյփերի անվան մեդալ (1926)[20]
  • Ֆրանսիայի աստղագիտական ընկերության Ժյուլ Ժանսենի անվան մրցանակ (1933)
  • Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի Ռումֆորդի անվան մրցանակ (1933)[21]
  • Թագավորական աստղագիտական ընկերության (Մեծ Բրիտանիա) ոսկե մեդալ (1934)[22]
  • Խաղաղօվկիանոսյան երկրների աստղագիտական ընկերության Բրյուսի մեդալ (1939)[23]
  • Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի Ժանսենի մեդալ (1940)
  • Պիոս XI-ի մեդալ (1941)[24]
  • Ֆրանկլինի մեդալ (1945)
  • Ամերիկյան աստղագիտական ընկերության Հենրի Նորիս Ռասելի անվան մրցանակ (1950)[25]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հառլոու Շեփլիի պատվին են կոչվել՝

  • Լուսնի խառնարաններից մեկը
  • № 1123 աստղակերպը (աստերոիդը)
  • Կենտավրոսի համաստեղությունում գալակտիկաների գերկուտակումը (անգլ.՝ Shapley Supercluster).
  • 1908 թվականին հայտնաբերված Լիլիանա (756) աստղակերպն այդպես է կոչվել աստղագետի քրոջ պատվին։
  • 1917 թվականին հայտնաբերված Միլդրեդ (878) աստղակերպն այդպես է կոչվել աստղագետի դստեր պատվին։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Shapley, Harlow (1972). Galaxies. The Harvard books on astronomy. Harvard University Press. ISBN 978-0674340510.
  • Shapley, Harlow (1969). Through Rugged Ways to the Stars. Scribner.
  • Shapley, Harlow (1967). Beyond the Observatory. Scribner.
  • Shapley, Harlow (1964). The View from a Distant Star: Man's Future in the Universe. Dell Publishing, Co.
  • Shapley, Harlow (1960). Source book in astronomy, 1900–1950. Source books in the history of the sciences. Harvard University Press.
  • Shapley, Harlow (1958). Of Stars and Men: The Human Response to an Expanding Universe. Beacon Press.
  • Shapley, Harlow (1958). A Census of Northern Galaxies in an Area of 3600 Square Degrees. Harvard College Observatory. Annals, v. 88, no. 7. Beacon Press.
  • Shapley, Harlow (1953). Climatic Change. Harvard University Press.
  • Shapley, Harlow (1948). Galactic and Extragalactic Studies, XVIII. Volume 36. National Academy of Sciences.
  • Shapley, Harlow (1936). Time and Its Mysteries. Series 1:Lectures given on the James Arthur Foundation, New York University. New York University Press.
  • Shapley, Harlow (1934). The Angular Diameters of Bright Galaxies. The Observatory.
  • Shapley, Harlow (1930). Flights from Chaos: A Survey of Material Systems from Atoms to Galaxies, Adapted from Lectures at the College of the City of New York, Class of 1872 Foundation. Whittlesey House, McGraw–Hill Book Company, Inc. Bibcode:1930fcsm.book.....S.
  • Shapley, Harlow (1926). Starlight. George H. Doran Co.
  • Shapley, Harlow (1924). Descriptions and Positions of 2,829 New Nebulae ... Harvard College Observatory. Annals, v. 85, no. 6. The Observatory.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Universalis (ֆր.)Encyclopædia Britannica.
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Шепли Харлоу // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  6. Find A Grave — 1996.
  7. 7,0 7,1 7,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. 8,0 8,1 Notable Names Database — 2002.
  9. CONOR.Sl
  10. 10,0 10,1 Mathematics Genealogy Project — 1997.
  11. https://www.amacad.org/rumford-prize-recipients
  12. Les membres du passé dont le nom commence par S(ֆր.)
  13. Goldberg, Leo (1973 թ․ հունվար). «Obituary: Harlow Shapley». Physics Today. 26 (1): 107–108. Bibcode:1973PhT....26a.107G. doi:10.1063/1.3127920. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
  14. 14,0 14,1 «Dr. Harlow Shapley Dies at 86. Dean of American Astronomers. Dr. Harlow Shapley, Dean of American Astronomers, Dies at 86». New York Times. 1972 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  15. Bart J. Bok. Harlow Shapely 1885–1972 A Biographical Memoir. National Academy of Sciences
  16. Richard J. Hugget, uGeoecology: an evolutionary approach. p. 10
  17. «Mr. Willis Shapley» (PDF). NASA History Newsletter. No. 3. NASA. 1965 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  18. Kragh, Helge (2004). Matter and spirit in the Universe: scientific and religious preludes to modern cosmology. OECD Publishing. էջ 237. ISBN 978-1-86094-469-7. «Shapley was not committed to any particular model of the expanding universe, but he did have strong opinions about the relationship between astronomy and religion. A confirmed agnostic, in the postwar period he often participated in science-religion discussions, and in 1960 he edited a major work on the subject — Science Ponders Religion
  19. I.S. Glass (2006). «Harlow Shapley: Defining our galaxy». Revolutionaries of the Cosmos: The Astro-physicists. Oxford University Press. էջեր 265–66. ISBN 9780198570998. «Although a declared agnostic, Shapley was deeply interested in religion and was a genuinely 'religious' person from a philosophical point of view. 'I never go to church', he told Cecilia Payne-Gaposchkin, 'I am too religious.»
  20. «Henry Draper Medal». National Academy of Sciences. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 19-ին.
  21. «Past Recipients of the Rumford Prize». American Academy of Arts and Sciences. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 19-ին.
  22. «Winners of the Gold Medal of the Royal Astronomical Society». Royal Astronomical Society. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 19-ին.
  23. «Past Winners of the Catherine Wolfe Bruce Gold Medal». Astronomical Society of the Pacific. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 19-ին.
  24. «Harlow Shapley Wins Pius XI Prize. Harvard Observatory Chief Receives Astronomy Award of Pontifical Academy». New York Times. 1941 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին. «The Pope today attended the inauguration of the new academic year of the Pontifical Academy...»
  25. «Grants, Prizes and Awards». American Astronomical Society. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 19-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Колчинский И. Г., Корсунь А. А., Родригес М. Г. Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.
  • Bok B.J. Harlow Shapley — cosmographer and humanitarian. — Sky & Teleskop, 44, 354, 1972
  • Jones B.Z. and Boyd L.G. The Harvard College Observatory, Cambridge, 1971

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հառլոու Շեփլի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 489