Jump to content

Հայկ (համաստեղություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օրիոն
Հայկ, Օրիոն
Համաստեղություն
Լատիներեն անվանումOrion
ՀապավումOri
Կազմված էԲետելգեյզե, Օրիոնի Գոտի, Ռիգել, Ալնիլամ, Ալնիտակ և Սայֆ
Հակում+5
Մակերես594 քառակուսի աստիճան[1]
Հիմնական աստղեր7
Բայեր/Ֆլեմստիդ
աստղեր
81
Ճանաչված
մոլորակներով աստղեր
2
Պայծառ աստղեր8
Ամենապայծառ աստղՌիգել (β Orionis) (0.12մ)
Ամենամոտիկ աստղGJ 3379 (17.1 լտ)
Մեսյեի առարկաներ3
Ասուպային հոսքերՕրիոնիդներ
Chi Orionids
Հարևան
համաստեղությունները
Երկվորյակներ
Ցուլ
Էրիդան
Նապաստակ
Միաեղջյուր
Անվանված էՕրիոն
Տեսանելի է +85° և −75°. լայնությունների միջև:
Ամենատեսանելին է հունվար ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին):
կտտացրեք մեծ պատկերը տեսնելու համար
կտտացրեք մեծ պատկերը տեսնելու համար
Գործ՝ Մուզեր Վիլիամզի

Հայկ կամ Օրիոն (լատիներեն՝ Orion), համաստեղություն է՝ Ցուլ, Երկվորյակներ, Միաեղջյուր, Նապաստակ, Էրիդան համաստեղությունների միջև։

Ամենապայծառ աստղերը 0,1 (Ռիգել), 0,3-1,2 (Բետելգեյզե), 1,6 (Բելատրիքս) տեսանելի աստղային մեծության են։ Համաստեղության երեք աստղերը կազմում են նրա «գոտին», որին հայերն անվանել են Շամփուրք Հայկի, Քար ու կշեռք։ Համաստեղությունում է գտնվում անզեն աչքով տեսանելի Մեծ միգամածությունը (գազափոշային ամենախոշոր ամպերից մեկը), որն ամենամոտն է Արեգակնային համակարգին։ Համաստեղությունում կան մեծ թվով փոփոխական աստղեր և կրկնակի աստղեր։ Դիտումների համար բարենպաստ են նոյեմբերհունվար ամիսները։

Ըստ հին հունական լեգենդներից մեկի՝ Օրիոնը ծովերի աստված Պոսեյդոնի որդին է, որի տարերքը եղել է որսորդությունը։ Մի անգամ այնպես է պատահում, որ որսի թեժ պահին նա անխտիր ոչնչացնում է բոլոր գազաններին։ Որսի աստվածուհի Արտեմիսը, ցանկանալով փրկել մնացած գազաններին, Օրիոնի մոտ է ուղարկում Կարիճին, որի խայթոցից էլ նա մահանում է։ Իսկ քանի որ նա արել էր նաև բարի գործեր՝ ոչնչացնելով գիշատիչներին, ապա բարձրացվում է երկինք ու դասվում համաստեղությունների շարքը[2]։

Հայերն Օրիոն համաստեղությունը կոչել են Հայկ՝ մեր անվանադիր նահապետի անվամբ։

Հայկ նահապետը Հայկ համաստեղության խորքին, 1997 թվականի ՀայՓոստի նամականիշ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.ianridpath.com/constellations1.htm
  2. Սերգեյ Ներսիսյան, Աստղալից երկինք, Երևան, Դար, 2000 թ, ISBN 99930-845-1-4։