Հայաստանի սեյսմականություն
Հայկական լեռնաշխարհը, որի մի մասում այժմ գտնվում է Հայաստանը, համարվում է աշխարհի սեյսմիկ ակտիվ շրջաններից մեկը և մտնում է Միջերկրածովային սեյսմիկ զոնայի մեջ։
Ըստ հարուստ պատմական տվյալների պարզ է դառնում, որ վերջին երկու հազար տարիների ընթացքում Հայկական լեռնաշխարհում ամենաուժեղ երկրաշարժը հասել է 10 բալի (12 բալային սանդղակով) (Երզնկայի տարածք)։ Երկրաշարժերը կապված են ակտիվ խորքային խզվածքներով և դրանց հատման շրջաններով։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական լեռնաշխարհում երկրաշարժերի օջախներն ունեն ոչ խորը՝ 30-35 կմ խորություն, այսինքն դրանք գտնվում են երկրակեղևում, որի պատճառով երկրաշարժերը կոչվում են երկրակեղևային։ Առավել ինտենսիվ երկրաշարժերի օջախները գտնվում են 10-15 կմ խորություններում։ Ֆորշոկային և աֆտերֆորշոկային ակտիվությունը Հայաստանի տարածքում կարճ է տևում։ Հանրապետությունում կան տարածքներ (Զանգեզուր, Գյումրի), որտեղ ուժեղ երկրաշարժերին չեն նախորդել թույլերը։ Ոչ միշտ է, որ ուժեղ երկրաշարժերի գոտիներում թույլ ցնցումները շատ են և հակառակը, կան թույլ երկրաշարժի շրջաններ, որտեղ ուժեղ երկրաշարժերը քիչ են (Սևանի ավազան, Վարդենիսի լեռներ)։
Հանրապետության ողջ տարածքը բաժանվում է 7 և 8 բալային սեյսմիկ գոտիների։ Դրանցից են՝ Շիրակի և Արարատյան դաշտեր, Վայոց ձոր և հարավային Զանգեզուր։ 8 բալային գոտում ներառված է Հայաստանի ողջ տարածքի 70%, իսկ 7 բալային գոտում՝ 30%: Երկրաշարժերի ուժգնությունը սակայն կարող է հասնել 9-10 բալի (12 բալային սանդղակով), որը կախված է խորը խզվածքների հանգույցների հատումների հետ (Գյումրի, Զանգեզուր, Վայոց ձոր)։
Կոտրվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի տարածքում խոշոր խզվածքներ են՝ Գառնիի, Փամբակ-Սևանի, Ժելտորեչենսկ-Սարիղամիշի և Ախուրյանի։
Գառնիի խզվածք, բացի սեյսմիկ ակտիվությունից աչքի է ընկնում նաև բարձր տեկտոնական ակտիվությամբ։ Խզվածքի հետ են կապված 4 խոշոր երկրաշարժերը՝ 906 թվականին Վայոց ձորում, 1679 և 1827 թվականներին Գառնիում[1], 1988 թվականին՝ Սպիտակում։ Գառնիի խզվածքի ընդհանուր երկարությունը կազմում է 290 կմ և բաժանվում է չորս հատվածի։
Փամբակ-Սևանի խզվածքի երկարությունը մոտ 370 կմ է։ Կազմված է երկու հատվածից՝ Փամբակ-Սևանի (արևմտյան), որի երկարությունը 260 կմ է, և Խոնարասարի (արևելյան)՝ 110 կմ երկարությամբ։ Սրա հետ է կապված դեռևս 5-6-րդ հազարամյակների երկրաշարշերը, ինչպես նաև Գանձակի՝ 895, 915, 1139, 1308, 1407, 1931 և 1968 թվականների երկրաշարժերը։
Ախուրյանի խզվածքի երկարությունը կազմում է 150 կմ՝ Տեկորից մինչև Ախուրյանի ջրամբար։ 950 տարիների ընթացքում այստեղ տեղի է ունեցել 26 երկրաշարժ, որից 6-ը՝ աղետալի։
Ժելտորեչենսկ-Սարիղամիշի խզվածքը սեյսմիկ և տեկտոնական մեծ ակտիվությամբ է աչքի ընկնում։ Ընդհանուր երկարությունը կազմում է 350 կմ։ Ուժեղ երկրաշարժեր են գրանցվել Սարիղամիշում, Նորմանում և Պարտիզում[2]։
Երկրաշարժերը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ցանկում թվարկված են երկրաշարժերը, որոնք տեղի են ունեցել ժամանակակից և պատմական Հայաստանների տարածքում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hasrat'yan Mourad (1995)։ «The medieval earthquakes of the Armenian Plateau and the historic towns of Ayrarat and Shirak (Dvin, Ani, Erevan)»։ Annali di Geofisica (անգլերեն) (Իտալիայի երկրաֆիզիկայի ազգային ինստիտուտ) 38 (5-6)։ 721
- ↑ Вардеванян Ашот (руководитель программы) Национальная программа действий по борьбе с опустыниванием в Армении. — Ереван, 2002. — ISBN 99930-935-6-4
- ↑ «USGS Earthquake Hazards Program».
- ↑ «USGS Earthquake Hazards Program».
- ↑ «M 4.8 - 5 km ESE of Madina, Armenia».
- ↑ «Earthquakes». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.}|publisher = earthquake.usgs.gov}}
- ↑ Информация с сайта http://www.epicentrum.ru
- ↑ «USGS Earthquake Hazards Program».
- ↑ «USGS Earthquake Hazards Program».
- ↑ Utsu, T.R. (2002), «A List of Deadly Earthquakes in the World: 1500–2000», International Handbook of Earthquake & Engineering Seismology, Part A, Volume 81A (First ed.), Academic Press, էջ 705, ISBN 978-0124406520
- ↑ Haroutiunian, R. A. (2005). «Катастрофическое извержение вулкана Арарат 2 июля 1840 года» [Catastrophic eruption of volcano Ararat on 2 july, 1840]]. Proceedings of the National Academy of Sciences of the Republic of Armenia: Earth Sciences (ռուսերեն). 58 (1): 27–35. ISSN 0515-961X.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Մալխասյան, Էդուարդ Գուրգենի (1996). Ինչու է ցնցվում երկիրը. Երևան: Նոյյան տապան. ISBN 978-5-540-01501-1.
- ↑ 13,0 13,1 Guidoboni, Emanuela; Traina, Giusto (1995), A new catalogue of earthquakes in the historical Armenian area from antiquity to the 12th century, Annals of Geophysics