Jump to content

Ախուրյանի ջրամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ախուրյանի ջրամբար

Մայրամուտը Ախուրյանի ջրամբարում
Կոորդինատներ
Տեղագրություն Հայաստան Հայաստան
Թուրքիա Թուրքիա
Հայելու բացարձակ բարձրությունը 1600 մ
Երկարություն 20 կմ
Ծավալը 0,525 կմ³
Սկիզբ առնող գետերը Ախուրյան
Ախուրյանի ջրամբար (Թուրքիա)##
Ախուրյանի ջրամբար (Թուրքիա)

Ախուրյանի ջրամբար, ջրամբար Ախուրյան գետի ստորին հոսքում, գտնվում է հայ-թուրքական սահմանում[1]։ Կառուցված է Թուրքիայի և ԽՍՀՄ համաձայնությամբ, որը ստորագրվել է 1963 թվականի ապրիլի 25-ին։ Ըստ այդ համաձայնագրի, պիտի կարգավորվեր Ախուրյան, Կարս, Կարախան և Չորլի գետերի հոսքը, կողմերը պետք է հավասարապես օգտվեին ջրամբարից։ Ջրամբարը սկսվել է շահագործվել 1980 թվականից։

Երկարություն - 20 կիլոմետր (սահմանի երկայնքով), ջրի ծավալը գնահատվում է - 525 մլն. մ³։ Օգտագործվում է գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման համար երկու սահմանների կողմերում, Հայաստանի Արագածոտնի, Արմավիրի և Շիրակի մարզերում, ոռոգվող տարածքի մակերեսը կազմում է 104 հազար հեկտար[2][3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 140 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
  2. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 7 — 150 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 128 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ախուրյանի ջրամբար» հոդվածին։