Կարս (գետ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարս (այլ կիրառումներ)
| Կարս | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 167 կմ և 93 կմ |
| Ավազանի մակերես | մոտ 5000 կմ² |
| Գետաբերանի տեղակայում | Ախուրյան |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Հոսող հոսքեր | Աղփունղար և Բայբուրդ |
| Երկիր | |
| Երկրամաս | Կարսի մարզ (Թուրքիա) |
Կարս (հնում՝ Ախուրյան), գետ Հայկական լեռնաշխարհում, Ախուրյանի աջ վտակը։ Երկարությունը մոտ 167 կմ է, ավազանը՝ մոտ 5000 կմ²։ Ակիզբ է առնում Մեծրաց լեռնաշղթա (Չախիրբաբա) և Ալլահաքբարի լեռնաշղթա (Ալլահյուեկբեր) լեռներից։ Հոսում է դեպի արևելք, ապա՝ Կարսի սարահարթով հյուսիս-արևելք, ընդունում բազմաթիվ վտակներ, ուղղվում դեպի հարավ-արևելք և միախառնվում Ախուրյանին։ Սնումը խառն է, հորդացումը՝ մայիս-հունիսին։
Ալլահաքբարի լեռնաշղթա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 342)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարս (գետ)» հոդվածին։ |
| ||||||