Կարախան (գետ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարախան (այլ կիրառումներ)
| Կարախան | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 58 կմ |
| Ջրահոսք | |
| Ակունքի տեղակայում | Եղնախաղի լեռնաշղթա |
| Գետաբերանի տեղակայում | Ախուրյան |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Երկիր | |
| Երկրամաս | Շիրակի մարզ |
| Աշխարհագրական տեղադրություն | Կարսի սարահարթ |
Կարախան, Կարախանա, Կարախանայի գետ, Կարախանհ, Ղարախան, Շորագյալ, Շորագյալի գետ, Տիգնիսի գետ, գետ Հայկական հրաբխային բարձրավանդակում, Կարսի սարահարթում։ Ախուրյան գետի աջ վտակը։ Երկարությունը մոտ 58 կմ է (ՀՀ սահմաններում՝ 12 կմ է)[1]։ Սկիզբ է առնում Եղնախաղի լեռնաշղթայի հարավարևելյան լանջից, մոտ 3000 մ բարձրությունից։ Հոսում է դեպի հարավարևելյան, ընդունում աղբյուրների ու ճահիճների ջրերը, դուրս գալիս ՀՀ սահմաններից, հոսում հարավ, կրկին մոտենում ՀՀ սահմանին և Բայանդուր գյուղից հարավում միանում Ախուրյանին։ Սնումը ձնաանձրևային է, հորդանում է հունիսին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 988 — 992 էջ։
40°41′02″N 43°44′50″E / 40.68384°N 43.74715°E
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 294)։ |
|