Jump to content

Լենինականի երկրաշարժ (1926)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենինականի երկրաշարժ
Տեսակերկրաշարժ
Երկիր{{{2}}} ԽՍՀՄ ({{{2}}} Հայաստան)
ՏեղանքԿարսի մարզ (Թուրքիա)
Տարեթիվ1926 թվականի հոկտեմբերի 22
Էպիկենտրոնի
տեղագրություն
Լենինական քաղաքից դեպի հարավ
Զոհվածներ300
Վիրավորներմոտ 350
Տնտեսական վնասՓլուզումներ Լենինական քաղաքում, կործանվել է ՀԽՍՀ 40 գյուղ (9-ը ամբողջությամբ), Թուրքիայի 20 գյուղ

Լենինականի երկրաշարժ, խոշոր երկրաշարժ, որը տեղի է ունեցել 1926 թվականի հոկտեմբերի 22-ին ՀԽՍՀ Լենինական քաղաքում։ Երկրաշարժի հասցրած հետևանքները ուսումնասիրելու համար ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայից ժամանել է աշխատանքային խումբ՝ երկրաբան Պյոտր Լեբեդևի գլխավորությամբ։ Նրա զեկույցը ներկայացվել է ակադեմիայի քննարկմանը 1927 թվականի մարտի 9-ին ակադեմիկոս Ֆրանց Յուլի Լեվինսոն-Լեսինգի կողմից, այնուհետ նաև հրապարակվել է[1]։

Լենինականի երկրաշարժի վերաբերյալ Լեբեդևի զեկույցը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաշարժը տեղի է ունեցել Արաքսի վտակ Արփաչայ գետի հովտում։ Երկրաշարժը գրանցվել է Թիֆլիսի գեոֆիզիկական աստղադիտարանի սեյսմոգրաֆների և Լենինգրադի Պուլկովոյի աստղադիտարանի կողմից։ Երկրաշարժը տեղի է ունեցել երկու խոշոր ալիքներով։

Առաջին ցնցման ժամանակ (ժամը 19:38) կանգնել է աշտարակի ժամացույցը, որը կախված է եղել Լենինականի կոմկուսի շենքի արևելյան պատի վրա։ Երկրորդ ցնցման ժամանակ, որը մեծ փլուզումներ է առաջացրել քաղաքում և հարակից շրջաններում, կանգնել են սենյակային ժամացույցները, որոնք ցույց են տվել ժամը 22:58-ը:

Ցնցումները զգացվել են Երևանում, Թիֆլիսում, Սոչիում, սակայն լուրջ փլուզումներ չեն եղել։ Մեծապես տուժել են Կարսի մարզի գյուղերը, սակայն թուրքական հատված խորհրդային գիտնականները չեն կարողացել ներթափանցել։ Կարսի խորհրդային հյուպատոսը հաղորդել է, որ փլուզվել է շուրջ 20 գյուղ։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լենինականից մի քանի կիլոմետր դեպի հարավ։ Հաջորդող օրերին, ընդհուպ Նոր տարի, զգացվել են թույլ ցնցումներ։

Խորհրդային տարածքում երկրաշարժից տուժել են 44 գյուղեր, որոնցից 9-ը ամբողջությամբ են կործանվել։ Զոհերի ընդհանուր թվաքանակը կազմել է շուրջ 300 մարդ։ Զոհերի մեծ մասը Լենինականի շրջակա գյուղերի բնակիչներն են եղել։

Լենինականում քարե տները վնասվել են, սակայն մնացել են կանգուն։

Որպես եզրակացություն գիտականները նշել են՝

Այս երկրաշարժը աղետալի է եղել Լենինականի ողջ շրջանի համար։ Փլուզումները եղել են տների ոչ ամուր լինելու, ինչպես նաև հակասեյսմիկ անվտանգության կանոնները չպահպանելու համար։ Երկրաշարժը չի կարող դասվել ուժեղ երկրաշարժերի ցանկը:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]