Էպիկենտրոն
էպիկենտրոն[1], երկրագնդի մակերեսի մաս, որը գտնվում է հիպոկենտրոնի կամ օջախի վերևում: Մաս, որտեղ երկրաշարժ կամ ստորգետնյա պայթյուն է առաջանում:
Մակերեսային վնասներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ երկրաշարժերի դեպքում ամենալուրջ վնասները կրում են էպիկենտրոնին հարող շրջանները, բայց երկրային հոսքի խզվածքների երկարությունը կարող է իսկապես լինել ավելի երկար և տարածվել ողջ մակերևույթի վրա: Օրինակ, այդպիսին էր 2002 թվականին Ալյասկայում տեղի ունեցած Դենալի՝ 7.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը, որի կենտրոնը խզման արևմտյան վերջնամասում էր, բայց մեծագույն վնասները արևելյան վերջնամասից մոտ 330 կիլոմետր հեռու էին[2]:
Էպիկենտրոնային հեռավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրաշարժի ընթացքում սեյսմիկ ալիքները տարածվում են հիպոկենտրոնից բոլոր ուղղություններով: Սեյսմիկ ստվերից դուրս կարող են ի հայտ գալ երկու տիպի ալիքներ՝ երկայնական (P) և լայնական (S) ալիքներ: Քանի որ նրանք ունեն տարբեր արագություններ, երկրի վրայով նրանք անցնում են տարբեր ժամանակներում: Երկրաբանները կարող են հաշվարկել ժամանակային տարբերությունը և հեռավորությունը ժամանակային շարժման գրաֆիկում, որում (P) և (S) ալիքներն ունեն միևնույն բաժանումը մինչև երկրաշարժի էպիկենտրոն: Այդ հեռավորությունը կոչվում է էպիկենտրոնային հեռավորություն:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Oxford English Dictionary: "The point over the centre: applied in Seismol. to the outbreaking point of earthquake shocks."
- ↑ Fuis Gary, Wald, Lisa։ «Rupture in South-Central Alaska—The Denali Fault Earthquake of 2002»։ USGS։ Վերցված է 2008-04-20