Հայաստանի ռելիեֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ապարանի դաշտի և Արագած լեռան տեսարան
Дорога из Армении в Нагорный Карабах.jpg

Հայաստանը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում և զբաղեցնում է Կուրի և Արաքսի գետերի միջև ընկած տարածքի մեծ մասը: Այն զբաղեցնում է 29 740 կմ² տարածք, ընկած է 38°50°-41°18° հյուսիսային լայնության և 43°27°-46°37° արևելյան երկարության միջև: Ամենաերկար ձգվածությունը հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք կազմում է 360 կմ, իսկ արևմուտքից արևելք՝ 200 կմ։ Հանրապետությունը ուղիղ գծով Կասպից ծովից գտնվում է 200 կմ, Սև ծովից՝ 160 կմ, իսկ Պարսից ծոցից՝ 960 կմ հեռավորության վրա։ Հարևան երկրների հետ ՀՀ պետական սահմանի երկարությունը կազմում է մոտ 1448 կմ: Հյուսիսում սահմանակից է Վրաստանին, հյուսիս-արևելքից, արևելքից և հարավ-արևմուտքից սահմանակից է Ադրբեջանին, հարավից՝ Իրանին, իսկ արևմուտքից սահմանակից է Թուրքիային։

Հայաստանի տարածքը կազմում է Հայկական լեռնաշխարհի միայն մի փոքր մասը (ընդամենը 10 %), ունի երկրաբանական բարդ կառուցվածք և բազմազան ռելիեֆ։ Հայաստանը տիպիկ լեռնային երկիր է. ամենացածր կետը հյուսիսում է՝ Դեբեդի կիրճում (ծովի մակարդակից 375 մետր բարձրություն), իսկ ամենաբարձր կետը Արագածի հյուսիսային գագաթն է (4090 մետր)։ Հարաբերական բարձրությունները տատանվում են 1500-2000 մետրից մինչև 3700 մետր, ծովի մակարդակից միջին բարձր բարձրությունը 1850 մետր է։

Հայաստանի հարթավայրերի ընդհանուր տարածքը կազմում է 4720 կմ² կամ նրա տարածքի՝ 15,5 %-ը։

Հանրապետության տարածքի 39 %-ը գտնվում է ծովի մակարդակից 2100 մետր բարձրության վրա, որտեղ բնակչության համար անբարենպաստ կենսապայմաններ կան։

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի տարածքում առկա են ռելիեֆի ծագման 4 տարբեր տեսակներ՝

  • Հրաբխային ծածկույթով տարածքներ՝ Աշոցքի, Արագածի, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի զանգվածներ։ Դրանք ծածկված են վերին պլիոցենի և անթրոպոգենի ժամանակաշրջանի երիտասարդ լավաներով։ Ռելիեֆի ձևերը մեղմ են, ունեն թույլ էրոզիոն մասնատվածություն։ Ամենաբարձր կետը Արագածն է (4090 մ)։
  • Արարատյան դաշտ. այն ներառում է Արարատյան հովտի ստորին հողամասը, որը տեկտոնային իջվածք է և ծածկված է լճաբերուկային և ջրաբերուկային նստվածքներով:

Առավելագույն զառիթափությունը բնորոշ է ծալքաբեկորավոր լեռներին, իսկ թույլ թեքությունը՝ հարթավայրերին և հրաբխային սարահարթերին: Հայկական լեռնաշխարհի վրա անջնջելի հետք է թողել անթրոպոգենի ժամանակաշրջանի հրաբխային գործունեությունը։ Բարդ ռելիեֆի շնորհիվ հանրապետության բնական լանդշաֆտների փոփոխությունը նկատելի է ամենուրեք։ Այստեղ ամեն մի դաշտ, ջրահավաք ավազան և լեռ ունի յուրօրինակ լանդշաֆտ[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]