Jump to content

Հայաստանի հանրապետական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՀՀԿ (այլ կիրառումներ)
Հայաստանի հանրապետական կուսակցություն
ՀՀԿ
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԱռաջնորդՍերժ Սարգսյան
Կարգախոս«Անվտանգություն և առաջընթաց»
ՀիմնադիրԱշոտ Նավասարդյան
Հիմնադրվածապրիլի 2, 1990
Գաղափարախոսությունազգային պահպանողական
ազգայնականություն[փա՞ստ]
պրոռուսականություն[փա՞ստ]
«մեծ վրան»[փա՞ստ]
Քաղաքական հայացքաջակողմյան
ՇտաբԵրևան, Հայաստան
Միջազգային պատկանելությունԿենտրոնական ժողովրդավարական ինտերնացիոնալ և Եվրոպական ժողովրդական կուսակցություն
ՀՀ Ազգային ժողով
4 / 107
Երևանի ավագանի
0 / 65
Կայքhhk.am
 Republican Party of Armenia Վիքիպահեստում

«Հայաստանի հանրապետական կուսակցություն» (հապավմամբ՝ ՀՀԿ), գործող ազգային պահպանողական ընդդիմադիր կուսակցություն Հայաստանում[1][2]։ Հիմնադրվել է 1990 թվականին։ Այն իրեն համարում է Ազգային միացյալ կուսակցության գաղափարական-քաղաքական ժառանգորդը։

Ներկայում ՀՀԿ-ն ընդդիմադիր, աջ-կենտրոնամետ կուսակցություն է

Կուսակցության համագումարները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՀՀԿ 17-րդ հերթական համագումար - 18 դեկտեմբերի 2021 թ.
  • ՀՀԿ 16-րդ հերթական համագումար - 26 նոյեմբերի 2016 թ.
  • ՀՀԿ 15-րդ հերթական համագումար - 24 մայիսի 2014 թ.
  • ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումար - 15 դեկտեմբերի 2012 թ.
  • ՀՀԿ 13-րդ հերթական համագումար - 10 մարտի 2012 թ.
  • ՀՀԿ 12-րդ հերթական համագումար - 28 նոյեմբեր
  • ՀՀԿ 10-րդ արտահերթ համագումար - 22 հուլիսի 2006 թ.
  • ՀՀԿ 9-րդ հերթական համագումար - 17 դեկտեմբերի 2005 թ.
  • ՀՀԿ 8-րդ հերթական համագումար - 12 հուլիսի 2003 թ.
  • ՀՀԿ 7-րդ արտահերթ համագումար - 30 նոյեմբերի 2002 թ.
  • ՀՀԿ 6-րդ հերթական համագումար - 09 հունիսի 2001 թ.
  • ՀՀԿ 5-րդ հերթական համագումար - 29 հունվարի 1999 թ.
  • ՀՀԿ 4-րդ հերթական համագումար - 20 դեկտեմբերի 1997 թ.
  • ՀՀԿ 3-րդ արտահերթ համագումար - 22 հունիսի 1996 թ.
  • ՀՀԿ 2-րդ հերթական համագումար - 02 դեկտեմբերի 1995 թ.
  • ՀՀԿ 2-րդ համաժողով - 14 ապրիլի 1995 թ.
  • ՀՀԿ 1-ին համագումար - 22 մարտի 1992 թ.
  • ՀՀԿ 1-ին համաժողով - մարտ 1991 թ.

Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետական կուսակցությունը մասնակցում է Հայաստանի 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցության համապետական ցուցակը գլխավորում է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Կուսակցության կարգախոսն է «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին»[3]։ Կուսակցությունից և ընտրապայքարից անսպասելի դուրս է գալիս Հերմինե Նաղդալյանը։ ՀՀԿ-ից անսպասելի դուրս է գալիս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ ՀՀԿ- ից դուրս է գալիս գործարար Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը, Տաճատ Վարդապետյանը։ Այս ընտրություններում ՀՀԿ-ն առաջին անգամ պատմության մեջ չհայտնվեց ԱԺ-ում՝ չհավաքելով անցողիկ շեմը։

2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի հանրապետական կուսակցությունը 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Հայրենիք» կուսակցության հետ համատեղ քաղաքական «Պատիվ ունեմ»[4] դաշինքով։

Դաշինքի առաջին համարը առաջիկա ընտրություններում կլինի ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի hանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ցուցակում չի լինելու[5][6]։

Դաշինքի կարգախոսն է՝ «Ուղղի՛ր մեջքդ։ Կպնե՛նք գործին։ Որ ապրե՛նք։»[7]։

ՀՀԿ նախագահներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահներ։

1 Աշոտ Նավասարդյան 1990-1997

2 Անդրանիկ Մարգարյան 1997-2007

3 Սերժ Սարգսյան 2007-մինչ օրս

ՀՀԿ փոխնախագահներն են Արմեն Աշոտյան֊ը և Էդուարդ Շարմազանով֊ը

ՀՀԿ երիտասարդական միության գլխավոր քարտուղարն է Հայկ Մամիջանյան֊

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ՀՀԿ անդամների թիվը՝ թավշյա հեղափոխությունից առաջ և հետո».
  2. «Հայաստանի Հանրապետական կուսակցության ծրագիր». hhk.am. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. ««Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին». ՀՀԿ-ն հրապարակեց իր կարգախոսը».
  4. «ՀՀԿ-ն ու «Հայրենիք»-ը ստորագրել են «Պատիվ ունեմ» դաշինք կազմելու հուշագիր». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ մայիսի 19-ին.
  5. «Ներկայացվել է «Պատիվ ունեմ» դաշինքի 230 անուն ունեցող ամբողջական ցուցակը. Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցուցակում չկա». Արխիվացված է օրիգինալից 2023-08-15-ին. Վերցված է 2023-08-15-ին.
  6. ««Ստորագրվեց «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագիրը»». Վերցված է 2021 թ․ մայիսի 19-ին.
  7. «Մուտք գործել կամ գրանցվել՝ դիտելու համար». www.facebook.com. Վերցված է 2021 թ․ մայիսի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայաստանի հանրապետական կուսակցություն» հոդվածին։