Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորալյան ծով Տեսակ սահմանային ծով Երկիր Ավստրալիա [ 1] , Պապուա Նոր Գվինեա [ 1] , Սողոմոնյան կղզիներ [ 1] , Վանուատու [ 1] և Ֆրանսիա [ 1] Խորություն 9175 մետր Մակերես 4 791 000 կմ² Մասն է Խաղաղ օվկիանոս [ 1] Ավազանի երկիր Ավստրալիա Լիճ հոսող գետ Bloomfield River ? , Բարդեկին , Burnett River ? , Fitzroy River ? , Ross River ? , Barron River ? , Boyne River ? , Calliope River ? , Daintree River ? , Endeavour River ? , Richmond River ? , Tweed River ? , Annan River ? , Black River ? , Corindi River ? , Crystal Creek ? , Currumbin Creek ? , Dalhousie Creek ? , Don River ? , Eli Creek ? , Elliott River ? , Evans River ? , Jeannie River ? , Johnstone River ? , Kolan River ? , Lockhart River ? , Maroochy River ? , Mooloolah River ? , Mulgrave River ? , Néra ? , Նուսա (գետ, թափվում է Կորալյան ծով) , North Kennedy River ? , Pascoe River ? , Pioneer River ? , Ross Creek ? , Sandon River ? , Stewart River ? , Tallebudgera Creek ? , Tontouta River ? , Tully River ? , Wanggoolba Creek ? , Waterpark Creek ? և Wooli Wooli River ?
Կորալյան ծով (անգլ. ՝ Coral Sea ), կիսափակ ծով Խաղաղ օվկիանոսում , որն ընկած է Ավստրալիայի , Նոր Գվինեայի և Նոր Կալեդոնիայի միջև։ Տոռեսի նեղուցով միացած է Հնդկական օվկիանոսին ։ Մակերևույթի մակերեսը 4 791 հազար կմ² է։ Առավելագույն խորությունը՝ 9 140 մ, միջին խորությունը՝ 2394 մ։ Մարջանների ծովում կան բազմաթիվ մարջանային խութեր և կղզիներ, այնպիսիք, ինչպիսին են՝ Ուիլիս , Տրեգերոս , Բամտոն , Չեստերֆիլդ ։ Ամենահայտնիի խութերից մեկն է Մեծ սահմանային արգելախութը , որը ամենամեծ մարջանային խութն է աշխարհում։
Հատակը խիստ կտրտված է։ Հոսանքներն առաջացնում են ցիկլոնային շրջապտույտ , որի արևմտյան ծայրամասերից սկիզբ է առնում Արևելա-Ավստրալիական հոսանքը։ Ջրի միջին ջերմաստիճանը հարավում օգոստոսին 19 °C է, փետրվարին ՝ 24 °C, հյուսիսում շուրջ տարին՝ 27 °C-28 °C, աղիությունը ՝ 34,5-35,5°/00։ Կան շնաձկներ և թռչող ձկներ ։
1969 թվականից ծովի տարածքը պատկանում է Ավստրալիային ։
Ծովի կղզիները բնակեցված չեն, Ուիլիս կղզիների վրա տեղակայված է օդերևութաբանական կայան։
1942 թվականին այս ծովում է տեղի ունեցել ծովային ճակատամարտ ճապոնական և դաշնակից ուժերի միջև, որը թույլ չտվեց Ճապոնիային գրավել Պորտ Մորսբին ։
Հիմնական նավահանգիստները՝ Քերնս (Ավստրալիա ), Պորտ Մորսբին (Նոր Գվինեա ), Նումեան (Նոր Կալեդոնիա )։
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 643 )։