Բարդեկին (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարդեկին
BurdekinRiver1.jpg
Բարդեկին գետը Բարդեկինի կամրջից
Բնութագիր
Երկարություն732 կմ
Ավազանի մակերես132 000 կմ²
Գետաբերանի տեղակայումՄարջանների ծով
Կոորդինատներ
Հոսող հոսքերRunning River?, Fanning River?, Kirk River?, Black Burdekin River?, Dry River?, Clarke River?, Basalt River?, Broughton River?, Cape River?, Suttor River?, Sellheim River?, Bowen River? և Bogie River?
Ջրի մարմիններBurdekin Dam?
ԵրկրամասՔվինսլենդ

Բարդեկինը (անգլ.՝ Burdekin River) գետ է Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում[1] ։

Աշխարհադրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարդեկին գետի ակունքը գտնվում է Սիվյու լեռնաշղթայի արևմտյան մասում, Ինգհեմ քաղաքից ոչ հեռու։ Գետաբերանը գտնվում է Կորալյան ծովի Ապստարտ ծովախորշում, որն էլ իր հերթին Խաղաղ օվկիանոսի ավազանի մաս է կազմում։ Գետի երկարությունը 732 կմ է[2]։

Ինչպես Մուրեյ գետը, Բարդեկինը ևս կորևոր դեր է խաղում Ավստրալիայի տնտեսության մեջ և ունի մեծությամբ չորրորդ ավազանը։ Բացի այդ, Բարդեկինն Ավստրալինայի չորրորդ գետն է համարվում ջրի ծախսման ծավալով, բայց այս թիվը հստակ չէ, քանի որ գետի ջրի ծախսի ծավալը կարող է հասնել Յանցզի գետի միջին ցուցանիշներին, ինչպես եղել է 1958 թվականին, իսկ մյուս դեպքերում ջրի հոսքը կարող է կանգնել մինչև 7 ամիս, ինչպես տեղի է ունեցել 1923 թվականին։ Դրա հիմնական պատճառը տեղումների անհամաչափ բաշխվածությունն է գետի ամբողջ երկայնքով[2]։ Բարդեկինի ավազանի շատ տեղերում տեղումների միջին քանակը կարող է հասնել 200-ից մինջև 1.600 մմ՝ դա կախված է մուսոնների և ցիկլոնների քանակությունից, որոնք հատում են Ավստրալիայի արևելյան ափերը։ Ափային հատավածում տեղումներիի քանակը ավելի շատ է։ Բոուեն քաղաքի մոտ տեղումների միջին քանակը կարող է տատանվել 216-ից (1915 թ․) 2200 մմ-ի (1950 թ․) արանքում։

Բարդեկին գետի հիմնական վտակներից առանձնահատուկ են Քլարքը, Սաթորը, Բոուենը, Բելյանդոն և Քեիփը։ Բելեանդոյի գետաբերանը գտնվում է Բարդեկին գետի գետաբերանից մոտավորապես 500 կմ հեռավորության վրա։

Գետի վրա է կառուցված Քվինսլենդի ամենամեծ ամբարտակը՝ Քվինսլենդի ամբարտակը, որը կառուցվել է 1987 թվականին Էր և Հոմ Հիլլ քաղաքներց արևմուտք։ Բարդեկինի դելտայի շրջանում, Էր քաղաքի մերձակայքում գետի գրունտային ջրերը լայնորեն կիրառվում են շաքարեղեգի դաշտերի ոռոգման համար, սակայն գետի ավազանում հիմնական զբաղմունքը անասնապահությունն է։ Գետի շրջակայքի հիմնական բնակավայրերն են՝ Չարթերս Թաուերս, Էր, Հոմ Հիլլ, Քոլինսվիլ քաղաքները[2]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպացիները գետը հայտնաբերել են 1845 թվականին՝ Լյուդվիք Լայխհարդթի գլխավորած արշավախմբի շնորհիվ։ Գետն անվանակոչվել է գիտարշավը ֆինանսավորած Թոմաս Բարդեկինի պատվին[3]։

Կենսաշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարդեկին գետի ջրերը տուն են լոքոազգի և սաղմոնազգի բազմաթիվ էնդեմիկ և ոչ էնդեմիկ տեսակների համար[4][5]։

Ծանոթագրություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Малый атлас мира, М., 2006 ISBN 5-98522-011-7
  2. 2,0 2,1 2,2 http://www.bom.gov.au/hydro/wr/unesco/friend/burdekin/burdekin.shtml
  3. «Burdekin River» (անգլերեն)։ Encyclopædia Britannica։ Արխիվացված օրիգինալից 2012-04-12-ին։ Վերցված է 5 декабря 2009 
  4. Pusey Brad, Kennard Mark, Arthington Angela, eds. (2004)։ Freshwater Fishes of North-Eastern Australia։ Csiro Publishing։ էջ 130։ ISBN 064309895X։ Վերցված է հոկտեմբերի 10, 2014 
  5. «Freshwater Fishes of the Burdekin Dry Tropics»։ NQ Dry Tropics։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-04-ին։ Վերցված է հոկտեմբերի 12, 2014