Չարթերս Թաուերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարթերս Թաուերս
Տեսակքաղաք
Երկիր Ավստրալիա
ՎարչատարածքCharters Towers Region? և Քվինսլենդ
ԲԾՄ319 մետր
Քարտեզ
Քարտեզ

Չարթերս Թաուերս (անգլ.՝ Charters Towers), քաղաք Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի արևելյան մասում, տեղական ինքնակառավարման համանուն շրջանի կենտրոնը։ Համայնքի բնակչությունը 2016 թվականի տվյալներով 8120 մարդ էր[1], իսկ ամբողջ շրջանի բնակչությունը՝ 12,5 հազար (2008 թվական)[2]։ Մոտակա խոշոր քաղաքը Թաունսվիլն է (գտնվում է հյուսիս-արևելքում՝ 110 կմ հեռավորության վրա)։

Աշխարհագրություն

Շրջանի դիրքը քարտեզի վրա

Չարթերս-Թաուերս շրջանի տեղանքը հարթավայրային է, ծովի մակերևույթից միջինում 280 մետր բարձրացած․ հանդիպում են փոքր լեռնաշղթաներ, որոնց բարձրությունը չի գերազանցում 400 մետրը։ Տարածքը ափից առանձնացված է մինչև 600 մետր բարձրությամբ ընդհատվող լեռնաշղթաներով, որոնք Մեծ Ջրաբաժան լեռնաշղթայի մաս են կազմում։ Դրանք պահում են զգալի քանակությամբ խոնավություն, որը գալիս է ափից։ Բերդեկին գետի և նրա վտակների հովիտներում գտնվում են անասնապահության և հողագործության համար պիտանի բերրի հողեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ եվրոպացիների գալը, Չարթերս Թաուերսի շրջանում ավանդաբար բնակվում էին կուջալա ցեղի (անգլ.՝ Kudjala) ավստրալիացի աբորիգենները։

Առաջին եվրոպացի հետազոտողը, որը նկարագրել է տարածքը, գերմանացի Լյուդվիգ Լեյխարդտն էր (1844-1845 թվականների Ավստրալիայի կենտրոնական շրջաններում իր մեծ արշավանքի ժամանակ)։ Առաջին եվրոպացի վերաբնակիչները այստեղ հայտնվել են այն բանից հետո, երբ 1861 թվականի հունվարին շրջանի հողերը պաշտոնապես բացվել են բնակեցման համար[3]։ Նրանք զբաղվում էին խոշոր եղջերավոր անասունների և ոչխարների բուծմամբ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթերս Թաուերսը գտնվում է երկու կլիմայական գոտիների սահմանին՝ մերձարևադարձային և կիսաանապատային[4]։ Տարվա ընթացքում այստեղ կարելի է առանձնացնել երկու տարբեր ժամանակահատվածներ՝ անձրևային սեզոն, որը տևում է դեկտեմբերից մինչև մարտ և չորային սեզոն՝ ապրիլից նոյեմբեր։ Միջին տարեկան տեղումների քանակը 660 մմ է։ Ամռանը օրվա ընթացքում ջերմաստիճանը կարող է գերազանցել 34 °C-ը, իսկ գիշերը այն իջնում է մինչև 22 °C: Ձմռան ընթացքում ցերեկային ջերմաստիճանը տատանվում է մոտ 26 °C, գիշերային միջին ջերմաստիճանը՝ մոտ 12 °C:

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Չարթերս Թաուերս
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 33,7 32,6 31,6 29,9 27,2 24,8 24,5 26,6 29,6 32,4 34,1 34,8 30,2
միջին նվազագույնը (°C) 21,9 21,7 20,5 17,9 14,8 12,1 11,0 12,1 14,7 17,6 19,9 21,2 17,1
տեղումների քանակը (մմ) 136,9 130,1 103,5 43,4 24,0 26,5 16,8 13,0 14,8 22,0 41,4 87,2 659,2
Աղբյուր՝ http://www.bom.gov.au/climate/averages/tables/cw_034002.shtml

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2016 Census QuickStats: Charters Towers». quickstats.censusdata.abs.gov.au (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
  2. Australian Bureau of Statistics: Regional Population Growth, Australia, 2007-08
  3. «World History». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
  4. Australian climate zones Արխիվացված 2009-05-07 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարթերս Թաուերս» հոդվածին։