Կենտրոն- Լուարայի հովիտ
Կենտրոն- Լուարայի Դաշտ ֆր.՝ Centre-Val de Loire | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Վարչկենտրոն | Օրլեան | ||
Խոշորագույն քաղաք | Տուր | ||
Ֆրանսուա Բոննո (2015-2021 թթ.) | |||
Բնակչություն (2014) | 2 577 435 մարդ (12-րդ տեղ) | ||
Խտություն | 66 մարդ/կմ² (16-րդ տեղ) | ||
Տարածք | 39 151 կմ² (7-րդ տեղ) |
Կենտրոն- Լուարայի հովիտ (ֆր.՝ Centre-Val de Loire, Սանտր-Վալ-դե-Լուար), Ֆրանսիայի 18 ժամանակակից վարչական շրջաններից մեկը՝ տեղակայված երկրի կենտրոնական հատվածի հյուսիսում։ Շրջանի վարչական կենտրոնը Օռլեան քաղաքն է, խոշորագույն քաղաքը` Տուրը։ Բնակչությունը կազմում է 2 577 435 մարդ (շրջանների մեջ 12-րդ տեղը)։ Բաժանված է 6 գավառների՝ Շեր, Էր և Լուար, Էնդր, Էնդր և Լուար, Լուար և Շեր, Լուարե։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածքի մակերեսը 39151 կմ² է։ Ֆրանսիայի 4-րդ շրջանն է ըստ մակերեսի։ Դրա միջով են հոսում Շեր, Լուարա, Լուար և Լուարե գետերը։
Կենտրոն շրջանը բաղկացած է Ֆրանսիայի երեք նախկին պատմական շրջաններից՝ Տուարին, Բերին և Անժուի շրջանի մի մասը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղեկատվական անբավարար և անհասկանալի Կենտրոն անվանումը դժգոհություն է առաջացրել Ֆրանսիայում շատերի շրջանում, ոչ միայն այն պատճառով, որ այն չի արտացոլում տարածաշրջանի աշխարհագրական և պատմական առանձնահատկությունները[1], այլ նաև այն պատճառով, որ տարածաշրջանը տեղակայված չէ երկրի կենտրոնում։ 2015 թվականի հունվարի 17-ին ֆրանսիական շրջանների տարածքային բարեփոխման ակնկալիքով տարածաշրջանը պաշտոնապես անվանափոխվեց «Կենտրոն-Վալ դե Լուար» (ֆր.՝ Centre-Val de Loire)[2], որն ասոցացվում է հայտնի Լուարա ամրոցի, Լուարա գինիների և այլնի հետ։
Կենտրոնը բազմաթիվ հայտնիների ծննդավայրն է, օրինակ՝ Բալզակը, Դեկարտը, Ռաբլեյը, Ռոնսարդը, Ժորժ Սանդը,Շառլ Պեգին, Պրուստը,Ժյուլ Ռոմենը,Անատոլ Ֆրանսը, Մորիս Գենևոիսը և Մաքս Ժակոբը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ История региона
- ↑ «Journal officiel of 17 January 2015» (фр.) 17 января 2015.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Centre-Val de Loire sur Wikivoyage, фр.
- Регион Франции Центр - Валь-де-Луар,описание, рус.; Долина и Замки Луары, рус.
- Site du conseil régional, фр. Արխիվացված 2006-08-11 Wayback Machine
- Site de l’office du tourisme, фр., англ. Արխիվացված 2006-08-03 Wayback Machine
|
|