Ժյուլ Ռոմեն
Ժյուլ Ռոմեն Jules Romain, Louis Henri Farigoule | |
|---|---|
| Ծննդյան անուն | ֆրանսերեն՝ Louis Henri Jean Farigoule[1] |
| Ծնվել է | օգոստոսի 26, 1885[2][3][4][…] |
| Ծննդավայր | Սեն Ժյուլիեն Շապտյոյ, Վերին Լուար[1] |
| Վախճանվել է | օգոստոսի 14, 1972[2][3][5][…] (86 տարեկան) |
| Վախճանի վայր | Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[6] |
| Գերեզման | Պեր Լաշեզ |
| Մասնագիտություն | դրամատուրգ, գրող, բանաստեղծ և սցենարիստ |
| Լեզու | ֆրանսերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Կոնդորսե լիցեյ և Բարձրագույն նորմալ դպրոց |
| Գրական ուղղություններ | ունանիմիզմ |
| Ուշագրավ աշխատանքներ | Men of Good Will? և Knock? |
| Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[7], Ligue internationale des combattants de la paix?, ՊԵՆ ակումբ, Ֆրանսիական ՊԵՆ ակումբ և Abbaye de Créteil?[8] |
| Պարգևներ | |
| Ամուսին | Gabrielle Romains?[10] և Lise Romains?[11] |
Ժյուլ Ռոմեն (ֆրանսերեն՝ Jules Romains, ի ծնե՝ Լուի Անրի Ժան Ֆարիգուլ [Louis Henri Jean Farigoule], օգոստոսի 26, 1885[2][3][4][…], Սեն Ժյուլիեն Շապտյոյ, Վերին Լուար[1] - օգոստոսի 14, 1972[2][3][5][…], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[6]), ֆրանսիացի գրող, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1946)։
Ավարտել է Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցը (1906)։ Գրական ասպարեզ է մտել որպես բանաստեղծ («Մարդկանց հոգին», 1904, «Միաբան կյանքը», 1908, ժողովածուներ)։ Եղել է ունանիմիզմ հոսանքի ղեկավարը, «ունանիմիստական զգացումներն ու պոեզիան» (1905) մանիֆեստի հեղինակը։
20-ական թվականներին ստեղծել է գրոտեսկային ֆարսեր («Կնոք կամ բժշկության հաղթանակը», 1923, բեմականացվել է 1924 թվականին, կինովեպ «Դոնոգոոնկա», 1920, բեմականացվել է 1930 թվականին, «Պարոն Լը Տրուադեկը անառակության ճանկերում», 1923)։
30-ական թվականներին Ռոմենի քաղաքական հայացքներում կատարվում է տեղաշարժ դեպի աջակողմյան քաղաքական թև։
Երկրորդ համաշխարհային պատերազմի և Ֆրանսիայի ճակատագրի, ժողովրդավարության մասին Ռոմենի հոդվածներն ու ճառերը (1939—1960) ամփոփված են «Ազատության բարձունքներն ու ներքևները» (1960) գրքում։ Հետագայում հրատարակվել են նրա «Բանականությունը պահպանելու համար», հ․ 1—3 (1960—1967) փիլիսոփայական էսսեների և «Համակրություններ ու հանդիպումներ» (1970) հուշերի ժողովածուները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 ծննդական
- 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 մահվան վկայական — P. 7.
- ↑ Ֆրանսիական ակադեմիա — 1635.
- ↑ https://www.tate.org.uk/art/art-terms/a/abbaye-de-creteil
- ↑ Les "douze meilleurs romans français du demi-siècle" (ֆր.) / J. Fenoglio, M. Lannelongue — Paris: Société éditrice du Monde, Louis Dreyfus, Jérôme Fenoglio, 1950. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ https://gw.geneanet.org/nmmhome?lang=fr&iz=4495&p=gabrielle&n=gaffe
- ↑ https://gw.geneanet.org/nmmhome?lang=fr&iz=4495&p=lise&n=dreyfus
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ Ռոմեն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 699)։ |
- Օգոստոսի 26 ծնունդներ
- 1885 ծնունդներ
- Օգոստոսի 14 մահեր
- 1972 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցի շրջանավարտներ
- Ֆրանսիական ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Ֆրանսիացի դրամատուրգներ
- 20-րդ դարի ֆրանսիացի վիպասաններ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիացի հրապարակախոսներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ֆրանսիացի լրագրողներ