Կատարժինա Կոբրո
Կատարժինա Կոբրո լեհ.՝ Katarzyna Kobro | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1898[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանվել է | փետրվարի 21, 1951[2][5][6] (53 տարեկան) |
Մահվան վայր | Լոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Լեհաստան |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Մասնագիտություն | նկարչուհի, քանդակագործ և արվեստի տեսաբան |
Ոճ | աբստրակցիոնիզմ |
Ժանր | աբստրակցիոնիզմ |
Թեմաներ | քանդակագործություն[7] և արվեստի տեսություն[7] |
Ամուսին | Վլադիսլավ Ստրժեմինսկի[8] |
Զավակներ | Nika Strzemińska? |
Katarzyna Kobro Վիքիպահեստում |
Կատարժինա Կոբրո (հունվարի 26, 1898[1][2][3][…], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] - փետրվարի 21, 1951[2][5][6], Լոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), 20-րդ դարի երկրորդ քառորդի ռուս և լեհ նկարչուհի, քանդակագործուհի ավանգարդիստ։ Աշխատել է սուպրեմատիզմի, կոնստրուկտիվիզմի և նեոպլաստիցիզմի ոճերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատարժինա (Եկատերինա Նիկոլաևնա) Կոբրո, գերմանառուսական ծագում ունի։ Հայրը գերմանացի նավատեր Նիկոլուս ֆոն Կոբրոն էր, մայրը ռուս, ծնունդով Եվգնիա Ռոզանովան։ Կատարժինան մորից ընդունել է ուղղափառ կրոնը։ Մանկական տարիներն անցել են Ռիգայում։ Գիմնազիա է ընդունվել Վարշավայում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գիմնազիան տարհանվել է Մոսկվա, այստեղ՝ 1916 թվականին, 18-ամյա Կատարժինան հոսպիտալում վիրավոր զինվորներին խնամելու ժամանակ հանդիպում է իր ապագա՝ ծագումով լեհ ամուսնուն՝ Վլադիսլավ Ստրժեմինսկուն։
Մոսկվա
[խմբագրել | խմբագրել կոդը]1917-1920 թվականներին Կատարժինան սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության դպրոցում[9], որի հիման վրա բացում են Պետական ազատ գեղարվեստական արվեստանոցները։ Այդտեղ դասավանդում էին Կազիմիր Մալևիչը, Օլգա Ռոզանովան, Վլադիմւիր Տատլինը, Ալեքսանդր Ռոդչենկոն։ Կատարժինային շատ է օգնել Երիտասարդ նկարիչների միավորման նկարիչ-կոնստրուկտիվիստներ Կարլ Յոգանսոնի և Ստենբերգ եղբայրների հետ շփումը։
Լեհաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականին Կատարժինա Կոբրոն ամուսնացել է Վլադիսլավ Ստրեժմինսկու հետ, և ամուսնուն «վարակել» արվեստով[10]։ Ամուսինը, որ աշխատում էր ՌՍՖՍՀ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատում, 1920 թվականին նոր նշանակում է ստանում և ընտանիքը տեղափոխվում է Սմոլենսկ։ Տեղի Ազատ արվեստանոցներում Կատերժինան քանդակի և խեցեգործության մասին դասախսություններ է կարդում, իսկ 1921 թվականից մասնակցում է Վիտեբսկի խմբի սմոլենսկյան բաժանմունքի աշխատանքներին։ Աշխատում է որպես բեմի նկարիչ և պլակատիստ։
1922 թվականին ապրել են նաև Կիևում և Լվովում։ Հետո մեկնում են Լեհաստան և 1924 թվականիքն ընդունում են լեհական քաղաքացիություն։ Երիտասարդ զույգը Լեհաստանում ապրելու առաջին տարիներից լեհական արվեստում առաջատար դիրք են գրավում։ 1924 թվականին Վարշավայում մասնակցում են ( լրիվ՝ «Կուբիստների, սուպրեմատիստների և կոնստրուկտիվիստների բլոկ») ավանգարդիստական խմբի ստեղծմանը, որը թողարկում էր համանուն, ամսագիրը[11]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Grzegorz Sztabiński: Dlaczego geometria? problemy współczesnej sztuki geometrycznej, Wydawnictwo Uniwersytetu Łódzkiego, Łódź 2004, ISBN 83-7171-729-6. (լեհ.)
- Andrzej Turowski: Budowniczowie świata. Z dziejów radykalnego modernizmu w sztuce polskiej, Universitas, Kraków 2000, ISBN 83-7052-673-X (լեհ.)
- Katarzyna Kobro 1898–1951; w setną rocznicę urodzin – katalog wystawy, Muzeum Sztuki w Łodzi, 1999, ISBN 83-906130-9-3 (լեհ.)
- Janusz Zagrodzki: Katarzyna Kobro i kompozycja przestrzeni, PWN, Warszawa 1984 (լեհ.)
- Andrzej Turowski: Konstruktywizm polski. Próba rekonstrukcji nurtu 1921–1943, Ossolineum, Wrocław-Warszawa-Kraków-Gdańsk-Łódź 1981, ISBN 83-04-00557-3 (լեհ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Katarzyna Kobro (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Mikina E. Kobro, Katarzyna // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T047075
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118986767 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ
- ↑ 7,0 7,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Union List of Artist Names — 2021.
- ↑ Kitowska-Łysiak,, Małgorzata. «Katarzyna Kobro». Culture.pl. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ . «Երկնագուն ծաղիկներ».
- ↑ Ամսագրում առաջին անգամ ավանգարդիստ Ստրեժմինսկին շարադրել է Ոնիզմ (Unizm) նոր ուղղության մասին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կատարժինա Կոբրո
- Տեղեկատվություն աշխատանքների մասին
- Անդրադարձ աշխատանքներին և կյանքին Արխիվացված 2018-06-04 Wayback Machine
- Կենսագրական հոդված jstor.org կայքում
- Մոդեռն արվեստի միջազգային հավաքածու
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատարժինա Կոբրո» հոդվածին։ |
|
- Հունվարի 26 ծնունդներ
- 1898 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 21 մահեր
- 1951 մահեր
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Կին քանդակագործներ
- 20-րդ դարի նկարչուհիներ
- Ռուս նկարչուհիներ
- 20-րդ դարի քանդակագործներ
- Լեհ նկարչուհիներ