Օլգա Ռոզանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օլգա Ռոզանովա
ռուս.՝ Ольга Розанова
Rozanova.jpg
Ծնվել էհունիսի 21 (հուլիսի 3), 1886[1]
ԾննդավայրՄելենկի, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էնոյեմբերի 7, 1918(1918-11-07) (32 տարեկանում)
Մահվան վայրBotkin Hospital, Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[2]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ՌԽՖՍՀ
ԿրթությունQ28858583?
Մասնագիտությունբանաստեղծ, նկարազարդող, նկարիչ, նկարչուհի, collagist և գրող
Ոճսուպրեմատիզմ, Neo-primitivism? և Կուբոֆուտուրիզմ
Թեմաներպոեզիա
Ուշագրավ աշխատանքներԿանաչ շերտ
ԱնդամակցությունՍուպրեմուս և Soyuz Molodyozhi?
Ամուսինչկա
Զավակներչկա
Olga Rozanova Վիքիպահեստում

Օլգա Վլադիմիրովնա Ռոզանովա (ռուս.՝ Ольга Владимировна Розанова, 21 հունիսի (3 հուլիսի), 1886, Մելենկի – 7 նոյեմբերի, 1918, Մոսկվա), ռուս գեղանկարչուհի, գրաֆիկ, գրքերի նկարիչ ու դեկորատիվ-կիրառական արվեստի ներկայացուցիչ, արվեստին նվիրված հոդվածների հեղինակ, բանաստեղծուհի: Ռուսական ավանգարդիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը, որ ունի գույնի ինքնատիպ զգացողություն[3]: 1917 թվականին ստեղծել է 20-րդ դարի անառարկա գեղանկարչության գլուխգործոցներից մեկը՝ «Կանաչ շերտ» (ռուս.՝ «Зелёная полоса») նկարը[4]: Մի քանի տարի մտերիմ հարաբերությունների մեջ է եղել ռուս ֆուտուրիստ բանաստեղծ Ալեքսեյ Կրուչյոնիխի հետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Ռոզանովան ծնվել է 1886 թվականի հունիսի 21-ին (նոր տոմարով՝ հուլիսի 3) Վլադիմիրի նահանգի Մելենկի քաղաքում: Հայրը՝ Վլադիմիր Յակովլևիչ Ռոզանովը, եղել է գավառական իսպրավնիկ, կոլեգիական ասեսոր, մայրը՝ Ելիզավետա Վասիլևնա Ռոզանովան (օրիորդական ազգանունը՝ Օռլովա), եղել է քահանայի դուստր: Օլգա Ռոզանովան եղել է ընտանիքի կրտսեր զավակը. նրանից բացի ընտանիքում դաստիարակվել են ևս երեք երեխաներ՝ Ալևտինան, Անատոլին ու Աննան: Մելենկիում Ռոզանովներն ունեցել են սեփական փայտե տուն Կազանսկի փողոցում՝ Պոկրովսկի տաճարից ոչ հեռու: Այդ վանքում էլ մկրտվել է Օլգա Ռոզանովան 1886 թվականի հունիսի 26-ին (հուլիսի 8)[5]:

1896 թվականին Ռոզանովների ընտանիքը տեղափոխվել է Վլադիմիր, որտեղ նրանք բնակվել են քաղաքի հին կենտրոնում՝ Օլգայի մոր՝ Բորիսոգլեբսի փողոցում գտնվող տանը (ներկայում՝ Թանգարանային փողոց, ռուս.՝ Музейная улица)[6]: 1896 թվականից մինչև 1904 թվականն Օլգա Ռոզանովան սովորել է իգական գիմնազիայում, որն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա, որպեսզի սովորի գեղանկարչություն: 1904 թվականից մինչև 1907 թվականն Օլգա Ռոզանովան սովորել է Անատոլի Պետրովիչ Բոլշակովի գեղարվեստի մասնավոր ուսումնարանում: Այդ տարիներին ստեղծված աշակերտական էտյուդներն էլ համարվում են Օլգա Ռոզանովայի հայտնի աշխատանքներից ամենավաղ ստեղծվածները և ներկայացվել են 1919 թվականին տեղի ունեցած հետմահու ցուցահանդեսում[7]:

1907 թվականի օգոստոսին Օլգա Ռոզանովան փորձել է ընդունվել Ստրոգանովի կայսերական կենտրոնական գեղարվեստական-արդյունաբերական ուսումնարան, սակայն մերժում է ստացել[8] և շարունակել է հաճախել մասնավոր ստուդիաներ: 1919 թվականի հունվարի 5-ին «Искусство» թերթում տպագրված մահախոսականում նշված է, որ նկարչուհին հաճախել է Ստրոգանովի ուսումնարան, սակայն մի կարճ ժամանակ, քանի որ դժգոհ է եղել այնտեղ տիրող դասավանդման համակարգից: Արվեստագետ և Օլգա Ռոզանովայի ստեղծագործության ուսումնասիրող Նինա Գուրյանովան կարծիք է հայտնել, թե նա կարող էր որոշ ժամանակ հաճախել Ստրոգանովի ուսումնարան որպես ազատ ունկնդիր[9]:

1907 թվականի վերջին Օլգա Ռոզանովան ընդունվել է Կոնստանտին Յուոնի գեղարվեստի դպրոց: Ըստ Ն. Գուրյանովայի՝ Այդ դպրոցում ստացած դասերն ամենամեծ ազդեցությունն են թողել Ռոզանովայի՝ ստեղծագործական կայացման վրա[9]: 1900-ական թվականների վերջին Յուոնի արվեստանոցում նկարչություն ու գեղանկարչություն էին սովորում ապագա ավանգարդիստներ Լյուբով Պոպովան, որի հետ Օլգա Ռոզանովան մտերիմ էր 1907 թվականից, Նադեժդա Ուդալցովան, Ալեքսեյ Կրուչյոնիխը և Սերգեյ Շարշունը, իսկ 1914-1915 թվականներին այնտեղ սովորել է Վարվառա Ստեպանովան:

1910 թվականի սկզբին Օլգա Ռոզանովան Պետերբուրգում ծանոթացել է Նիկոլայ Կուլբինի, իսկ վերջինիս միջոցով՝ Միխայիլ Մատյուշինի ու Ելենա Գուրոյի հետ, ում բնակարանում մասնակցել է նկարիչների «Երիտասարդական միության» (ռուս.՝ «Союз молодёжи») ստեղծմանը: 1911 թվականին նա Մոսկվայից տեղափոխվել է Պետերբուրգ և ընդունվել Ե. Զվանցևայի գեղարվեստի դպրոց, որտեղ այդ ժամանակ դասավանդում էին Մստիսլավ Դոբուժինսկին ու Կուզմա Պետրով-Վոդկինը[10], սակայն շուտով թողել է ուսումը[9]: Այդ ժամանակ նա մտերմացել է Վլադիմիր Տատլինի ու Վլադիմիր Մայակովսկու հետ[11]: Պետերբուրգ տեղափոխվելուց հետո Օլգա Ռոզանովան մասնակցել է «Երիտասարդական միության» բոլոր ցուցահանդեսներին և դարձել նրա ամենաակտիվ անդամներից մեկը[11][12]:

1912 թվականին Օլգա Ռոզանովան ծանոթացել է ֆուտուրիստ բանաստեղծներ Վելիմիր Խլեբնիկովի և Ալեքսեյ Կրուչյոնիխի հետ: Վերջինիս հետ նա մտերիմ հարաբերությունների մեջ է եղել. նրանք ապրել են միասին, սակայն մի քանի անգամ բաժանվել են և միասին երկար չեն եղել:

Կրուչյոնիխի ու Ռոզանովայի ստեղծագործական համագործակցության արդյունքում ստեղծվել է ռուսական ֆուտուրիստական գրքի ինքնատիպ ոճ: 1913-1914 թվականներին նրանք հրատարակել են «Тэ ли лэ» գիրքը՝ օգտվելով գունավոր հեկտոգրաֆման տեխնիկայից: 1915-1916 թվականներին ֆուտուրիստական գրքում օգտագործել են կոլաժի մեթոդը: 1915 թվականին նկարչուհին կոլաժն օգտագործել է Կրուչյոնիխի ու Ալյագրովի «Զաումային գրքի» (ռուս.՝ «Заумная книга») նկարազարդման ժամանակ և «Պատերազմ» ալբոմում, որ հրատարակվել է 1916 թվականին Կրուչյոնիխի բանաստեղծություններով[13]:

1916 թվականին Օլգա Ռոզանովան միացել է «Սուպրեմուս» միությանը, որ գլխավորում էր Կազիմիր Մալևիչը: Այդ ժամանակ նրա ոճը կուբիզմից ու իտալական ֆուտուրիզմից զարգանալով հասել էր մաքուր աբստրակցիայի, որում կոմպոզիցիան ստեղծվում է տեսողական կշիռ և գույների փոխադարձ կապ: Նույն թվականին Ռոզանովան սուպրեմատիստ այլ նկարիչների (Կազիմիր Մալևիչ, Ալեքսանդրա Էկստեր, Նինա Գենկե-Մելլեր, Լյուբով Պոպովա, Քսենյա Բոգուսլավսկայա, Նադեժդա Ուդալցովա, Իվան Կլյուն, Իվան Պունի և այլք) հետ միասին աշխատել է Վերբովկա և Սկոպցի գյուղերի արտելներում: Ա. Կրուչյոնիխի ազդեցությամբ Օլգա Ռոզանովան գրել է զաումային բանաստեղծություններ:

1917 թվականի հեղափոխությունից հետո Օլգա Ռոզանովան զբաղվել է արվեստի վերակազմակերպմամբ և ղեկավարել Կերպարվեստի լուսժողկոմի գեղարվեստական-արդյունաբերական ենթաբաժինը:

Օլգա Ռոզանովան մահացել է 1918 թվականի նոյեմբերի 7-ին դիֆթերիայից Սոլդատյոնկովսկի հիվանդանոցում (ներկայում՝ Բոտկինսկայա)[14]: Թաղվել է Նովոդևիչե վանքում. ներկայում նրա գերեզմանը հայտնի չէ: Օլգա Ռոզանովայի անունն է կրում Իվանովո-Վոզնեսենսկու գեղարվեստի դպրոցը:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 թվականի փետրվարին Վլադիմիրում «Эйдос» մշակութային կենտրոնի ջանքերով և մարզային վարչության մշակույթի բաժնի ու Վլադիմիր քաղաքի վարչության աջակցությամբ անցկացվել է «Օլգա Ռոզանովա. տեղական, ազգային, գլոբալ» գիտակն կոնֆերանսը[15][16], որի աշխատանքներին մասնակցել են հայտնի գիտնականներ Անդրեյ Սարաբյանովը, Վերա Տերյոխինան և այլք[16]:
  • 2016 թվականի նոյեմբերին Վլադիմիրում բացվել է «Օլգա Ռոզանովայի կենտրոնը»[17][18], որը նպատակ ունի ծավալել հետազոտական, լուսավորական, գեղարվեստական ու հրատարակչական գործունեություն:

Օլգա Ռոզանովան արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսեյ Կրուչյոնիխի «Возропщем» (1913) բանաստեղծությունների գիրքը լույս է տեսել «Պետրոգրադի առաջին նկարչուհի Օ. Ռոզանովային» (ռուս.՝ «Первой художнице Петрограда О. Розановой») ընծայականով[10],
  • Վլադիմիր Մայակովսկին 1915 թվականին Օլգա Ռոզանովային նվիրել է երեք բանաստեղծություններից կազմված շարք «Светлой О. В. Р. — эти стихи» մակագրությամբ[10]:

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1918 (դեկտեմբեր) – 1919 (մարտ) – Մոսկվա, Առաջին Պետական ցուցահանդես, Օլգա Ռոզանովայի նկարների, էտյուդների, էսքիզների ու ուրվանկարների հետմահու ցուցահանդես
  • 1992 – Մոսկվա, Լենինգրադ, Հելսինկի. Օլգա Ռոզանովա 1886-1918
  • 2003 – Մոսկվա, Մոսկվայի արվեստի կենտրոն, «Ռուսական ավանգարդի փոսիկի թագուհին» (ռուս.՝ «Червовая Дама русского авангарда»)
  • 2007 – Մոսկվա, «...տեսնել աշխարհը կերպարանափոխված» («…увидеть мир преображённым», Տրետյակովյան պատկերասրահ)

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանության օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1911 (ապրիլ) – Սանկտ Պետերբուրգ, «Երիտասարդական միություն»
  • 1912 (հունվար) – Սանկտ Պետերբուրգ, «Երիտասարդական միություն»
  • 1912 (մարտ) – Մոսկվա, Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան, «Ослиный хвост» խմբի և «Երիտասարդական միության» նկարիչների հետ համատեղ
  • 1913 (հոկտեմբեր) – Սանկտ Պետերբուրգ, Նադեժդա Դոբիչինայի գեղարվեստական բյուրո, Ժամանակակից գեղանկարչության մշտական ցուցադրություն
  • 1913 (հոկտեմբեր) – 1914 (հունվար) – Սանկտ Պետերբուրգ, «Երիտասարդական միություն»
  • 1914 (ապրիլ-մայիս) – Հռոմ, Սպրովերի պատկերասրահ, Միջազգային ֆուտուրիստական ազատ ցուցահանդես. Ռուսական բաժին
  • 1915 (մարտ) – Պետրոգրադ, Կերպարվեստների խրախուսման կայսերական միության փոքր սրահ, Նկարների առաջին ֆուտուրիստական ցուցահանդես «Трамвай В»
  • 1915 (ապրիլ) – Պետրոգրադ, Ն. Դոբիչինայի գեղարվեստական բյուրո, Ձախ հոսանքների նկարների ցուցահանդես
  • 1915 (դեկտեմբեր) – Պետրոգրադ, Վերջին ֆուտուրիստական ցուցահանդես 0,10
  • 1916 (ապրիլ) – Պետրոգրադ, Ն. Դոբիչինայի գեղարվեստական բյուրո, Ժամանակակից ռուսական գեղանկարչություն
  • 1916 (նոյեմբեր) – Մոսկվա, Ագուռի զինվոր (ռուս.՝ Бубновый валет)
  • 1917 (նոյեմբեր-դեկտեմբեր) – Մոսկվա, Ագուռի զինվոր (ռուս.՝ Бубновый валет)
  • 1917 (դեկտեմբեր) – Մոսկվա, Ժամանակակից դեկորատիվ արվեստի երկրորդ ցուցահանդես «Վերբովկա»
  • 1918 (ապրիլ) – Թիֆլիս, Մոսկվայի ֆուտուրիստների նկարների ու ուրվանկարների ցուցահանդես
  • 1918 (մայիս-հուլիս) – Մոսկվա, Մոսկվայում նկարիչների պրոֆեսիոնալ միության նկարների առաջին ցուցահանդես

Ռուսական ավանգարդի վաղ շրջանի առավել նշանակալի ցուցահանդեսներ (1919-1927)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1919 (ապրիլ-հունիս) – Պետրոգրադ, Արվեստի ստեղծագործությունների առաջին պետական ազատ ցուցահանդես (ռուս.՝ Первая Государственная Свободная выставка произведений искусств)
  • 1919 – Մոսկվա, X պետական ցուցահանդես, Անառարկա արվեստ և սուպրեմատիզմ
  • 1919 – Վիտեբսկ, Տեղի և Մոսկվայի նկարիչների առաջին պետական ցուցահանդես
  • 1920 – Կազան, Արվեստի ու գիտության առաջին պետական ցուցահանդես Կազանում
  • 1922 – Բեռլին, Ռուսական առաջին գեղարվեստական ցուցահանդես
  • 1927 – Լենինգրադ, Արվեստի նորագույն հոսանքների ցուցահանդես

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Розанова О. В. Манифест «Союза молодёжи»: Листовка. — СПб., 1913.
  • Розанова О. В. Основы Нового Творчества и причины его непонимания // Союз молодёжи. —СПб., 1913. — № 3. — С. 14—22.
  • Розанова О. В. Супрематизм и критика // Анархия : газета. — 1918. — № 86.
  • Розанова О. В. Искусство — только в независимости и безграничной свободе! // Анархия : газета. — 1918. — № 91.
  • Розанова О. В. Уничтожение 3-х федеративной конструкции союза как причина выхода из него левой федерации // Анархия. — 1918. — № 99.

Հետմահու հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ольга Розанова. «Лефанта чиол…» / Вступ. ст., публикации писем и комментарии к ним Веры Терёхиной; составители «Хроники жизни и творчества» Андрей Сарабьянов и Вера Терёхина. — М.: RA, 2002. — 392 с. — 2000 экз. — ISBN 5-85164-076-6
  • Ольга Розанова: «…увидеть мир преображённым»: [Каталог выставки] / Предисл. Л. И. Иовлевой, вступ. ст. В. Н. Терёхиной. — М.: Пинакотека, 2007. — 156 с. — ISBN 978-5-88149-274-8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 (unspecified title)Хельсинки: (untranslated), 1992. — С. 115. — ISBN 978-951-8965-12-4
  2. (unspecified title)Хельсинки: (untranslated), 1992. — С. 118. — ISBN 978-951-8965-12-4
  3. Гурьянова Н. А., 2002, էջ 172
  4. Гурьянова Н. А., 2002, էջ 176
  5. Гурьянова Н. А., 2002, էջ 11
  6. Ольга Розанова. 1886—1918, 1992, էջ 115
  7. Гурьянова Н. А., 2002, էջ 13
  8. Прошение о принятии с резолюцией красным карандашом «Не принята» находится в РГАЛИ — Ф. 667. Оп. 1. Ед. хр. 7490
  9. 9,0 9,1 9,2 Гурьянова Н. А., 2002, էջ 14
  10. 10,0 10,1 10,2 Терёхина Вера. Преображённый мир Ольги Розановой // Наше наследие. — 2003. — № 67—68.
  11. 11,0 11,1 Никольская Т. Л., Терёхина В. Н., 2007, էջ 336
  12. Гурьянова Н. А., 2002, էջ 35
  13. Амазонки авангарда. Под редакцией Джона Боулта и Мэтью Дратта. М. : Галарт, С. 216—217.
  14. Ольга Розанова. 1886—1918, 1992, էջ 118
  15. Собств. корр. Русская художница авангардистка Ольга Розанова спустя столетие возвращается на малую Родину // avo.ru. — 2016. — 25 февр.
  16. 16,0 16,1 Хромова А. Выставка Ольги Розановой // zebra-tv.ru. — 2016. — 27 февр.
  17. Хромова А. Курс лечения исторической амнезии // zebra-tv.ru. — 2016. — 23 ноября.
  18. Палагина Е. Судьба Старой аптеки: музей Никаса Сафронова или итальянский парфюм? // 33 Губерния. — 2016. — 22 ноября.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ, կատալոգներ, մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Olga Rozanova/Ольга Розанова. 1886—1918: [Каталог выставки] / Вступ. ст. Н. Гурьяновой, В. Терёхиной. — Helsinki: Helsingin Kaupungin Taidemuseo, 1992. — 125 p. — ISBN 951-8965-12-9
  • Gurianova N. Exploring Color: Olga Rozanova and the Early Russian Avant-garde, 1910—1918. — Amsterdam: G + B Arts International, 2000.
  • Гурьянова Н. А. Ольга Розанова и ранний русский авангард. — М.: Гилея, 2002. — 319 с. — 1000 экз. — ISBN 5-87987-021-9

Հոդվածներ, էսսեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Варст. О выставке Розановой // Искусство. Вест. Отд. ИЗО Наркомпроса. —М., 1919. — № 4.
  • Эфрос А. Во след уходящим // Москва. Журнал литературы и искусства. — 1919. — № 3. — С. 4—6.
  • Памяти О. В. Розановой // Искусство. — 1919. — № 1.
  • Эфрос А. О. В. Розанова // Эфрос А. Профили. —М., 1930. — С. 225—235.
  • Gassner H. Olga Rozanova // Russian Women-Artists of the Avantgarde. 1910—1930. — Cologne: Galerie Gmurzynska, 1979. — P. 230—245.
  • Rakitin V. Illusionism is the Apotheosis of Vulgarity // Russian Women-Artists of the Avantgarde: 1910—1930. — Cologne: Galerie Gmurzynska, 1979. — P. 254—255.
  • Terekhina V. Majakovski und Rozanowa // Bildende Kunst. — 1988. — № 11. — S. 499—501.
  • Гурьянова Н. Военные графические циклы Н. Гончаровой и О. Розановой // Панорама искусств. —М., 1989. — В. 12. — С. 63—88.
  • Терёхина Вера. «Начало жизни цветочно-алой…» О. В. Розанова (1886—1918) // Панорама искусств. —М., 1989. — В. 12. — С. 38—62.
  • Гурьянова Н. На пути к новому искусству // Искусство. — 1989. — № 1. — С. 24—30.
  • Yablonskaia M. Olga Rozanova // Woman-Artists of Russia's New Age: 1900—1935. — London: Abrams, 1990. — P. 81—98.
  • Гурьянова Н. Ольга Розанова и Алексей Кручёных: К вопросу о взаимосвязи поэзии и живописи в русском футуризме // Europa Orientalis. —Salerno, 1992. — С. 49—108.
  • Gurianova N. Olga Rozanova: Color Libero // Art e Dossier. — 1993. — № 85. — P. 37—43.
  • Gurianova N. Suprematism and Transrational Poetry // Elementa. — 1994. — № 1. — P. 369—383.
  • Ракитин В. Апофеоз Ольги Розановой // Война / Резьба О. Розановой. Слова А. Кручёных. — 1916. Факсим. изд. М., 1995.
  • Родченко А. Ольга Розанова — живописец // Родченко А. Эксперименты для будущего. —М., 1996. — С. 65.
  • Gurianova N. Olga Rozanova // Amazons of Avant-garde. —New York, 1999. — P. 213—239.
  • Терёхина Вера. Преображённый мир Ольги Розановой // Наше наследие. — 2003. — № 67—68.
  • Рабинович В. Л. «Игра в аду» Гончаровой и Розановой с двумя чертями и одним ягуаром // «Амазонки авангарда» / Ответственный редактор Г. Ф. Коваленко; Государственный институт искусствознания Министерства культуры Российской Федерации. — М.: Наука, 2004. — С. 175—183. — ISBN 5-02-010251-2.
  • Терёхина В. Н. Ранний автопортрет Ольги Розановой (к вопросу атрибуции) // «Амазонки авангарда» / Ответственный редактор Г. Ф. Коваленко; Государственный институт искусствознания Министерства культуры Российской Федерации. — М.: Наука, 2004. — С. 184—191. — ISBN 5-02-010251-2.
  • Балаховская Ф. М. «Где сроки спутаны…» // «Амазонки авангарда» / Ответственный редактор Г. Ф. Коваленко; Государственный институт искусствознания Министерства культуры Российской Федерации. — М.: Наука, 2004. — С. 192—195. — ISBN 5-02-010251-2.
  • Горячева Т. В. Розанова, Малевич, Крученых, супрематизм… // Ольга Розанова. Увидеть мир преображенным. — М., 2007
  • Сарабьянов А. Д. Розанова Ольга Владимировна // Энциклопедия русского авангарда: Изобразительное искусство. Архитектура / Авторы-составители В. И. Ракитин, А. Д. Сарабьянов; научный редактор А. Д. Сарабьянов. — М.: RA, Global Expert & Service Team, 2013. — Т. II: Биографии. Л—Я. — С. 296—298. — ISBN 978-5-902801-11-5.
  • Никольская Т. Л., Терёхина В. Н. Розанова Ольга Владимировна // Русские писатели. 1800—1917. Биографический словарь. П—С / Главный ред. П. А. Николаев. — М.: Большая российская энциклопедия, 2007. — Т. 5. — С. 336—337. — ISBN 978-5-85270-340-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]