Կազան, օդանավակայան Կազանում։ Օդանավակայնը տեղակայված է 26 կմ հարավ-արևելք քաղաքի կենտրոնից։ Իրականացնում է թռիչքներ դեպի Ռուսաստան և ԱՊՀ երկրներ, ինչպես նաև իրականացնում է չատրերային չվերթներ հետևյալ ուղղություններով՝ Թուրքիա, Թաիլանդ, Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ, Հունաստան, Իսպանիա և Բուլղարիա։ Օդանավակայանը պարգևատրվել է բազմաթիվ միջազգային մրցանակներով։ 2015 թվականին օդանավակայանը երկրորդ անգամ ճանաչվում է «Լավագույն օդանավակայաններից Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում»[3], ինչպես նաև ստացել է 4 աստղանի վարկանիշ Skytrax-ի կողմից։ Այս օդանավակայանը առաջինն է Ռուսաստանում, որը պարգևատրվել է չորս աստղանի վարկանիշով[4][5]։
Օդանավակայանը հիմնադրվել է 1979 թվականին։ Նույն թվականին օդանավակայանը ինքնաթիռներ է ձեռք բերում և սկսում է իր գործունեությունը։ 1982 թվականին օդանավակայանը հագեցած էր ժամանակակից սարքավորումներով։ 1987 թվականին իրականացվել է առաջին միջազգային չվերթը դեպի Բերլին, Տու-154 ինքնաթիռով։ Այդ պահից սկսած իրականացվեցին կանոնավոր թռիչքներ հետևյալ ուղղություններով՝ Լեհաստան, Ալբանիա, Գերմանիա, Բուլղարիա, Մոնղոլիա, Չինաստան և այլ երկրներ։ 1992 թվականին բացվեց նոր չվերթ Կազանից դեպի Ստամբուլ[6]։ 1997 թվականի մարտին օդանավակայանը բացում է կանոնավոր չվերթներ Ֆրանկֆուրտ-Կազան-Ֆրանկֆուրտ, որը իրականացնում էր Lufthansa ավիաընկերությունը։