Ծովափնյա Ալպեր
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Կարգավիճակ | Դեպարտեման | ||||
Մտնում է | Պրովանս-Ալպեր-Լազուր ափ | ||||
Վարչկենտրոն | Նիս | ||||
Ամենաբարձր կետ | Cime du Gélas? | ||||
Հիմնական լեզու | Ֆրանսերեն | ||||
Բնակչություն (2006) | 1 082 465 | ||||
Խտություն | 250 | ||||
Տարածք | 4 299 | ||||
Հիմնադրված է | հունիսի 23, 1860 թ. | ||||
Սահմանակցում է | Վերին Ալպերի Պրովանս, Վար, Պիեմոնտ, Լիգուրիա, Կունեո և Իմպերիա | ||||
Ժամային գոտի | CET (UTC+1) | ||||
ISO 3166-2 կոդ | FR-06 | ||||
Անվանված է | Ալպեր, ծով և Միջերկրական ծով | ||||
cg06.fr/conseil-general/fonctionnement/index.html | |||||
Ծովափնյա Ալպեր (ֆր․` Alpes-Maritimes Ալպ-Մարիտիմ), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավարևելյան ծայրամասում, անունն ստացել է Ալպեր լեռներից։ Սահմանակից է արևմուտքում` Վար և Վերին Ալպերի Պրովանս դեպարտամենտներին, արևելքում՝ Իտալիային Մոնակոյի իշխանությանը, հարավում՝ Միջերկրական ծովին։ Կենտրոնն է Նիս քաղաքը։ Բնակչության քանակով (1 մլն. 85 հազար) Ֆրանսիայում իններորդն է[1]։
Ծովափնյա Ալպեր դեպարտամենտի կարգային թիվն է՝ 06։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս Հռոմի կայսրության ժամանակներում՝ մ.թ.ա. 14 թվականին Օկտավիանոսի որոշմամբ ստեղծվել է Ծովափնյա Ալպեր անունով ռազմական շրջան։ Նույնանուն դեպարտամենտ եղել է 1793-ից 1815 թվականներին, սակայն, մի փոքր այլ սահմաններով, ներկայիս սահմանները ձևավորվել են 1947 թվականին։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ 1860 թվականին Նիցցան դարձավ Ֆրանսիայի մաս, այն մի փոքրիկ քաղաք էր, դեպարտամենտի բնակչությունը հասնում էր 200 հազարի։ Սակայն բնակչությունն աճում էր արագ և 20-րդ դարի սկզբի 300 հազարից դարձել է մեկ միլիոնից ավելի։ Բնակչության տարիքը բարձր է, որը պայմանավորված է երկրի բնակչության ծովափին մեկուսանալով։
Ներկայումս բնակչությունը կենտրոնացված է Անտիբ, Կանն, Գրաս, Նիս և Մենտոն քաղաքային շրջաններում։
INSEE-ի տվյալներով դեպարտամենտում 2011 թվականին ծնված երեխաների 39.5%-ն ունի արտասահմանում ծնված առնվազն մեկ ծնող։ 15.4%-ը հյուսիսային Աֆրիկայում ծնված հորից է[2]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեպարտամենտի տարածքում անցկացվող մշակութային միջոցառումներն են՝
- Կաննի կինոփառատոնը;
- Պարի միջազգային փառատոնը՝ ամեն երկրորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին;
- «Խաղերի միջազգային փառատոնը» Կաննում, փետրվարին;
- «Միջազգային գաստրոնոմիական փառատոնը» Մուժենում;
- «Նիսի ջազային փառատոնը»;
- «Գրքի փառատոնը»` ամեն տարվա հոկտեմբերի սկզբին (21-րդը եղել է 2008 թ.);
- «Շագանակի փառատոնը»;
- Նշանավոր թանգարանների մեջ են մտնում՝
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծովափնյա Ալպեր դեպարտամենտի պատվին իր անունն է ստացել (100122) Ալպ Մարիտիմ աստերոիդը, որպես նրա տարածքից հայտնաբերված հազարերորդը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Legal Populations 2009, INSEE. Consulted on 14 July 2012.
- ↑ Detailed State Statistical data on births in 2011, INSEE, 2012 (Ֆրանսերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովափնյա Ալպեր» հոդվածին։ |
|