Լևոն Աթաբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Աթաբեկյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աթաբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Աթաբեկյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1875(1875-09-15)[1]
ԾննդավայրԿուսապատ, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 24, 1918(1918-03-24) (42 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Բաքվի նահանգ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Անդրկովկասյան ԴՖՀ
Ազգությունհայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունՇուշիի ռեալական ուսումնարան, Լայպցիգի համալսարան և Թյուբինգենի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, բանաստեղծ և հասարակական գործիչ
ԿուսակցությունՀՅԴ[1] և Սոցիալ-հեղափոխական կուսակցություն[1]
ԱնդամությունԱնդրկովկասյան կոմիսարիատ և Անդրկովկասի սեյմ
ԵրեխաներՄարգարիտ Աթաբեկյան
 Levon Atabekyan Վիքիպահեստում

Լևոն Նիկողայոսի Աթաբեկյան (սեպտեմբերի 15, 1875(1875-09-15)[1], Կուսապատ, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մարտի 24, 1918(1918-03-24), Բաքու, Բաքվի նահանգ), հայ բանաստեղծ, բժիշկ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շուշիում, սերում է Արցախի Ջրաբերդի իշխանության՝ Կուսապատ գյուղում բնակվող Աթաբեկյանների իշխանական (մելիքական) տոհմից։ Կրթությունն ստացել է ծննդավայրի ռեալական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Գերմանիայում՝ հետևելով սոցիալական գիտությունների, Շվեյցարիայում՝ բժշկության։ Բժշկական կրթությունն ստացել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի և Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի համալսարաններում։ 1903 թվականից բժշկական և հասարակական-քաղաքական գործունեություն է ծավալել Բաք­վում, Թիֆլիսում, Երևանում, Գանձակում, Շուշիում և այլուր։ Բաքվում նրա ջանքերով հիմնադրվել է թոքախտավորների առաջին հիվանդանոցը։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում եղել է ՀՅԴ անդամ և դրա երիտասարդական-ձախակողմյան թևի պարագլուխը։ Հետո ընդունվել է սոցիալիստ-հեղափոխականների (էսէռների) շարքերը, գլխավորել հայ էսէռների կազմակերպությունը։ Դառնալով էսէռ, այնուհանդերձ պահպանել է ընկերական կապերը նախկին կուսակիցների հետ։ 1909-1912 թթ. ընդհատակյա կուսակցական գործունեության համար ցարական ժանդարմերիան ձերբակալել է նրան։ Արգելափակվել է Դոնի Ռոստովի, Գանձակի, Նովոչերկասկի և Սանկտ Պետերբուրգի բանտերում։ 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է Անդրկովկասյան կոմիսարիատի, ապա՝ Անդրկովկասյան Սեյմի անդամ, սակայն ժխտական վերաբերմունք ունենալով այդ մարմինների նկատմամբ, չի մասնակցել դրանց աշխատանքներին։

1917 թվականի դեկտեմբերին եղել է Հայոց Ազգային խորհրդի Բաքվի մասնաճյուղի փոխնախագահը, այնուհետև՝ շարքային անդամը։

1918 թվականի մարտին որպես Հայոց Ազգային խորհրդի Բաքվի մասնաճյուղի անդամ մտել է Հաշտարար պատգամավորական խմբի (Աթաբեկյան, ռուս Դենեժկին, թաթար Աղաև) մեջ, որը նպատակ է ունեցել դադարեցնել Բաքվում և համայն Ադրբեջանում ծայր առած ազգամիջյան արյունահեղությունը։ Խմբով շրջել են Բաքվի փողոցներով և հակամարտող կողմերին հորդորել խաղաղությունը վերականգնել։

Երեք ընկերներով զոհվել են 1918 թվականի մար­տի 24-ին Բաքվում, հայկական ջարդերի ժամանակ՝ սպիտակ դրոշը ձեռքին հաշտարար բանախոսի առաքելություն կատարելիս՝ 43 տարեկանում։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1900-ական թվականների սկզբներից գրել է խոհական, քաղաքական քառյակներ, բանաստեղծություններ և ժողովրդական մոտիվներով զրույցներ, որոնք լույս են տեսել պարբերական մամուլում («Բանբեր գրականության և արվեստի», «Գեղարվեստ» և այլն)։ 1913 թվականին Բաքվում լույս է ընծայել իր բանաստեղծությունների ժողովածուն։ Նրա լավագույն գործերից է «Ապստամբություն» պոեմը, որը հրատարակվել է մի քանի անգամ և զետեղվել դասագրքերում[2]։ Գործածել է «Ար­նոլդ» «Էլ­­վենտ», «Էրազ­մոս», «Լ. Ա.», «Սմբա­տ­յան Ս. (Սմբ.)», «Սմբա­տյան Սմբատ», «Րի.» և «Րի­խարդ» ծածկանունները։ Հայրենակիցների հետ նախընտրել է խոսել Ղա­րա­բա­ղի բար­բա­ռով։

Մեջբերումներ Լևոն Աթաբեկյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն ծրա­գիր ես դէն կը շպրտեմ, եթէ նա գե­րեզ­ման­նե­րով մի­այն պի­տի ծած­կէ իմ հայ­րե­նի եր­կի­րը։

[փա՞ստ]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղարաբաղը նաւթաշխարհում, «Առողջ կե­անք», Բաքու, 1917։
  • Բանաստեղծություններ, Երևան, 1970 («Լաց մի ինիլ»[3] բանաստեղծության մեջ, «Մոր նա­մա­կը», «Չո­բանն ու Կա­րա­բա­շը» պատմ­վածք­նե­րում պատ­կե­րում է Ղա­րա­բա­ղի հա­յու­թյան դա­ռը կյան­քը, աշ­խա­տա­վոր մարդ­կանց առա­քի­նու­թյուն­նե­րը)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բժ. Լե­ւոն Աթա­բէ­կե­ան, «Տա­րազ», Թիֆլիս, 1918 թ., թ. 3-6
  • Աթաբեկյան Լևոն, Բանաստեղծություններ, Երևան, 1970
  • Մելիքյան Ս. Հ., Սոցիալիստ-հեղափոխականները Հայաստանում և Անդրկովկասի հայաշատ քաղաքներում 1900-1920 թվականներին, Երևան, 1997
  • Վիրաբյան Արշակ, Գիրք դարերի խորքից, Երևան, 1998
  • Գևորգյան Ռիմա, Հայոց կեղծանունների, ծածկանունների բառարան, Երևան, 2001
  • Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Բ. հատոր, 1914-1925, Լոս Անճելըս, 2001
  • Հովակիմյան Բախտիար, Հայոց ցեղասպանության նահատակ գործիչների ծածկանունները, Երևան, 2002
  • Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920 թթ., պատասխանատու խմբագիր՝ Ամատունի Վիրաբյան, Երևան, 2003
  • Ինտերնետային հոդված «Աթա­բե­կյան Լև­ոն Նի­կո­լա­յի», 4 փետրվարի 2005 թ.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 38.
  3. Լևոն Աթաբեկյան, «Լաց մի ինիլ»
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Աթաբեկյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Աթաբեկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 125