Լևոն Աթաբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Աթաբեկյան (այլ կիրառումներ)
Լևոն Աթաբեկյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1875(1875-09-15)[1]
ԾննդավայրԿուսապատ, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 24, 1918(1918-03-24) (42 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Բաքվի նահանգ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՇուշիի ռեալական ուսումնարան, Լայպցիգի համալսարան և Թյուբինգենի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, բանաստեղծ և հասարակական գործիչ
ԿուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն (1907)[1] և Սոցիալ-հեղափոխական կուսակցություն[1]
ԱնդամությունԱնդրկովկասյան կոմիսարիատ և Անդրկովկասի սեյմ
ԵրեխաներՄարգարիտ Աթաբեկյան
Commons-logo.svg Levon Atabekyan Վիքիպահեստում

Լևոն Նիկողայոսի Աթաբեկյան (սեպտեմբերի 15, 1875(1875-09-15)[1], Կուսապատ, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 24, 1918(1918-03-24), Բաքու, Բաքվի նահանգ), հայ բանաստեղծ, բժիշկ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շուշիում, սերում է Արցախի Ջրաբերդի իշխանության՝ Կուսապատ գյուղում բնակվող Աթաբեկյանների իշխանական (մելիքական) տոհմից։ Կրթությունն ստացել է ծննդավայրի ռեալական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Գերմանիայում՝ հետևելով սոցիալական գիտությունների, Շվեյցարիայում՝ բժշկության։ Բժշկական կրթությունն ստացել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի և Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի համալսարաններում։ 1903 թվականից բժշկական և հասարակական-քաղաքական գործունեություն է ծավալել Բաք­վում, Թիֆլիսում, Երևանում, Գանձակում, Շուշիում և այլուր։ Բաքվում նրա ջանքերով հիմնադրվել է թոքախտավորների առաջին հիվանդանոցը։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում եղել է ՀՅԴ անդամ և դրա երիտասարդական-ձախակողմյան թևի պարագլուխը։ Հետո ընդունվել է սոցիալիստ-հեղափոխականների (էսէռների) շարքերը, գլխավորել հայ էսէռների կազմակերպությունը։ Դառնալով էսէռ, այնուհանդերձ պահպանել է ընկերական կապերը նախկին կուսակիցների հետ։ 1909-1912 թթ. ընդհատակյա կուսակցական գործունեության համար ցարական ժանդարմերիան ձերբակալել է նրան։ Արգելափակվել է Դոնի Ռոստովի, Գանձակի, Նովոչերկասկի և Սանկտ Պետերբուրգի բանտերում։ 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է Անդրկովկասյան կոմիսարիատի, ապա՝ Անդրկովկասյան Սեյմի անդամ, սակայն ժխտական վերաբերմունք ունենալով այդ մարմինների նկատմամբ, չի մասնակցել դրանց աշխատանքներին։

1917 թվականի դեկտեմբերին եղել է Հայոց Ազգային խորհրդի Բաքվի մասնաճյուղի փոխնախագահը, այնուհետև՝ շարքային անդամը։

1918 թվականի մարտին որպես Հայոց Ազգային խորհրդի Բաքվի մասնաճյուղի անդամ մտել է Հաշտարար պատգամավորական խմբի (Աթաբեկյան, ռուս Դենեժկին, թաթար Աղաև) մեջ, որը նպատակ է ունեցել դադարեցնել Բաքվում և համայն Ադրբեջանում ծայր առած ազգամիջյան արյունահեղությունը։ Խմբով շրջել են Բաքվի փողոցներով և հակամարտող կողմերին հորդորել խաղաղությունը վերականգնել։

Երեք ընկերներով զոհվել են 1918 թվականի մար­տի 24-ին Բաքվում, հայկական ջարդերի ժամանակ՝ սպիտակ դրոշը ձեռքին հաշտարար բանախոսի առաքելություն կատարելիս՝ 43 տարեկանում։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1900-ական թվականների սկզբներից գրել է խոհական, քաղաքական քառյակներ, բանաստեղծություններ և ժողովրդական մոտիվներով զրույցներ, որոնք լույս են տեսել պարբերական մամուլում («Բանբեր գրականության և արվեստի», «Գեղարվեստ» և այլն)։ 1913 թվականին Բաքվում լույս է ընծայել իր բանաստեղծությունների ժողովածուն։ Նրա լավագույն գործերից է «Ապստամբություն» պոեմը, որը հրատարակվել է մի քանի անգամ և զետեղվել դասագրքերում[2]։ Գործածել է «Ար­նոլդ» «Էլ­­վենտ», «Էրազ­մոս», «Լ. Ա.», «Սմբա­տ­յան Ս. (Սմբ.)», «Սմբա­տյան Սմբատ», «Րի.» և «Րի­խարդ» ծածկանունները։ Հայրենակիցների հետ նախընտրել է խոսել Ղա­րա­բա­ղի բար­բա­ռով։

Մեջբերումներ Լևոն Աթաբեկյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Ամեն ծրա­գիր ես դէն կը շպրտեմ, եթէ նա գե­րեզ­ման­նե­րով մի­այն պի­տի ծած­կէ իմ հայ­րե­նի եր­կի­րը։ Aquote2.png

[փա՞ստ]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղարաբաղը նաւթաշխարհում, «Առողջ կե­անք», Բաքու, 1917։
  • Բանաստեղծություններ, Երևան, 1970 («Լաց մի ինիլ» [3] բանաստեղծության մեջ, «Մոր նա­մա­կը», «Չո­բանն ու Կա­րա­բա­շը» պատմ­վածք­նե­րում պատ­կե­րում է Ղա­րա­բա­ղի հա­յու­թյան դա­ռը կյան­քը, աշ­խա­տա­վոր մարդ­կանց առա­քի­նու­թյուն­նե­րը)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բժ. Լե­ւոն Աթա­բէ­կե­ան, «Տա­րազ», Թիֆլիս, 1918 թ., թ. 3-6
  • Աթաբեկյան Լևոն, Բանաստեղծություններ, Երևան, 1970
  • Մելիքյան Ս. Հ., Սոցիալիստ-հեղափոխականները Հայաստանում և Անդրկովկասի հայաշատ քաղաքներում 1900-1920 թվականներին, Երևան, 1997
  • Վիրաբյան Արշակ, Գիրք դարերի խորքից, Երևան, 1998
  • Գևորգյան Ռիմա, Հայոց կեղծանունների, ծածկանունների բառարան, Երևան, 2001
  • Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Բ. հատոր, 1914-1925, Լոս Անճելըս, 2001
  • Հովակիմյան Բախտիար, Հայոց ցեղասպանության նահատակ գործիչների ծածկանունները, Երևան, 2002
  • Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920 թթ., պատասխանատու խմբագիր՝ Ամատունի Վիրաբյան, Երևան, 2003
  • Ինտերնետային հոդված «Աթա­բե­կյան Լև­ոն Նի­կո­լա­յի», 4 փետրվարի 2005 թ.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 125—126.
  2. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ 38 
  3. Լևոն Աթաբեկյան, «Լաց մի ինիլ»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 125 CC BY-SA icon 80x15.png