Մարգարիտ Աթաբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աթաբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարգարիտ Աթաբեկյան
Ծնվել էօգոստոսի 22, 1917(1917-08-22)
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 3, 1996(1996-11-03) (79 տարեկան)
Մասնագիտությունգրականագետ և թարգմանչուհի
ԿրթությունՄոսկվայի պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
ԱմուսինԱշոտ Գրաշի
Մարգարիտ Աթաբեկյան Վիքիդարանում

Մարգարիտ Լևոնի Աթաբեկյան (օգոստոսի 22, 1917(1917-08-22), Բաքու, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 3, 1996(1996-11-03)), հայ գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1943 թվականից։ Բանաստեղծ Լևոն Աթաբեկյանի դուստրը, բանաստեղծ Աշոտ Գրաշու կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաքվում։ 1938 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի գրականության ֆակուլտետը։ Հետագայում սովորել է նույն ինստիտուտի ասպիրանտուրայում։ Այդ տարիներին միաժամանակ աշխատել է ՀամԼԿԵՄ Կենտկոմի մանկապատանեկան գրականությունում որպես խմբագիր։ 1946 թվականին տեղափոխվել է Երևան։

1953 թվականին, Մոսկվայում, «Հովհաննես Թումանյանը գրաքննադատ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1956 թվականին Երևանում ռուսերեն լույս է տեսել նրա «Հովհաննես Թումանյանը գրաքննադատ» մենագրությունը։ Աշխատել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում։ Կատարել է մի շարք թարգմանություններ[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 24-25.
  2. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 38.