Աշոտ Գրաշի
Աշոտ Գրաշի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 9, 1910 |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 28, 1973 (62 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան |
Մասնագիտություն | թարգմանիչ և բանաստեղծ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ամուսին | Մարգարիտ Աթաբեկյան |
Աշոտ Գրաշի Վիքիդարանում |
Աշոտ Գրաշի (Աշոտ Բաղդասարի Գրիգորյան, մայիսի 9, 1910, Բաքու, Ռուսական կայսրություն - փետրվարի 28, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1935 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։ Գրաշի գրական անունը կազմված է բանաստեղծի ազգանվան և անվան սկզբնատառերից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Բաքվում։ 1929 թվականին ավարտել է տեղի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հայկական դպրոցը, 1933 թվականին՝ Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1933-1946 թթ. եղել է Բաքվի Վ. Ի. Լենինի անվան գրադարանի հայկական բաժնի վարիչը, Ադրբեջանի խորհրդային գրողների միության հայկական բաժանմունքի քարտուղարը, «Կոմունիստ» հայերեն թերթի արվեստի և գրականության բաժնի վարիչը։
1946 թվականին տեղափոխվել է Երևան։ Գրաշու բանաստեղծությունները թարգմանվել են ԽՍՀՄ ժողովուրդների մի շարք լեզուներով։ Մահացել է Երևանում[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
Երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

- Մուտք, Բաքու, 1934, 159 էջ։
- Ժողովրդի հետ, Բաքու, 1938, 175 էջ։
- Քնարական, Բաքու, Ազերնեշր, 1939, 277 էջ։
- Ռազմի քնար, Բաքու, Ազերնեշր, 1942, 76 էջ։
- Կռունկ, Բաքու, Ազերնեշր, 1944, 214 էջ։
- Ամպաբերդ (հերոսական դրամա), Բաքու, Ազերնեշր, 1945, 111 էջ։
- Իմ գարունը, Երևան, Հայպետհրատ, 1946, 355 էջ։
- Եղբայրության աստղի տակ, Երևան, Հայպետհրատ, 1949, 190 էջ։
- Երգը թռչում է աշխարհով, Հայպետհրատ, Երևան, 1952, 196 էջ։
- Սարերի սրինգը, Երևան, Հայպետհրատ, 1957, 411 էջ։
- Ծիածանի յոթ երգը, Երևան, Հայպետհրատ, Հայպետհրատ, 1961, 527 էջ։
- Երկեր 2 հատորով, հատոր Ա, Երևան, «Հայաստան», 1965, 358 էջ։
- Երկեր 2 հատորով, հատոր Բ, Երևան, «Հայաստան», 1965, 318 էջ։
- Ուր ես սիրո մոլորակ, Երևան, «Հայաստան», 1968, 335 էջ։
- Արևի քույրը, Երևան, «Հայաստան», 1972, 43 էջ։
- Կռունկների աղբյուր, Երևան, «Հայաստան», 1976, 241 էջ։
Թարգմանություններ (ռուսերենից և ադրբեջաներենից)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեքսանդր Պուշկին, Հեքիաթներ, բանաստեղծություններ, արձակ էջեր (ժողովածուի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ա. Գրաշին), Երևան, պետհրատ, 1937, 214 էջ։
- Ադրբեջանական բայաթիներ, Բաքու, Ազերնեշր, 1940, 91 էջ։
- Նիզամի Գյանջիև, Գազելներ, Բաքու, 1940։
- Սամեդ Վուրղուն, Ընտիր բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1949։
- Գեորգի Լեոնիձե, Մանկություն և պատանեկություն, Երևան, Հայպետհրատ, 1952, 158 էջ։
- Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող մի շարք բանաստեղծություններ թարգմանել է Ա.Գրաշին), Երևան, Հայպետհրատ, 1962, 108 էջ։
- Աբդուռահման Ջամի, Լիրիկա (ժողովածուի մեջ մտնող «Քիթաներ»-ը թարգմանել է Ա. Գրաշին), Երևան, «Հայաստան», 1964, 100 էջ։
- Կատրի Վալի, Հեռավոր պարտեզ, Երևան, «Հայաստան», 1969, 163 էջ։
- Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող մի շարք բանաստեղծություններ թարգմանել է Ա. Գրաշին), Երևան, 1971, 127 էջ։
Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վլադիմիր Սոսյուրա, Բանվորներն են գնում, լսեք քայլքը նրանց։ «Գրական թերթ», 1948, № 2:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։ էջ 95
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշոտ Գրաշու «Իմ դարի օրհներգը» բանաստեղծությունը
- Աշոտ Գրաշու «Հայաստան աշխարհ» բանաստեղծությունը
- Աշոտ Գրաշու «Եվ երբ ես գնում եմ օտարություն» բանաստեղծությունը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 202)։ ![]() |
- Մայիսի 9 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 28 մահեր
- 1973 մահեր
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Երևան քաղաքում մահացածներ
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- Հայ թարգմանիչներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտներ
- Ադրբեջաներենից հայերեն թարգմանիչներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ