Վլադիմիր Սոսյուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Սոսյուրա
ուկրաիներեն՝ Володимир Сосюра
Ծնվել էդեկտեմբերի 25 1897 (հունվարի 6 1898)
ԾննդավայրԴեբալցևո, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 8, 1965(1965-01-08)[1] (67 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և թարգմանիչ
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն Բորիսպոլ,  Ռուսական կայսրություն,  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն և  Ուկրաինական ԽՍՀ
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան
Ժանրերբանաստեղծություն և narrative poetry?
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԽարկովի ազգային համալսարան
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
ԶավակներVladimir Sosyura?
Изображение автографа
 Volodymyr Sosiura Վիքիպահեստում

Վլադիմիր Նիկոլաևիչ Սոսյուրա (ուկրաիներեն՝ Володи́мир Микола́йович Сосю́ра, դեկտեմբերի 25 1897 (հունվարի 6 1898), Դեբալցևո, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 8, 1965(1965-01-08)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի խորհրդային բանաստեղծ։ ԽՄԿԿ անդամ 1920 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է 1918-1920 թվականների քաղաքացիական պատերազմին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է ճակատային թերթի զինվորական թղթակից։ Սոսյուրայի վաղ շրջանի ստեղծագործությունների («Կարմիր ձմեռ» (1921 թ.), «1917 թվական» (1921 թ.), «Օքսանա» (1922 թ.), «1871 թվական» (1923 թ.), «Պատասխան» (1926 թ.), «Պատերազմ պատերազմին» (1930 թ.) պոեմներ. «Երկաթուղի» (1924 թ.), չափածո հերոսապատում և այլն) հիմնական թեմաներն են հեղափոխության ու քաղաքացիական կռիվների հերոսականությունը, սովետական մարդու հոգևոր աճը, միջազգային պրոլետարական համերաշխությունը։ «Կարմիր վարդեր» (1932 թ.), «Նոր բանաստեղծություններ» (1937 թ.), «Սիրում եմ» (1939 թ.) ժողովածուները նվիրված են խորհրդային հայրենասիրությանը, ժողովուրդների բարեկամությանը, սոցիալիստական շինարարությանը։ Հայրենական պատերազմի տարիների հայրենասիրական լիրիկան ամփոփված է «Կարմիր զինվորներին» (1941 թ.), «Ցասման պահին» (1942 թ.) ժողովածուներում, այդ ժամանակ են գրվել «Օլեգ Կոշևոյ» (1943 թ.) և «Իմ որդին» (1944 թ.) պոեմները։ Ետպատերազմյան շրջանում տպագրվել են Սոսյուրաի «Որպեսզի այգիները սոսափեն» (1947 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948 թ.), «Սրտի լարերի վրա» (1955 թ.), «Ծիծեռնակներն արևի տակ» (1960 թ., Տ․ Շևչենկոյի անվան ՈւԽՍՀ պետական մրցանակ, 1963 թ.), «Աշխատավոր ընտանիքի երջանկությունը» (1962 թ., Տ․ Շևչենկոյի անվան ՈւԽՍՀ պետական մրցանակ, 1963 թ., ժողովածուները։ Սոսյուրայի պոեզիան աչքի է ընկնում խոր քնարականությամբ, փիլիսոփայական ուղղվածությամբ, դասական պարզությամբ։ Նրա ստեղծագործությունները թարգմանված են ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ Սոսյուրան ուկրաիներեն է թարգմանել Խաչատուր Աբովյանի, Ավետիք Իսահակյանի, Սիլվա Կապուտիկյանի շատ բանաստեղծություններ։ Սոսյուրայի բանաստեղծությունները հայերեն լույս են տեսել «Ուկրաինական քնար» ժողովածուում (1954 թ.)։

Պարգևատրվել է Լենինի 2 և 3 այլ շքանշաններով։

Ստեղծագործությունները հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բանվորներն են գնում, լսեք քայլքը նրանց։ «Գրական թերթ», 1948, № 2: Թարգմ.՝ Աշոտ Գրաշի։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ե. Ադելհեյմ, Վոլոդիմիր Սոսյուրա (ծննդյան 50-ամյակի առթիվ)։ «Գրական թերթ», 1948, № 2:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Сосюра Владимир Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 512