Լուի դը Ֆյունես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի դը Ֆյունես
ֆր.՝ Louis de Funès
Ծնվել էհուլիսի 31, 1914(1914-07-31)[1][2][3][…]
ԾննդավայրԿուրբևուա[4]
Մահացել էհունվարի 27, 1983(1983-01-27)[1][2][3][…] (68 տարեկան)
Մահվան վայրՆանտ[4]
ԳերեզմանLe Cellier
ԿրթությունԿոնդորսե լիցեյ և Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսեր
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկատակերգու, կինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, կրկնօրինակող, սցենարիստ, թատրոնի դերասան, դաշնակահար, հեռուստատեսային դերասան և դերասան
Ամուսին(ներ)Jeanne de Funès?[5]
Երեխա(ներ)Օլիվիե դը Ֆյունես
Պարգևներ և մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[6]
և Սեզար
louisdefunes.com

Լուի դը Ֆյունես (ֆր.՝ Louis Germain David de Funès de Galarza, հուլիսի 31, 1914(1914-07-31)[1][2][3][…], Կուրբևուա[4] - հունվարի 27, 1983(1983-01-27)[1][2][3][…], Նանտ[4]), ֆրանսիացի դերասան։

Խաղացել է մոտ 150 ֆիլմում, առավել հիշարժան են նրա կատակերգական դերերը, որոնցից են Ֆանտոմասի և Ժանդարմի մասին ֆիլմաշարերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի դը Ֆյունես դը Գալարսան ծնվել է 1914 թ.-ի հուլիսի 31-ին Կուրբեվուայում, Ֆրանսիա։ Նրա ծնողները արմատներով Սեվիլիայից են։ Նրա հայրը՝ Կարլոս Լուի դը Ֆյունես դը Գալարսան փաստաբան էր Իսպանիայում, բայց այնուհետև, երբ տեղափոխվեց Ֆրանսիա, դարձավ ալմաստ մշակող։ Նրա մայրն ուներ իսպանական և պորտուգալական ծագում։ Նրա ծնողները Ֆրանսիա են տեղափոխվել 1904 թ.-ին, երբ վերջիններիս ծնողները դեմ էին այդ միությանը։

Մանուկ ժամանակ Լուի դը Ֆյունեսը իր ընկերներին հայտնի էր որպես «Ֆյուֆյու»։ Նա ոչ վատ խոսում էր ֆրանսերեն, իսպաներեն և անգլերեն։ Երիտասարդ ժամանակ զբաղվում էր նկարչությամբ և դաշնամուր էր նվագում։ Նա աշխատում էր քիչ վարձատրվող աշխատանքներում, որտեղից նրան հաճախ ազատում էին գործից։ Դրանից հետո նա դարձավ դաշնակահար՝ հիմանականում ջազ ոճի երգեր նվագելով Պիգալում։ Հաճախորդներն այնտեղ միշտ ծիծաղում էին, երբ Լուին ծամածռություն էր անում։

1936 թ.-ին Լուի դը Ֆյունեսն ամուսնացավ Ժերմեն Լուիզ Էլոդի Քարոյերի հետ։ Նրանք ունեցան մի որդի՝ Դանիելը։ 1942 թ.-ի վերջում նրանք ամուսնալուծվեցին։

Երկրորդ համաշխարհային պատերազմում Փարիզի պաշարման ժամանակ Լուի դը Ֆյունեսը երաժշտական դպրոցում դաշնամուր էր դասավանդում, որտեղ էլ նա սիրահարվում է քարտուղարուհի Ժաննա Ավգուստին դը Բարթելեմեյ դը Մոպասան։ Ժաննան սիրահարվեց «փոքրիկ մարդուն, որը ջազ էր խաղում իբրև աստված»։ Նրանք 1943 թվականին ամուսնացան և միասին եղան 40 տարի՝ մինչև Լուի դը Ֆյունեսի մահը (1983)։ Նրանք ունեին երկու որդի՝ Փաթրիկը և Օլիվյեն։

Պատերազմի ավարտից հետո դը Ֆյունեսն իրեն փորձում է կինեմատոգրաֆում։ Մինչ այդ Լուի դը Ֆյունեսը սովորում էր Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսերում։ 1945 թ.-ին նա նկարահանվում է «Բարբիզոնյան գայթակղություն» ֆիլմում, որի ռեժիսորը Պան Ստելին էր։ Բայց փառքի հասնելու համար նա դեռ շատ երկար ճանապարհ ուներ։

1958 թ.-ին Լուի դը Ֆյունեսը ռեժիսոր Իվ Ռոբերի «Բռնված չէ, գող չէ» ֆիլմում մարմնավորեց գլխավոր հերոսին՝ որսագող Բլերոյին։ Այս ֆիլմը նրան մեծ ճանաչում բերեց։ Այս ֆիլմի լույս տեսնելուց հետո արտասահմանում նրան անվանում էին «Դոնալդ Դաք»։ Այս ֆիլմը Ռուսաստանում ավելի հայտնի է «Բլերո» անվան տակ։ 60-ականներին Լուի դը Ֆյունեսը մեծ ժողովրդականություն էր վայելում։ Նա տարեկան նկարահանվում էր երեք-չորս ֆիլմում։ Այս տարիներին նա նկարահանվեց Անդրե Յունեբելի «Ֆանտոմաս» եռագրությունում։ Ռեժիսորը հենց սկզբից պլանավորել էր նկարահանել Ֆանտոմասի մասին պատմող տասը ֆիլմ, բայց քանի որ ֆիլմն այնքան էլ ժողովրդականություն չէր վայելում, նա սահմանափակվեց ընդամենը երեք ֆիլմով և վերջին եղավ «Ֆանտոմասն ընդդեմ Սքոտլանդ Յարդի» ֆիլմը։

Նրա մյուս դերասանական գործերը, որոնցից են «Մեծ զբոսանք» և «Բերանբացը», գրկաբաց ընդունվեց աշխարհի ավելի քան տասը միլիոն հանդիսատեսների կողմից։ Նույն կերպ հանդիսատեսները շատ հավանեցին ժանդարմների մասին պատմող ֆիլմաշարքը։

Ինքը՝ Լուի դը Ֆյունեսն իր կարիերայի մասին ասել է «Ես չեմ ափսոսում իմ կարիերայի դանդաղ աճի համար։ Այդ դանդաղությունն ինձ օգնեց հիմնովին հասկանալ իմ մասնագիտությունը։ Երբ ես դեռ անհայտ էի, ես փորձում էի դետալներով, միմիկաներով և ժեստերով գեղեցկացնել իմ փոքր դերերը, որոնք տրվում էին ինձ։ Արդյունքում ես ձեռք բերեցի որոշ կատակերգական հմտություններ, առանց որի չէի կարողանա իմ կարիերան զարգացնել։ Դրա համար էլ եթե նորից հարկ լինի ամեն ինչ սկսել նորից, ես չէի հրաժարվի այս ճանապարհից։

Լուի դը Ֆյունեսի արվարձանային հողամասը (մահվանից հետո վաճառվել է)
Լուի դը Ֆյունեսի գերեզմանը
Լուի դը Ֆյունեսի գերեզմանաքարը
Լուի դը Ֆյունեսի անունով վարդը

1970-ականներին Լուի դը Ֆյունեսը մնում էր որպես Ֆրանսիայի ամենասիրելի ու ամենահայտնի դերասաններից մեկը։ Նա ակտիվորեն նկարահանվեց այս ժամանակահատվածում և 1973 թ.-ի մարտի 15-ին պարգևատրվեց Ֆրանասիայի ամենաբարձր պարգևով՝ Պատվավոր Լեգեոնի շքանշանով։

1975 թվականին Լուի դը Ֆյունեսը միանգամից երկու ինֆարկտ տարավ։ Բժիշկների պնդմամբ դերասանը հեռացավ կինոյից և տեղափոխվեց իր Նանտից ոչ հեռու գտնվող XVII դարի առանձնատունը։ Այնտեղ դերասանը տարվել էր վարդեր աճեցնելով։ «Մեյան» ֆիրմայի կողմից աճեցված վարդի տեսակներից մեկը կոչվում է Լուի դը Ֆյունես, ի պատիվ մեծ դերասանի։

Բայց և այնպես դը Ֆյունեսը չկարողացավ հրաժարվել Կլոդ Զիդիի առաջարկից` նկարահանվելու «Թևիկը կամ տոտիկը» ֆիլմում։ Նկարահանումից հետո դերասանը փայլուն կերպով մասնակցեց նաև այլ ֆիլմերում։ «Ժանդարմը և ժանդարմուհիները» ֆիլմը եղավ դերասանի վերջին ֆիլմը։ Նա մահացել է 1983 թ.-ի հունվարի 27-ին՝ սրտի կաթվածից։

Դերասանն ունի երեք որդի՝ Օլիվյե դը Ֆյունեսը «Էր Ֆրանս» ավիաընկերության օդաչու է (հայրն ուզում էր, որ իր որդին դառնար պրոֆեսիոնալ դերասան, բայց տղան դեմ էր այդ որոշմանև և մի քանի ֆիլմերում նկարահանվելուց հետո թողեց դերասանական կարիերիան), Փաթրիկ դը Ֆյունես՝ մասնագիտությամբ բժիշկ և Դանիել դը Ֆյունես։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական դերերը (հիմնականում փոքր դերակատարումներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1947 - «Վեց կորցրած ժամ» (Six heures à perdre)
  • 1947 - «Վերջին ապաստարան» (Dernier refuge)
  • 1948 - «Շրջագայություն անհայտի համար» (Croisière pour l'inconnu)
  • 1949 - «Դյու Գեկլեն» (Du Guesclin)
  • 1949 - «Առաքելություն Տանժիրում» (Mission à Tanger)
  • 1949 - «Ես սիրում եմ միայն քեզ» (Je n'aime que toi)
  • 1949 - «Լույս է ընծայվել» (Vient de paraître)
  • 1949 - «Մի օրվա միլիոնատերները» (Millionnaires d'un jour)
  • 1950 - «Ցտեսություն, պարոն Գրոկ» (Au revoir M. Grock)
  • 1950 - «Մեր սերը հանգստյան օրեր չունի» (Pas de week-end pour notre amour)
  • 1950 - «Իմ ընկեր Ստեֆանը» (Mon ami Sainfoin)
  • 1950 - «Մի ոմն պարոն» (Un certain monsieur)
  • 1950 - «Հաջող հանդիպում» (Rendez-vous avec la chance)
  • 1950 - «Ադեմեյը սահմանագծի պահակակետում» (Adémaï au poteau-frontière)
  • 1950 - «Առաջին մասնակցություն» (Prima comunione)
  • 1950 - «Ապօրինի ժպիտ» (La rue sans loi)
  • 1950 - «Խաղացողները» (Les joueurs)
  • 1950 - «Ծղոտե սիրեկանը» (L'amant de paille)
  • 1950 - «Կյանքը խաղ է» (La vie est un jeu)
  • 1950 - «Հաճելի խելագարություն» (Folie douce)
  • 1951 - «Զազրախոսության թագավորը» (Le roi du bla bla bla)
  • 1951 - «Հասցեն անհայտ է» (Sans laisser d'adresse)
  • 1951 - «Ալ վարդը» (La rose rouge)
  • 1951 - «Բոնիֆիցիյ-սոմնաբուլա» (Boniface somnambule)
  • 1951 - «Բիբի Ֆրիկոնտեն» (Bibi Fricotin)
  • 1951 - «Նրանք հինգն էին» (Ils étaient cinq)
  • 1951 - «Ուղևորություն դեպի Ամերիկա» (Le voyage en Amérique)
  • 1951 - «Ազատ օր չկա պարոն մարզպետի համար» (Pas de vacances pour Monsieur le Maire)
  • 1951 - «Հնդկահավը» (Le dindon)
  • 1951 - «Թույն» (La Poison)
  • 1951 - «Իմ կինը հիանալի է» (Ma femme est formidable)
  • 1951 - «Սերը անձրևանոցի տակ» (Un amour de parapluie)
  • 1951 - «Խանութը վաճառվում է» (Boîte à vendre)
  • 1951 - «Երիտասարդ չեմպիոնները» (Champions Juniors)
  • 1952 - «Յոթ մահացու մեղքեր» (Les sept péchés capitaux)
  • 1952 - «Պարոն Լեգինյոն Սլաքավորը» (Monsieur Leguignon, lampiste)
  • 1952 - «Ամուսնական գործակալություն» (Agence matrimoniale)
  • 1952 - «Սերը մեղք չէ» (L'amour n'est pas un péché)
  • 1952 - «Պարոն Տաքսի» (Monsieur Taxi)
  • 1952 - «Հարգալից անբարոյականը» (La p... respectueuse)
  • 1952 - «Պարոն Պեռլի փախուստը» (La fugue de Monsieur Perle)
  • 1952 - «Նա և ես» (Elle et moi)
  • 1952 - «Օրինապահ մարդու կյանքը» (La vie d'un honnête homme)
  • 1952 - «Մեծ իշխանների շրջագայությունը» (La tournée des grands Ducs)
  • 1952 - «Ութերորդ արվեստը և վարվելակերպը» (Le huitième art et la manière)
  • 1953 - «Կորչի գրողի ծոցը առաքինությունը» (Au diable la vertu)
  • 1953 - «Փարիզի ճնճղուկները» (Moineaux de Paris)
  • 1953 - «Գիշերային գործընկերները» (Les Compagnes de la nuit)
  • 1953 - «Անմեղները Փարիզում» (Innocents in Paris)
  • 1953 - «Կապիտան Բոլվինը» (Capitaine Pantoufle)
  • 1953 - «Ավագ աշակերտուհիների ննջասենյակը» (Dortoir des grandes)
  • 1953 - «Թեթև և կարճ է հագնված» (Légère et court vêtue)
  • 1953 - «Իմ եղբայրը Սենեգալից» (Mon frangin du Sénégal)
  • 1953 - «Գիշերվա ասպետը» (Le chevalier de la nuit)
  • 1953 - «Ծիծաղ» (Le rire)
  • 1954 - «Պարոն Բարդի արտասովոր ցանկությունը» (L'étrange désir de Monsieur Bard)
  • 1954 - «Հացը խոտի վրա» (Le blé en herbe)
  • 1954 - «Եղբայրություն» (Fraternité)
  • 1954 - «Խարդավանիչուհիները» (Les Intrigantes)
  • 1954 - «Մադմուազել Նիտուշը» (Mam'zelle Nitouche)
  • 1954 - «Տառապանքներ» (Tourments)
  • 1954 - «Հելեն Մարիմոնի գաղտնիքը» (Le secret d'Hélène Marimon)
  • 1954 - «Հավատացեք ինձ» (Faites-moi confiance)
  • 1954 - «Բուլոնյան անտառի ծովահենները» (Les corsaires du Bois de Boulogne)
  • 1954 - «Տղամարդկանց միայն այդ մասին չէ որ հետաքրքրվում են» (Les hommes ne pensent qu'à ça)
  • 1954 - «Այդքան տարբեր ճակատագրեր» (Le mouton à cinq pattes)
  • 1954 - «Ապրիլյան ձուկը» (Poisson d'avril)
  • 1954 - «Ծառայողական աստիճան» (Escalier de service)
  • 1954 - «Ընտանեկան տեսարան» (Scènes de ménage)
  • 1954 - «Ա՜խ, այդ հիանալի բաքոսուհիները» (Ah! Les belles bacchantes)
  • 1954 - «Հայրս, մայրս, սպասուհին և ես» (Papa, maman, la bonne et moi)
  • 1955 - «Ինգրիդ՝ ֆոտոմոդելի պատմություն» (Ingrid - Die Geschichte eines Fotomodells)
  • 1955 - «Պեպը օրենքներ է հաստատում» (Les pépées font la loi)
  • 1955 - «Երկար ատամներ» (Les dents longues)
  • 1955 - «Հայրս, մայրս, իմ կինը և ես» (Papa, maman, ma femme et moi)
  • 1955 - «Խշխշոց» (Frou-Frou)
  • 1955 - «Անտանելի պարոն Շատախոսը» (L'impossible Monsieur Pipelet)
  • 1955 - «Հուսարները» (Les hussards)
  • 1955 - «Առանց սահմանների աղջիկը» (Mädchen ohne Grenzen)
  • 1955 - «Երբ Փարիզը մեզ ասեց» (Si Paris nous était conté)
  • 1956 - «Բարի լույս, ժպիտ» (Bonjour sourire! )
  • 1956 - «Հայրիկի հանցախումբը» (La bande à papa)
  • 1956 - «Փողոցների օրենքը» (La Loi des rues)

Վաղ դերակատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանրը Ռեժիսոր Խաղընկերներ
1956 ռուս.՝ Малютки у простофили Bébés à gogo Սելեստին Ռեյթեր Կատակերգություն Պոլ Մինյե
1956 Կարճամտություն Courte tête Պրոսպեր Կատակերգություն Նոբեր Կորբանո
1956 Փարիզի միջով La traversée de Paris Յամբիեր Կատակերգություն Կլոդ Օտան-Լարա
1957 Բացարձակապես տեղին չի Comme un cheveu sur la soupe Պիեռ Կուզեն Կատակերգություն Մորիս Ռեգամեյ
1958 Բռնված չէ, գող չէ Ni vu, ni connu Բլերո Կատակերգություն Իվ Ռոբեր
1958 Կյանքը երկուսով La vie à deux Մսյո Ստեֆան, նոտար Կատակերգություն Կլեմեն Դյուոր
1958 Տաքսի, կցասարք և կորրիդա Taxi, Roulotte et Corrida Մորիս Բերջեր Կատակերգություն Անդրե Յունեբել
1959 Տոտոն Մադրիդում Totò, Eva e il pennello proibito Պրոֆեսոր Ֆրանսիսկո Մոնթիել Կատակերգություն Ստենո
1959 ռուս.՝ Пройдоха I tartassati Էտոր Կատակերգություն Ստենո
1959 Իմ գնչու ընկերը Mon pote le gitan Վեդրինես Կատակերգություն Ֆրանսիս Գիր
1960 Որոշներին ավելի սառն է դուր գալիս Certains l'aiment... froide Անգ Գալոպին Կատակերգություն Ժան Բաստիա,
Գայ Լայոնել
1960 Պարզահոգին Candide ou l'optimisme au XXe siècle Գեսպատո Կատակերգություն Նորբեր Կորբանո
1960 Մերձքաղաքային գնացքներ Les tortillards Էմիլ Դուրանդ Կատակերգություն Ժան Բաստիա
1961 Կապիտան Ֆրակաս Le Capitaine Fracasse Սկապին Մարտական,
Արկածային
Պիեր Գասպար-Յուի Ժան Մարե
1961 Ամերիկյան գեղեցկուհին La belle Américaine Վիրալոտի եղբայրը, շտապի պետ և կոմիսիայի խորհրդական Կատակերգություն Ռոբեր Դերի,
Պիեր Չերնիա
1961 Պղպջակներով ջրում Dans l'eau qui fait des bulles Պոլ Էրզներ Կատակերգություն Մորիս Դելբեզ
1962 Վենդետա La Vendetta Ամորետի Կատակերգություն Ժան Շիրաս
1962 Հանցագործությունը ձեռնտու չէ Le crime ne paie pas "Կապույտ Բառի" բարմենը Կատակերգություն Ժերար Ուրի
1962 Սատանան և տասը պատվիրանները Le diable et les dix commandements Վաիլանտ Կատակերգություն Ժյուլեն Դյուվիվյե
1962 Ջենտլմենը Էպսոմից Le gentleman d'Epsom Գասպար Ռիպու Կատակերգություն Ժիլ Գրանժյե Ժան Գաբեն
1962 Մենք կգնանք Դյուվիլ Nous irons à Deauville Լյուդովիկ Լամբերժակ Կատակերգություն Ֆրենսիս Ռիգո
1963 Բախտավորները Les Veinards Անտոնիո Բեարեպեր Կատակերգություն Ժան Ժիրո,
Ֆիլիպ դը Բրոկա,
Ժակ Պինատո
1963 Շղթայական ռեակցիա Carambolages Նորբերտ Չարոլիս Կատակերգություն Մարսել Բլյուվալ
1963 Պիկ-պիկ Pouic-Pouic Լեոնարդ Մենեսթեր Կատակերգություն Ժան Ժիրո
1964 Պայթեցրեք բանկը Faites sauter la banque! Վիկտոր Գարնիեր Կատակերգություն Ժան Ժիրո
1964 Խատուտիկներ արմատներ Des pissenlits par la racine Ջոքեյ Ջեք Կատակերգություն Ժորժ Լոտներ
1964 Մուկը տղամարդկանց միջից Une souris chez les hommes Մարսել Կատակերգություն Ժակ Պուտերնո

Հայտնի դերակատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանրը Ռեժիսոր Խաղընկերներ
1964 Ժանդարմը Սան-Տրոպեից Le gendarme de Saint-Tropez սերժանտ Լյուդովիկ Կրյուշո Կատակերգություն Ժան Ժիրո Միշել Գալաբրյու
1964 Ֆանտոմաս Fantômas Կոմիսար Ժուվ Կատակերգություն Անդրե Յունեբել Ժան Մարե,
Ժակ Դինամ,
Միլեմ Դեմոնժո
1965 Բերանբացը Le corniaud Լեապոլդ Սարոյան Կատակերգություն Ժերար Ուրի
1965 Լավ կյանք Les bons vivants Լեոն Հաուդեպին Կատակերգություն Ժիլ Գրանժե,
Ժորժ Լոտներ
1965 Ժանդարմը Նյու Յորքում Le gendarme à New York սերժանտ Լյուդովիկ Կրյուշո Կատակերգություն Ժան Ժիրո Միշել Գալաբրյու
1965 Ֆանտոմասը կատաղել է Fantômas se déchaîne Կոմիսար Ժուվ Կատակերգություն Անդրե Յունեբել Ժան Մարե,
Ժակ Դինամ,
Օլիվյե դը Ֆյունես,
Միլեմ Դեմոնժո
1966 Պարոն Սեպտիմի ռեստորանը Le grand restaurant Մոնսինյոր Սեպտիմ Կատակերգություն Ժակ Բենար Ժակ Դինամ
1966 Մեծ զբոսանք La grande vadrouille Ստանիսլավ ԼեՖորտ Կատակերգություն, Ռազմական Ժերար Ուրի
1966 Ֆանտոմասն ընդդեմ Սքոտլանդ Յարդի Fantômas contre Scotland Yard Կոմիսար Ժուվ Կատակերգություն Անդրե Յունեբել Ժան Մարե,
Ժակ Դինամ,
Միլեմ Դեմոնժո
1967 Օսկար Oscar Բերտրանդ Բարնյե Կատակերգություն Էդուար Մոլինարո Կլաուդի Ժանսակ
1967 Մեծ արձակուրդներ Les grandes vacances Չարլզ Բուսքյու Կատակերգություն Ժան Ժիրո Կլաուդի Ժանսակ,
Օլիվյե դը Ֆյունես
1968 Փոքրիկ լողորդը Le Petit baigneur Լուիս-Ֆիլիպ Ֆորչաում Կատակերգություն Ռոբեր Դերի
1968 Դաջվածը Le tatoué Ֆելիսիան Մեզարեյ Կատակերգություն Դենի դե Լյա Պետալյեր Ժան Գաբեն
1968 Ժանդարմն ամուսնանում է Le gendarme se marie սերժանտ Լյուդովիկ Կրյուշո Կատակերգություն Ժան Ժիրո Միշել Գալաբրյու,
Կլաուդի Ժանսակ
1969 Սառեցվածը Hibernatus Հուբերտ դը Տարտաս Կատակերգություն,
Ֆանտաստիկ
Էդուարդ Մոլինարո Օլիվյե դը Ֆյունես,
Կլաուդի Ժանսակ
1970 Մարդ-նվագախումբ L'homme orchestre Մ. Էդուարդ / Էվան Էվանս Կատակերգություն Սերժ Կորբեր Օլիվյե դը Ֆյունես
1970 Ժանդարմը հանգստի ժամանակ Le gendarme en balade սերժանտ Լյուդովիկ Կրյուշո Կատակերգություն Ժան Ժիրո Միշել Գալաբրյու,
Կլաուդի Ժանսակ
1971 Ծառի վրա Sur un arbre perché Հենրի Ռուբեր Կատակերգություն Սերժ Կորբեր
1971 Ջո Jo Անտոնիո Բրիշբարդ Կատակերգություն Ժան Ժիրո Միշել Գալաբրյու,
Կլաուդի Ժանսակ
1971 Ինքնամեծարանքի մոլագարություն La folie des grandeurs Դոն Սալյուստ դը Բազան Կատակերգություն Ժերար Ուրի
1973 Յակով ռավինի արկածները Les aventures de Rabbi Jacob Վիկտոր Պիվերտ Կատակերգություն Ժերար Ուրի
1976 Թևիկը կամ տոտիկը L'aile ou la cuisse Չարլզ Դուչեմին Կատակերգություն Կլոդ Զիդի
1978 Տարանջատում La zizanie Գիլյում Դուբրի-Լաքազ Կատակերգություն Կլոդ Զիդի Անի Ժերարդո
1978 Ժանդարմը և այլմոլորակայինները Le gendarme et les extra-terrestres սերժանտ Լյուդովիկ Կրյուշո Կատակերգություն Ժան Ժիրո Միշել Գալաբրյու,
Կլաուդի Ժանսակ
1979 Ժլատը L'avare Հարփագոն Կատակերգություն Ժան Ժիրո,
Լուի դը Ֆյունես
Հենրի Ժենես
1981 Ապուր կաղամբից La soupe aux choux Կլոդ Ռատինյե Կատակերգություն Ժան Ժիրո Ժան Վիլրե,
Հենրի Ժենես
1982 Ժանդարմը և ժանդարմուհիները Le gendarme et les gendarmettes սերժանտ Լյուդովիկ Կրյուշո Կատակերգություն Ժան Ժիրո Միշել Գալաբրյու,
Կլաուդի Ժանսակ

Ռեժիսուրա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979 - «Ժլատը» (L'avare)

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1966 - «Պարոն Սեպտիմի ռեստորանը» (Le grand restaurant)
  • 1967 - «Օսկար» (Oscar)
  • 1969 - «Սառեցվածը» (Hibernatus)
  • 1978 - «Ժանդարմները և այլմոլորակայինները» (Le gendarme et les extra-terrestres)
  • 1979 - «Ժլատը» (L'avare)
  • 1981 - «Ապուր կաղամբից» (La soupe aux choux)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի դը Ֆյունես» հոդվածին։