Կուրբևուա
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Կուրբևուա | |||
| ֆրանսերեն՝ Courbevoie[1] | |||
| |||
| 48°53′50″N 2°15′8″E / 48.89722°N 2.25222°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Սենա, Օ դը Սեն և Մեծ Փարիզ | ||
| Մակերես | 4,17 կմ² | ||
| ԲԾՄ | 25 մետր, 56 մետր, 41 մետր | ||
| Բնակչություն | ▲82 902 մարդ (հունվարի 1, 2023)[2] | ||
| Փոստային դասիչ | 92400[3] | ||
| Պաշտոնական կայք | ville-courbevoie.fr(ֆր.) | ||
|
| |||
Կուրբևուա (ֆրանսերեն՝ Courbevoie), քաղաք և համայնք Ֆրանսիայի կենտրոնական մասում՝ Իլ դը Ֆրանս մարզի Օ դը Սեն դեպարտամենտում, երկրի մայրաքաղաք Փարիզից ինը, դեպարտամենտի վարչական կենտրոնից՝ Նանտեր քաղաքից հինգ կիլոմետր հեռավորության վրա[4]։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 88.530[5]: Քաղաքի տեսարժան վայրերից է Tour First երկնաքերը, որն ունի 231 մետր բարձրություն և այդ ցուցանիշով Եվրոպայի (ներառյալ Ռուսաստանը) ամենաբարձր շինությունների ցանկում զբաղեցնում է 26-րդ տեղը[6]), Եվրամիությունում՝ 8-րդ տեղը։ Այն համարվում է Ֆրանսիայի ամենաբարձր շենքը (բայց՝ ո՛չ ամենաբարձր կառույցը, որը Էյֆելյան աշտարակն է)[7]։
Կուրբևուայում XX դարի սկզբներից զարկ է տրվել ավտոմեքենաշինությանը. այստեղ գործում են հանրահայտ ավտոմեքենաշինական մի շարք ընկերությունների ձեռնարկություններ, և քաղաքն ստացել է «ֆրանսիական Դետրոյտ» մականունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական շրջանում Կուրբևուան ձկնորսների ու գինեգործների գյուղակ է եղել[8]։
VIII դարում կախում է ունեցել Սեն Վանդրիլ աբբայությունից, XII դարում ընկել է Սեն Դենիի վանահոր ենթակայության տակ։
XII դարի կեսերին Կուրբևուայի բնակիչներին հաջողվել է ձեռք բերել իրենց արտադրանքն առանց լրացուցիչ հարկման, ազատ վաճառելու իրավունք[9]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թվաքանակի փոփոխությունները

Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առլետտի (1898—1992) — կինոդերասանուհի
- Միշել Բլան (* 1952) — դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ
- Լուի դը Ֆյունես - կինոդերասան
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կուրբևուան Իլ դը Ֆրանս մարզի քարտեզին
- Պողոս-Պետրոս եկեղեցին
- Հին զորանոցիճակտոնը
- Տախտակ՝ քույր քաղաքների նշումով
- Համայնքային գրադարանը
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations de référence 2023 (ֆր.) — INSEE, 2025.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Фізичні відстані розраховані за координатами муніципалітетів
- ↑ «Кількість населення у 2011 році». INSEE. Վերցված է 28 вересня 2014-ին.(ֆր.)
- ↑ Россия находится как в Европе, так и в Азии, см. тж. ст. Граница между Европой и Азией
- ↑ Высочайшее сооружение Франции — Эйфелева башня
- ↑ Bourgeois, Claude Courbevoie. — 1997. — Т. II. — ISBN 2842530969
- ↑ L'histoire de Courbevoie | Ville de Courbevoie Site officiel
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կուրբևուայի պաշտոնական կայքէջը (Ֆրանսերեն)
- Courbevoie Community portal (Ֆրանսերեն)
- blog about Courbevoie (Ֆրանսերեն)
- Համայնքապետարանի կայքը
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրբևուա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
