Ժակ Դինամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժակ Դինամ
ֆր.՝ Jacques Dynam
Ծնվել էդեկտեմբերի 30, 1923(1923-12-30)[1]
ԾննդավայրՄոնրուժ
Մահացել էնոյեմբերի 11, 2004(2004-11-11) (80 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 14-րդ շրջան, Փարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկրկնօրինակող և կինոդերասան

Ժակ Դինամ (ֆր.՝ Jacques Dynam, իրական անունը՝ Ժակ Անդրե Ֆրանսուա Ժոզեֆ Բարբե, (Jacques André François Joseph Barbé), դեկտեմբերի 30, 1923(1923-12-30)[1], Մոնրուժ - նոյեմբերի 11, 2004(2004-11-11), Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի դերասան, ով խաղացել է բազում դերեր հեռուստատեսությունում և թատրոնում։ Հատկապես հայտնի է իր «Բերտրան», «Կոմիսար Ժյուվա»-յի երկրորդական դերերով՝ «Ֆանտոմաս» ֆիլմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակ Անդրե Ֆրանսուա Ժոզեֆ Բարբեն ծնվել է 1923 թվականի դեկտեմբերի 30-ին, Փարիզի արվարձանում՝ Մոնրուժ քաղաքում (դեպորտամենտ Օ-դը-Սեն)։ Միջին կարգ ստանալուց հետո, սկզբում քառասունական թվականներին երիտասարդը գալիս է Ժաննա Դաստեի թատերական խումբ։(ֆր. Dasté), Որտեղ Դաստեի անունով նա խաղում է ավելի քան երեք տարի։ Զուգահեռաբար նա նկարահանվում է մի քանի ֆիլմերում։ 1945 թվականին Իվ Ալլեգրեն վերցնում է նրան «Լուսաբացի դևերը» իմաստալից ֆիլմում, որը լինում է իր կյանքի առաջին դերը։ Նկարահանման հրապարակում նրա խաղընկերն է լինում Սիմոնա Սինյորեն։ Հետագայում Ժակ Դինամը խաղում է զանազան դերեր։ Նա հեշտությամբ յուրացնում է կոմիկ և դրամատիկ դերեր, խաղալով այնպիսի աստղային ժամանակաշրջան, որը ներառում է Պիեր Ֆրենե՝ «Բարրի»-ում (1948 թվական), Պիեր Բլանշար՝ «Բժիշկ Լեննեկ»-ում (1948 թվ), Մորիս Շեվալիե «Իմ խնձորը»-ում (1950 թվ.), Ֆերնանդել՝ «Օրիորդ Նիտուշ»-ում (1953) և Միշել Սիմոն ՝«Անտանելի պարոն Բալտուն» ֆիլմում (1955 թվականին)։ Հավատարիմ ընկերոջ՝ ռեժիսոր Անդրե Յունեբելի ֆիլմերում Դինամը խաղացել է ամուր դերեր։ Նրանց առաջին համագործակցությունը սկսվել է 1948 թվականին «Միլիոնատերեր մեկ օրում» ֆիլմով, որում նա խաղացել է Գաբի Մորլեի հետ։ Նա կատարել է տեսուչ Բարտրենի դերը, «Քավության նոխազ»՝ Լուի դը Ֆյունեսա, կոմիսար Ժյուվա՝ երեք ֆիլմեր «Ֆանտոմաս»-ի մասին, 1964,1965 և 1966 թվականներին։

Ժակ Դինամը խաղացել է տասնվեց տարուց ավելի, դերեր հետաքրքրասեր հերոսի, Պիեր Սուվեստրոյի հեղինակած և ռեժիսոր Ժաննա Սաշայի ֆիլմում «Ֆանտոմաս», այսօր համարյա մոռացված, որը եղել է ոգևորիչ Մարսել Ալլենի կերպարով, 1909 թվականին, հարմարեցված 1913 թվականի Ֆանտոմասը սերիալի հետ, որի հեղինակն է ֆրանսիացի սցենարիստ և ռեժիսոր Լուի Ֆեյադը։

Թատրոնում Ժակ Դինամը միաձայն գնահատված լինելով ժողովրդի և պրոֆեսիոնալների կողմից, խաղում է ավելի քան հիսուն պիեսներում։ Նա խաղում է Ժան Ժիոնոյի «Le bout de la route» պիեսում (1942 թվականին), Ֆելիսյեն Մարսոյի «L’œuf»-ում՝ (1955/56 թ.), Ջորջ Ֆեյդոյի «La main passe»-ում (1968 թ.), Բերիլե և Գրեդիի «Folle Amanda»-ում (1971/72 թվ.) և Կարլո Գոլդոնիի «Les rustres»-ում։

1996 թվականին նա վերջին անգամ է բեմ դուրս գալիս, կերտելով Սաշ Գիտրինիին, «Le Comédien» պիեսից։

2002 թվականին դերասանը խաղացել է իր վերջին ֆիլմում՝«Ֆանֆան-կակաչ», Վենսան Պերեսի և Պենելոպե Կրուսի հետ։ Նա ընդունել է հրավերներ, խաղալով ավելի քան հարյուր ֆիլմերում, սերիալներում կամ հեռուստատեսային հաղորդումներում։ Ժակ Դինամը կրկնօրինակել է նաև մոտ տասը ռադիոհաղորդումներ։

Ժակ Դինամը մահացել է 2004 թվականի նոյեմբերի 12-ին, Իոսիվի անվան հիվանդանոցում։ (ֆր. Hôpital Saint-Joseph), XIV շրջանում, Փարիզում, թոքերի բորբոքումից, իր կյանքի ութսունմեկերորդ տարում[2]։

Ընտրված ֆիլմացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1969-Հաճելի է տեսնել ընկերներին/ Faites donc plaisir aux amis

Աշխատանքը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1946: Auprès de ma blonde - Մարսել Աշարի, միզանսցեն՝ Պիեր Ֆիեն, Théâtre de la Michodière
  • 1952: Harvey - Մարի Շազ, միզանսցեն՝ Մարսել Աշարի, Théâtre Antoine
  • 1954: Les Quatre Vérités - Մարսելյա Էմեի, միզանսցեն Անդրե Բարսակ, Théâtre de l'Atelier
  • 1960: L'Etouffe-Chrétien - Ֆելիսյեն Մարսոյի, միզանսցեն Անդրե Բարսակ, - Théâtre de la Renaissance
  • 1964: Croque-monsieur - Մարսել Միտուի, միզանսցեն-Ժան Պիեր Գրենյե - Théâtre Saint Georges, Théâtre des Ambassadeurs
  • 1967: Xavier -Ժակ Դեվալի, միզանսցեն-Ժակ Անրի Դյուվալ, - Théâtre Edouard VII
  • 1969: Le Babour - Ֆելիսյեն Մարսոյի, միզանսցեն Անդրե Բարսակ, - Théâtre de l'Atelier
  • 1971: Folle Amanda - Պիեր Բարիլյեի և Ժաննա Պիեր Գրեդիի, միզանսցենա Ժակ Շարոն, - Théâtre des Bouffes-Parisiens
  • 1973: La Royale Performance -Մարսել Միտուայի, միզանսցենա Ժան Պիեր Դելաժ, - Théâtre des Bouffes-Parisiens
  • 1976: L'École des cocottes - Պոլ Արմոնտայի և Մարսել Գերբիդոնի, միզանսցեն Ժակ Արդուեն, - Théâtre Hébertot
  • 1979: La Bonne Soupe -Ֆելիսիեն Մարսոյի, միզանսցենա Ժան Մեյեր, - Théâtre des Célestins
  • 1980: La Bonne Soupe -Ֆելիսիեն Մարսոյի, միզանսցենա Ժան Մեյեր, Théâtre des Célestins, Théâtre Marigny
  • 1981: Domino - Մարսել Աշարդայի, միզանսեն Ժան Պիարդ, - Théâtre Marigny
  • 1983: L'Étiquette - Ֆրանսուազ Դորեն, միզանսցենա Պիեր Դյուկս, - Théâtre des Variétés
  • 1992: Knock ou le triomphe de la médecine - Ժյուլյա Ռոմենի, միզանսցենա Պիեր Մոնդի, - Théâtre de la Porte Saint-Martin

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]