Մոնռուժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մոնռուժ
ֆր.՝ Montrouge[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Առաջին հիշատակում1194
Մակերես2,07 կմ²
ԲԾՄ76 մետր
Բնակչություն47 657 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ92120[3]
Պաշտոնական կայքville-montrouge.fr(ֆր.)
Մոնռուժ (Ֆրանսիա)##
Մոնռուժ (Ֆրանսիա)
Ա. Շտայնլենի պաստառը Արիստիդ Բրյուանի «Montrouge» շանսոնի համար

Մոնտրուժ ( ֆր.՝ Montrouge), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Օ դը Սեն դեպարտամենտում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնռուժը գտնվում է Ֆրանսիայի հյուսիսում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Օ դը Սեն դեպարտամենտում։ Ընկած է երկրի մայրաքաղաք Փարիզից հարավ-արևմուտք։ Նույնանուն կանտոնի վարչական կենտրոնն է։ Քաղաքի անունն առնչվում է այդ տարածաշրջանի հողերի կարմրադեղնավուն գույնին ( ֆր.՝ Montrouge նշանակում է «կարմիր սար»)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1194 թվականին Սեն-Լազար վանքի տարեգրության մեջ։ Մինչև 13-րդ դարը այս տարածքը գտնվում էր բենեդիկտյան «գիյոմիտներ» ուխտի եղբայրության տիրապետության տակ (ուխտը կոչվել է ասկետ և ճգնավոր Գիյոմ դը Մալևալի անունով)։ Մոտ 1640 թվականին այստեղ թագավորական որսի համար արգելոց է ստեղծվել։ 1860 թվականին Մոնռուժի մի մասը (այսպես կոչված Փոքր Մոնռուժ / Petit Montrouge թաղամասը միացվել է Փարիզին (ներկայումս Փարիզի XIV շրջանի թաղամաս երից մեկն է), որի հետևանքով քաղաքի տարածքը 305 հեկտարից նվազել է մինչև 105 հեկտար։ 1875 թվականին Մոնռուժին հաջողվել է իր կազմում ներառել հարևան համայնքների որոշ տարածքներ։

1955 թվականից ի վեր Մոնռուժում ամեն տարի կազմակերպվում է Ժամանակակից արվեստի սալոն։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզի հետ ուղիղ կապ կա մետրոյի երկու գծերով (4-րդ գծի «Մերի-դը Մոնռուժ » և 13-րդ գծի «Շատիյոն — Մոնռուժ» վերջին՝ տերմինալային կայարանները)։

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ադրիեն-Ֆիրմեն Պիյոն, (1766–1844) - ֆրանսիացի թատերագիր, բանաստեղծ և արձակագիր

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1793 869—    
1800 810−1.00%
1806 1128+5.67%
1821 1464+1.75%
1831 3847+10.14%
1836 5995+9.28%
1841 7125+3.51%
1846 7813+1.86%
1851 9223+3.37%
1856 9910+1.45%
1861 3534−18.63%
1866 4809+6.35%
1872 4377−1.56%
1876 6371+9.84%
1881 8595+6.17%
1886 10 334+3.75%
1891 11 992+3.02%
1896 14 317+3.61%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1901 17 298+3.86%
1906 19 261+2.17%
1911 22 771+3.40%
1921 25 813+1.26%
1926 26 310+0.38%
1931 30 343+2.89%
1936 33 260+1.85%
1946 34 735+0.43%
1954 36 298+0.55%
1962 45 260+2.80%
1968 44 922−0.12%
1975 40 304−1.54%
1982 38 517−0.65%
1990 38 106−0.13%
1999 37 733−0.11%
2007 46 500+2.65%
2012 48 909+1.02%
2017 50 260+0.55%
Աղբյուր՝ EHESS[4] and INSEE (1968-2017)[5]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Монруж // Многоножки — Мятлик. — М. : Советская энциклопедия, 1954. — С. 252. — (Большая советская энциклопедия : [в 51 т.] / гл. ред. Б. А. Введенский ; 1949—1958, т. 28).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնռուժ» հոդվածին։