Մեծ արձակուրդներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մեծ արձակուրդներ ֆր.՝ Les Grandes Vacances | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | Կատակերգություն |
Թվական | 1967 |
Լեզու | Ֆրանսերեն |
Ռեժիսոր | Ժան Ժիրո |
Պրոդյուսեր | Ռայմոն Դանոն Մորիս Ժակեն |
Սցենարի հեղինակ | Ժան Ժիրո Ժակ Վիլֆրիդ |
Դերակատարներ | Լուի դը Ֆյունես Օլիվյե դը Ֆյունես Կլոդ Ժանսակ Ֆերդի Մայն Ժակ Դինամ |
Օպերատոր | Մարսել Գրինյոն |
Երաժշտություն | Ռոյմոն Լեֆեվր |
Պատմվածքի վայր | Իվելին |
Կինոընկերություն | Ascot |
Տևողություն | 85 րոպե |
IMDb | ID 0060475 |
«Մեծ արձակուրդներ», ֆրանս-իտալական կինոկատակերգություն, նկարահանված 1967 թվականին։ Ռեժիսորը Ժան Ժիրոն է, գլխավոր դերերում Լուի դը Ֆյունեսը և Ֆերդի Մայնն են։ Ֆրանսիայում «Ոսկե տոմս» (1967) մրցանակ է ստացել հեռուստադիտողների համակրանքի համար։
Ֆիլմի ռեյտինգը IMDb կայքում՝ 6,5/10
Ֆիլմի ռեյտինգը КиноПоиск.ru կայքում՝ 8/10
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մսյո Բոսկյեն (Լուի դը Ֆյունես) հեղինակավոր մասնավոր գիշերօթիկ դպրոցի տնօրեն է։ Նա իրեն անպատված է զգում՝ իմանալով, որ իր մեծ որդի Ֆիլիպը ձախողել է անգլերեն լեզվի քննությունը։ Բոսյեն որոշում է ամառային արձակուրդների ժամանակ տղային ուղարկել Մեծ Բրիտանիա, որպեսզի անգլիական ընտանիքում նա բարելավվի իր անգլերենը։ Նրա բացակայության ժամանակ Բոսյեի ընտանիքում բնակություն հաստատեց անգլիացի աշակերտուհի Շիռլի Մակ Ֆարելը, ով իր հերթին պետք է կատարելագործի ֆրանսերենը։
Սակայն Ֆիլիպը ցանկություն չունի ինչ-որ տեղ գնալու, քանի որ նա իր ընկերների հետ նախաձեռնել է ճանապարհորդություն զբոսանավով, որի մասին նա վաղուց էր երազում։ Նա իր փոխարեն Անգլիա է ուղարկում իր դպրոցական ընկեր Միշոնեին։ Հայտնվելով այնտեղ՝ Միշոնեն շուտով հիվանդանում է անսովոր անգլիական ուտեստներից։ Մսյո Բոսյեն գնում է իր իբր որդուն տեսակցության, և, իհարկե, սուտը այստեղ բացահայտվում է։ Իսկ այդ ժամանակ նրա իրական որդին և իր հյուրը՝ անգլիացի Շիռլին միասին ուրախ ժամանակ են անցկացնում զբոսանավի վրա։ Բոսյեն գնում է նրանց փնտրելու, իսկ պարոն Մակ Ֆարելը (Ֆերդի Մայն) գնում է Բոսյեների տուն, որպեսզի տեսնի իր դստերը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լուի դը Ֆյունես (|Louis de Funès) - Շառլ Բոսկյե, մասնավոր գիմնազիայի տնօրեն
- Կլոդ Ժանսակ (Claude Gensac) - Իզաբել Բոսկյե, Շառլի կինը
- Ֆերդի Մեյն (Ferdy Mayne) - Մակ Ֆարել, անգլիացի, վիսկի արտադրող
- Օլիվյե դը Ֆյունես (Olivier de Funès) - Ժերար Բոսկյե, Շառլ Բոսկյեի կրտսեր որդին
- Մարտինա Կելլի (Martine Kelly) - Շիռլի Մակ Ֆարել, Մակ Ֆարելի դուստրը
- Ֆրանսուա Լեչա (François Leccia) - Ֆիլիպ Բոսկյե, сտնօրենի ավագ որդին
- Մորիս Ռիշ (Maurice Risch) - Ստեֆան Միշոնե, Ֆիլիպի ընկիերը, ով գնաց Լոնդոն
- Մարիո Դավիդ (Mario David) - վարորդ
- Ժակ Դինամ (Jacques Dynam) - ածուխ բերողը
- Գի Գրոսսո - Շաստենե, ուսուցիչ
- Գի Դելորմ (Guy Delorme) - նավաստի բիստրոյում
- Դոմինիկ Զարդի (Dominique Zardi)
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի առաջին բազմաձայն թարգմանության մեջ «Օստանկինո» ստուդիայում Լուի դը Ֆյունեսին ձայնավորել է Արտյոմ Կարապետյանը։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեծ արձակուրդներ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Տեղեկություն և նկարներ web-yan.com կայքում Archived 2009-03-19 at the Wayback Machine.
- Հավելյալ նկարներ Archived 2008-05-08 at the Wayback Machine.
|