Ծառի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ծառի վրա
Sur un arbre perché
На древо взгромоздясь.jpg
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Flag of Italy.svg Իտալիա
Ժանրկինոկատակերգություն
Թվական1971
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՍերժ Կորբեր[1][2]
ՊրոդյուսերՌայմոն Դանոն
Սցենարի հեղինակՍերժ Կորբեր
ԴերակատարներԼուի դը Ֆյունես[2][1], Ջերալդին Չապլին[2][1], Ֆրանկո Վոլպի[1], Հանս Մեյեր[1], Օլիվյի դը Ֆյունես[1], Ալիս Սապրիչ[1], Պոլ Պրեբուա[1], Franco Volpi?[1], Հանս Մեյեր[1], Պիեռ Ռիշար, Շարլ Բայար, Էդուար Ֆրանկոմ, Ֆեռնան Բերսե[1], Ֆեռնան Սարդու, Ֆրանսինեդ, Անրի Գեգան, Ժան Բերգե, Ժան Հյոբեյ, Ժան Պանիսե[1], Ժան-Ժակ Դեբլո[1], Պասկալ Մազոտի[1], Ռոլան Արմոնտել[1] և Սերժ Կորբեր
ՕպերատորԷդմոն Սեշան
ԵրաժշտությունԱլեն Գորաժյե
Տևողություն87 րոպե

Ծառի վրա, Լուի դը Ֆյունեսի ֆրանսիական կինոկատակերգությունը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անրի Ռուբյեի ճանապարհաշինական ընկերությունը հրապարակորեն հրաժարվում է ֆրանս֊իտալական ավտոստրադայի կառուցման պայմանագրից հօգուտ իր մրցակիցների և գաղտնի ուղևորվում է Իտալիա, որպեսզի երաշխիք ստանա իտալական կողմից, որ պայմանագիրը կստանա հենց իր կազմակերպությունը։ Իտալիայից վերադառնալով բարձր տրամադրությամբ՝ Ռուբյեն ինքը չուզենալով ճանապարհին վերցնում է երկու ուղևոր՝ երիտասարդ մարդուն (Օլիվիե դը Ֆյունես), ով ճանապարհորդում էր ավտոստոպով և աղջկան (Ջերալդինա Չապլին)՝ ում մեքենան փչացել էր։ Գիշերը Ռուբյեն կորցնում է ինքնակառավարումը և մեքենան հայտնվում է ճանապարհից դուրս։ Արթնանալով՝ ուղևորներն ու վարորդը չեն կարողանում հասկանալ թե ինչ է պատահել։ Հաջորդ առավոտ պարզվում է, որ մեքենան, ընկնելով զառիթափից, ընկել է ծառի վրա։

Մի քանի օրից Ռուբյեի գլխին միտք է ծագում գետնին գցել շիշ պատահածի մասին տեղեկությամբ։ Հաղորդագրությունը հայտնվում է ոստիկանության ձեռքում։ Պատահածի վայրում տարածվում են ասեկոսեներ Ռուբյեի և իր ուղևորուհու սիրային կապի մասին, ում հետ նա իբր գաղտնի ժամանակ է անցկացրել Իտալիայում։ Այդ ասեկոսեները չէին կարող չհասնել Ռուբյեի կնոջը և աղջկա ամուսնուն, ովքեր նույնպես գնում են դեպքի վայր՝ տեսնելու իրենց սիրահարների մահը։

Այդ ժամանակ Ռուբյեի մրցակիցներն իմանում են, որ իտալական կողմը կարող է ստորագրել նրանց հետ պայմանագիրը, միայն Ռուբյեի հրաժարականի կամ մահվան ժամանակ։ Այդ ձևով Ռուբյեի մահով հետաքրքվածներն ու նրան այդ հարցով օգնողներն ավելի շատ են դառնում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լուի դը Ֆյունես֊ Անրի Ռուբյե
  • Օլիվիե դը Ֆյունես ֊ ավտոստոպով ճանապարհորդող
  • Ջերալդինա Չապլին ֊ Մադամ Մյուլեր
  • Ալիս Սապրիտչ ֊ Լյուսյեն Ռուբյե, Անրի Ռուբյեի կին
  • Հանս Մեյեր ֊ Մյուլերի խանդող ամուսին
  • Փոլ Պրեբրուա ֊ ռադիոռեպորտյոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]