Ժլատը (ֆիլմ, 1980)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժլատը
ֆր.՝ L'Avare
Երկիր Ֆրանսիա
Ժանրկինոկատակերգություն[1]
Թվական1980 և մարտի 27, 1980[2]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԺան Ժիրո[1][3][4] և Լուի դը Ֆյունես[1][4]
ՊրոդյուսերՔրիստիան Ֆեշներ
Սցենարի հեղինակԺան Ժիրո և Լուի դը Ֆյունես
ԴերակատարներԼուի դը Ֆյունես[3][4], Միշել Գալաբրյու, Կլոդ Ժանսակ, Բեռնար Մենեզ, Անն Կոդրի, Գաել Լեգրան, Ժորժ Օդուբեր, Գի Գրոսսո, Անրի Ժենե, Էրվե Բելոն[3][4], Մադլեն Բարբուլե, Մաքս Մոնտավոն, Միշել Մոդո, Միշլին Բուրդե, Պիեռ Օսեդատ և Քլեր Դյուպրե[5]
ՕպերատորԷդմոն Ռիշար
ԵրաժշտությունԺան Բիզե
ԿինոընկերությունLes Films Christian Fechner
Տևողություն120 րոպե
MPAA վարկանիշ0+
ԿինոՊոիսկID 95357
 L'Avare (1980 film) Վիքիպահեստում

«Ժլատը» (ֆր.՝ L'Avare), ֆրանսիական կինոկատակերգություն՝ նկարահանված 1980 թվականին։ Ֆիլմի ռեժիսորներն են Լուի դը Ֆյունեսն ու Ժան Ժիրոն։ Կինոնկարի սցենարի հիմքում ընկած է ֆրանսիացի կատակերգակ Մոլիերի համանուն պիեսը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարպագոնը շատ հարուստ մարդ է, որը, սակայն, տառապում է հիվանդագին ժլատությամբ։ Իր ողջ ունեցվածքը՝ ոսկեդրամները, նա թաքցնում է սնդուկի մեջ, որը հորել է այգում։ Վերջինիս հանդեպ Հարպագոնը խիստ ուշադիր է, որպեսզի յուրայինները հանկարծակի չգտնեն այն։ Նրա կծծիությունից տառապում են ոչ միայն ծառաները, որոնք ցնցոտիներ են հագնում ու աշխատում են երկու հոգու փոխարեն, այլև իր սեփական զավակները։ Էլիզային, ով Հարպագոնի դուստրն է, հայրը ցանկանում է կնության տալ հարուստ ծերունի Անսելմեին միայն այն պատճառով, որ վերջինս հրաժարվել է օժիտից։ Որդու՝ Կլեանտի համար հայրը գտել է մի որբևայրի տարիքով կնոջ։ Միաժամանակ երկու երեխաների սրտերը արդեն ուրիշներին է պատկանում։ Էլիզան սիրում է Վալերին, ով մի անգամ փրկել է նրա կյանքը։ Իսկ Կլեանտը սիրում է տակավին երիտասարդ Մարիանային, ով հարուստ չէ և ապրում է մոր հետ միասին։ Հույս չփայփայելով իրենց հորից, զավակները որոշում են կայացնում ինքնուրույն կազմակերպել իրենց հարսանիքները՝ առանց հոր համաձայնության։ Էլիզան գաղտագողի նշանվում է Վալերի հետ։ Կլեանտը որոշում է կայացնում գումար խնդրել հարազատնեից, որպեսզի ամուսնանա Մարիանայի հետ, երբ հանկարծ պարզ է դառնում, որ Հարպագոնն ինքն է որոշել ամուսնանալ նրա հետ և արդեն պայմանավորվել է աղջկա մոր հետ։ Իրավիճակը փրկում է Կլեանտի ծառան՝ Լյաֆլեշը, որը հայտնաբերում է Հարպագոնի սնդուկը և դրա օգնությամբ համոզում Հարպագոնին, որպեսզի որդուն ամուսնացնի Մարիանայի հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Լու դը Ֆյունես Հարպագոն
Միշել Գալաբրյու Ժաք
Կլոդ Ժանսակ Ֆրոզինա

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այս ֆիլմը Լուի դը Ֆյունեսի առաջին և վերջին ռեժիսորական աշխատանքն է։ Հռչակավոր կատակերգուին այդ գործում օգնել է նրա լավագույն ընկերներից մեկը՝ Ժան Ժիրոն[6]։
  • «Ժլատը» Լուի դը Ֆյունեսի մասնակցությամբ վերջին կինոնկարն է, որը բարձրացել է ԽՍՀՄ կինովարձույթ։ Բացի այդ այն նաև միակ ֆիլմն է, որտեղ Հարպագոնին ձայնագրել է հայազգի դերասան Արտյոմ Կարապետյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժլատը (ֆիլմ, 1980)» հոդվածին։