Թևիկը կամ տոտիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Թևիկը կամ տոտիկը
ֆր.՝ L'Aile ou la Cuisse
Թևիկը կամ տոտիկը.jpg
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Ժանրկինոկատակերգություն[1]
Թվականհոկտեմբերի 27, 1976
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԿլոդ Զիդի[1][2][3]
ՊրոդյուսերՔրիստիան Ֆեշներ
Սցենարի հեղինակԿլոդ Զիդի
ԴերակատարներԼուի դը Ֆյունես[2][3], Կոլյուշ[3], Կլոդ Ժանսակ, Ժան Մարտին, Մարսել Դալիո, Վիտորիո Կապրիոլի, Ժյուլեն Գիյոմար[2][3], Ալբեր Միշել, Ann Zacharias?[3], Antoine Marin?, Bouboule?, Բրունո Մուանո, Կլոդ Զիդի, Daniel Langlet?, Դոմինիկ Դավրե, Fernand Guiot?, François Guillaume?, François Viaur?, Georges Chamarat?, Gérard Boucaron?, Ժերար Լանվեն, Gérard Lorin?, Ժակ Մատու, Jean Amadou?, Mac Ronay?, Մարի-Ան Շազել, Martin Lamotte?, Մաքս Մոնտավոն, Պոլ Բիսցիլիա, Philippe Bouvard?, Pierre Decazes?, Pierre Forget?, Ռայմոն Բյուսեր, Robert Lombard? և Իվ Աֆոնսո
ՕպերատորԿլոդ Ռենուար
ԵրաժշտությունՎլադիմիր Կոսմա
Պատմվածքի վայրՓարիզ
Տևողություն101 րոպե

«Թևիկը կամ տոտիկը»(ֆր.՝ L'Aile ou la Cuisse), Ֆրանսիական կինոկատակերգություն Լուի դե Ֆյունեսի և Կոլյուշի մասնակցությամբ գլխավոր դերերում: Ֆիլմը իրենից ներկայացնում է երգիծանք ռեստորանային բիզնեսի ինդուստրացման հանդեպ:

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեստորանային քննադատը՝ Շառլ Դյուշմենը (Լուի դե Ֆյունեսը) ներկայանում է որպես անվիճելի հեղինակություն ճաշարանատերերի և համադամասեր մարդկանց միջև: Նա ոչ միայն կանոնավորապես բաց է թողնում ուղեցույց Ֆրանսիայի ռեստորաններով, որոնց ղեկավարները լավ խոհանոցի սիրահարներ են, այլ նաև դատապարտում է ռեստորանները կարգերով, որից էլ հետագայում կախման մեջ է լինում նրանց եկամուտները: Իր գլխավոր խնդիրը նա համարում է Ֆրանսիական խոհանոցի լավագույն ավանդույթների պահպանումը և մարտնչումը իր գլխավոր թշնամու հետ, Ժակ Թրիկատելի, էժանագին ռեստորանների ցանցի սեփականատիրոջ, որն օգտագործում է արհեստական սնունդի միջոցներ՝ իր իսկ գործարանում արտադրվող: Դյուշմենի ծրագրերի մեջ է մտնում գաղտնի այցելել Թրիկատելի ռեստորանները և ֆաբրիկաները, և արտադրության տեխնալոգիայի ինֆորմացիայի հավաքում, որպեսզի հետագայում հեռուստահաղորդման ժամանակ դիմակազերծի հակառակորդին: Ծրագրի իրականացման համար նա այս գործի մեջ է ներգրավում իր որդուն՝ Ժերարին (Կոլյուշ) որին տեսնում է, որպես իր հաջորդող: Սակայն Ժերարը ապրում է երկակի կյանքով և նախընտրում է ելույթ ունենալ թափառական կրկեսում ինչպես ծաղրածու, որի մասին նրա հայրը նույնիսկ չի կասկածում: Ժերարը ճանապարհ է ընկնում հոր հետ միասին, իսկ կրկեսը հետևում է նրան: Ճանապարհին Դյուշմենը այցելում է մի ռեստորան, որը մի ժամանակ նրա մեղքով զրկվել է աստղերից; Եվ սեփականատերը երազում է նրանից վրեժ լուծել դրա համար: Զենքի փողի տակ Դյուշմենին ստիպում են ուտել հոտած ուտեստները, որի հետևանքով նա հայտնվում է հիվանդանոցի մահճակալի վրա: Ուշքի գալով, նա սարսափով հասկանում է, որ կորցրել է համը տարբերելու ընդունակությունը: Դա կարող է առաջ բերել մի մեծ անհաջողության հեռուստահաղորդման ժամանակ Թրիկատելի մասնակցությամբ, որի ժամանակ Դյուշմենը պետք է ցուցադրեր իր ֆենոմենալ համի տարբերումը: Միակ խնդրի լուծումը հանդիսանում է Շառլի փոխարինումը իր որդով, և նույնպես Թրիկատելի ֆաբրիկայի արհեստական սնունդի դեմոնստրիացիան: Եվ այսպիսով Դյուշմենները ուղևորվում են դեպի ֆաբրիկա: Գաղտնի մտնելով արտադրամաս, նրան ուշադիր հետևում են արտադրությանը, հավաքում նմուշներ:

Հեռուստահաղորդման ժամանակ Շառլին և Ժերարին հաջողվում է ջախջախել հակառակորդին և զրկել նրան սպառողների վստահությունից:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լուի դե Ֆյունես-Շառլ Դյուշմեն
  • Կոլյուշ-Ժերար Դյուշմեն
  • Ժյուլեն Գիյամոր-Ժակ Թրիկատել
  • Կլոդ Ժանսակ-Մարգարիտա(1) Շառլ Դյուշմենի քարտուղարուհին
  • Անն Զախարյաս-Մարգարիտա(2) ժամանակավոր քարտուղարուհու պարտականությունները կատարող
  • Ռայմոն Բյուսեր-Անրի, Դյուշմենի վարորդը
  • Դանիել Լանգլե-Լամբեր
  • Ֆիլիպ Բուվար-հաղորդավար(տանում է ինքն իր դերը)
  • Վիտարիո Կապրիոլի-Վիտարիո
  • Ժերար Լանվեն-կրկեսի դերասան
  • Մարի-Անն Շազել-կրկեսի դերասան

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975 թվականի ինֆարկտից հետո Լուի դե Ֆյունեսը այլևս չէր նկարահանվում ֆիլմերում: Սակայն «Թևիկը կամ տոտիկը» ֆիլմով նա նորից մուտք գործեց կինոինդուստրիա:
  • Բյուրո Տրիկատելյան գտնվում է Դեֆանսում-ժամանակակից բիզնես թաղամասում, Փարիզում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]