Jump to content

Լուի Մալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի Մալ
ֆր.՝ Louis Malle
Ծնվել էհոկտեմբերի 30, 1932(1932-10-30)[1][2][3][…]
ԾննդավայրThumeries[4][5][6]
Մահացել էնոյեմբերի 23, 1995(1995-11-23)[1][2][3][…] (63 տարեկան)
Մահվան վայրԲևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7][8]
ԿրթությունՓարիզի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտացումսցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, կինոօպերատոր, օպերատոր-բեմադրիչ, դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր
ԱմուսինԱնն-Մարի Դեշոդթ և Քենդիս Բերգեն
Պարգևներ

Prix du meilleur film français du Syndicat français de la critique de cinéma?

Ոսկե արմավենի

Լուի Դելյուկի մրցանակ

BAFTA մրցանակ լավագույն ֆիլմի համար

Միացյալ Ազգերի մրցանակ

Ոսկե առյուծ

ԱՄՆ կինոքննադատների ազգային միության մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Ոսկե առյուծ

Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար

Լուի Դելյուկի մրցանակ

«Սեզար» մրցանակ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար

Q3703473?

լավագույն ֆիլմի համար «Սեզար» մրցանակ

«Դավիդ դի Դոնատելլո» մրցանակ օտարերկրացի լավագույն ռեժիսորին

«Սեզար» մրցանակ լավագույն սցենարի համար

Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

«Դավիդ դի Դոնատելլո» մրցանակ օտարերկրացի լավագույն ռեժիսորին

BAFTA Academy Fellowship Award

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն սցենարիստին

[9]

BAFTA

և

Սեզար

IMDbID ID 0001501

Լուի Մալ (ֆրանս.` Louis Malle, հոկտեմբերի 30, 1932(1932-10-30)[1][2][3][…], Thumeries[4][5][6] - նոյեմբերի 23, 1995(1995-11-23)[1][2][3][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7][8]), ֆրանսիացի կինոռեժիսոր, օպերատոր, պրոդյուսեր և սցենարիստ։ Հաճախ հիշատակվում է, որպես ֆրանսիական կինեմատոգրաֆի «նոր ալիք» շարժման ներկայացուցիչ, սակայն նրա պատկանելիությունը այդ շարժմանը` վիճելի է։

Կենսագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Մալը ծնվել է Ֆրանսիայի Նոր դեպարտամենտի Թյումերի համայնքում, բավականին ապահովված ընտանիքում և հինգերորդն էր յոթ երեխաներից։ Սկզբնական շրջանում ուսումնասիրել է քաղաքագիտություն, իսկ հետո կինեմատոգրաֆիա։ Կինոյում իր առաջին քայլերը կատարել է Ժակ Իվ Կուստոյի մոտ, մասնակցել է «Կալիպսո» նավով Կուստոյի երկամյա արշավանքին, որի ընթացքում ձեռք է բերել կինեմատոգրաֆիական հմտություններ։ Դրա արդյունքն էր 1956 թվականին Կուստոյի հետ համատեղ նկարահանած «Լիակատար լռության աշխարհում» վավերագրական կինոնկարը։ Այդ ֆիլմն արժանացել է «Օսկար» և Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակներին։ Այդ ժամանակ Լուի Մալն ընդամենը 25 տարեկան էր։ Նույն թվականին նա նաև ռեժիսոր Ռոբեր Բրեսոնի օգնականն էր։

Որպես ռեժիսոր, Լուի Մալի առաջին ինքնուրույն ֆիլմը 1957 թվականին նկարահանված «Վերելակ դեպի կառափնարան» կինոնկարն էր։ Հաջորդ կինոնկարը 1958 թվականին նկարահանված «Սիրեկանները» ֆիլմն էր Ժաննա Մորոյի մասնակցությամբ։ Այդ կինոնկարը բանավեճերի ալիք բարձրացրեց` սեքսուալ համատեքստի պատճառով, որն այն ժամանակ դեռևս տաբու էր։ Լուի Մալի որոշ ֆիլմեր, հետագայում նույնպես շոշափում էին այնպիսի թեմաներ, որոնք համարվում էին արգելված։ Այդպիսի ֆիլմերից էին «Թափառող կրակ» (1963թ.) կինոնկարը, որի գլխավոր հերոսը հակված էր ինքնասպանություն գործելուն, «Աղմուկը սրտում» (1971թ.) կինոնկարը, որտեղ մոր և որդու միջև տեղի է ունենում սեռական կապ, իսկ «Լակոմբ Լյուսեն» (1974թ.) կինոնկարը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիստական Գերմանիայի հետ ֆրանսիացիների համագործակցության մասին։

1970-ական թվականներին Լուի Մալը զուգահեռաբար ապրում և աշխատում էր Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։ Նրա ֆիլմերում նկարահանվել են Բրիժիտ Բարդոն, Ժաննա Մորոն, Սյուզան Սարանդոնը, Մարչելլո Մաստրոյանին, Լեա Մասարին և այլք, նա համագործակցել է նաև գերմանացի ռեժիսոր Ֆոլկեր Շլյոնդորֆի հետ։ Լուի Մալը իր մի քանի ֆիլմերում հանդես է եկել նաև որպես պրոդյուսեր և օպերատոր։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1965-1967 թվականներին Լուի Մալն ամուսնացած է եղել դերասանուհի Էնն-Մարի Դեշոդտի հետ։ Ունի որդի գերմանացի դերասանուհի Գիլա ֆոն Վայտերսհաուզենից և դուստր` կանադական դերասանուհի Ալեքսանդրա Ստյուարտից։ 1980 թվականից մինչև իր մահը, Լուի Մալն ամուսնացած է եղել ամերիկյան դերասանուհի Քենդիս Բերգենի հետ և ունի մեկ դուստր։

Լուի Մալը մահացել է 1995 թվականի նոյեմբերի 23-ին, Բևեռլի Հիլզում` լիմֆոմա հիվանդությունից։

Ֆիլմագրության ընտրանին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1953  Կրեյզիոլոգիա Crazeologie
1954  Կայարան 307 Station 307
1956  Լիակատար լռության աշխարհում Le monde du silence
1957  Վերելակ դեպի կառափնարան Ascenseur pour l'échafaud
1958  Սիրեկանները Les amants
1960  Զազին մետրոյում Zazie dans le métro
1962  Մասնավոր կյանք Vie privée
1963  Թափառող կրակ Le feu follet
1964  Ողջույն Բանգկոկից Bons baisers de Bangkok
1965  Վիվա Մարիա Viva Maria!
1967  Գողը Le voleur
1968  Երեք քայլ ցնորքի մեջ Histoires extraordinaires
1969  Կալկաթա Calcutta
1969  Հնդկաստան ուրվականը L'Inde fantôme
1971  Աղմուկը սրտում Le souffle au coeur
1972  Մարդկային է, շատ մարդկային է Humain, trop humain
1972  Հանրապետության հրապարակը Place de la République
1973  Լակոմբ Լյուսեն Lacombe Lucien
1975  Սև լուսին Black Moon
1977  Սքանչելի երեխան Pretty Baby
1980  Ատլանտիկ-Սիթի Atlantic City, USA
1981  Իմ ընթրիքը Անդրեի հետ My Dinner with Andre
1983  Կոտրողները Crackers
1985  Ալամո ծովածոցը Alamo Bay
1985  Աստծո երկիրը God's Country
1986  Երջանկության ետևից ...And the Pursuit of Happiness
1987  Ցտեսություն երեխաներ Au revoir les enfants
1989  Միլուն մայիսին Milou en mai
1992  Վնաս Damage
1994  Վանյան 42-րդ փողոցում Vanya on 42nd Street

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Մալ» հոդվածին։