Լես Մյուրեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լես Մյուրեյ
անգլ.՝ Les Murray
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 17, 1938(1938-10-17)[1][2][3][…]
ԾննդավայրՆաբիակ[4][3][5]
Մահացել էապրիլի 29, 2019(2019-04-29)[6][7][8][…] (80 տարեկան)
Մահվան վայրԹարի[6]
Քաղաքացիություն Ավստրալիա[9][3][5]
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՍիդնեյի համալսարան և Taree High School?
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, գրող, գրական քննադատ, քննադատ, անթոլոգ և պետական ծառայող
ԱշխատավայրԱվստրալիական ազգային համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
 Les Murray Վիքիպահեստում

Լես Մյուրեյ[11] (անգլ.՝ Leslie Allan Murray, հոկտեմբերի 17, 1938(1938-10-17)[1][2][3][…], Նաբիակ[4][3][5] - ապրիլի 29, 2019(2019-04-29)[6][7][8][…], Թարի[6]), ավստրալիացի գրող, անթոլոգիստ և քննադատ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագարակատիրոջ որդի, որի նախնիները XIX դարում Շոտլանդիայից տեղափոխվել են Ավստրալիա։ Մեծացել է իր պապի կաթնամթերքի ֆերմայում։ Սովորել է Սիդնեյի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, դարձել արհեստավարժ թարգմանիչ, թարգմանել է գիտական և տեխնիկական գրականություն։ 1960-ական թվականների կեսերին աշխատել է որպես թարգմանիչ Ավստրալիայի ազգային համալսարանում։ 1969 թվականից ամբողջությամբ նվիրվել է գրականությանը, հրատարակել է ամսագիր, աշխատել որպես խմբագիր։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուրեյի պոեզիան խորապես կապված է Ավստրալիայի բնության և առօրյայի, նրա առաջին տեղաբնակների աշխարհայացքների, մայրցամաքի վաղ շրջանի բանահյուսության հետ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայի շքանշանի ասպետ է։ Պետրարկայի (1995 թվական), Ս. Էլիոթի (1996 թվական) մրցանակների դափնեկիր, պոեզիայի համար արժանացել է Արքայական ոսկե մեդալի (1999 թվական)։ Եղել է Ստերլինի (1992 թվական) և Սենտ Էնդրիուսի (2011 թվական) համալսարանների պատվավոր դոկտոր։

Անգլալեզու աշխարհի առավել հայտնի ժամանակակից բանաստեղծներից մեկն է։ Նրա ստեղծագործությունները բարձր են գնահատել Իոսիֆ Բրոդսկին, Շեյմաս Հինին, Դերեկ Ուոլկոտը։ Մյուրեյի բանաստեղծությունները լույս են տեսել՝ թարգմանված հինդի լեզվով, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, կատալերեն, հոլանդերեն, նորվեգերեն, դանիերեն, շվեդերեն և ռուսերեն, առանձին հրատարակություններով։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Ilex Tree (1965, Ջեֆրի Լեմանի համահեղինակությամբ)
  • The Weatherboard Cathedral (1969)
  • Poems Against Economics (1972)
  • Lunch and Counter Lunch (1974)
  • The Vernacular Republic Selected Poems (1976)
  • Ethnic Radio (1978)
  • The Peasant Mandarin (1978, проза)
  • The Boys Who Stole the Funeral (1980, չափածո վեպ)
  • Equanimities (1982)
  • The Vernacular Republic: Poems 1961—1981 (1982)
  • The People’s Otherworld (1983)
  • Persistence in Folly (1984, արձակ)
  • The Daylight Moon (1987)
  • Late Summer Fires (1996)
  • The Idyll Wheel (1989)
  • Dog Fox Field (1990)
  • Blocks and Tackles (1990, արձակ)
  • The Rabbiter’s Bounty (1991)
  • Translations from the Natural World (1992)
  • Subhuman Redneck Poems (1996, Էլիոթի մրցանակ)
  • A Working Forest (1997, արձակ)
  • Fredy Neptune (1998, չափածո վեպ)
  • Learning Human (2000, ընդգրկվել է Գրիֆինի անվան միջազգային բանաստեղծական մրցանակի հակիրճ ցանկում)
  • An Absolutely Ordinary Rainbow (2000)
  • Conscious & Verbal (2001, ընդգրկվել է Գրիֆինի անվան միջազգային բանաստեղծական մրցանակի հակիրճ ցանկում)
  • Poems the Size of Photographs (2002)
  • The Biplane Houses (2006)
  • Taller When Prone (2010)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Babelio (ֆր.) — 2007.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 https://www.abc.net.au/news/2019-04-29/les-murray-australian-poet-dies-aged-80/11055966
  7. 7,0 7,1 7,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  8. 8,0 8,1 8,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. Record #4940524 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  10. Australian Honours Search Facility
  11. Австралия // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bourke L. A vivid steady state: Les Murray and Australian poetry. Kensington: New South Wales UP; Strawverry Hills: New Endeavour Press, 1992.
  • Counterbalancing Light: Essays on Les Murray/ Carmel Gaffney, ed. Armidale: Kardoorair Press, 1997.
  • Sharma A. A Dimension of the Angel: A Study of Les Murray’s Poetry. Jaipur: Bohra Prakashan, 1997
  • Alexander P. Les Murray: A Life in Progress. Oxford; Melbourne: Oxford UP, 2000.
  • Matthews S. Les Murray. Manchester; New York: Manchester UP, 2001.
  • The Poetry of Les Murray: critical essays/ Laurie Hergenhan, Bruce Clunies Ross, eds. St. Lucia: University of Queensland Press, 2001
  • Les Murray and Australian Poetry/ Angela Smith, ed. London: Menzies Centre for Australian Studies, Kings College London, University of London, 2002.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լես Մյուրեյ» հոդվածին։