Թ․ Ս․ Էլիոթի մրցանակ
Թ․ Ս․ Էլիոթի մրցանակ | |
---|---|
Տեսակ | poetry award? |
Երկիր | ![]() |
Հիմնադրվել է | 1993 |
Պարգևադրող | Poetry Book Society? |
Անվանված է | Թոմաս Սթեռնս Էլիոթ |
Կայք | tseliot.com/prize/about-the-t-s-eliot-prize/ |
Թ․ Ս․ Էլիոթի մրցանակ (անգլ.՝ TS Eliot Prize), պոեզիայի գրական մրցանակ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորության ամենամյա ամենահեղինակավոր մրցանակ՝ ի պատիվ բանաստեղծ Թ․ Ս․ Էլիոթի։ Մրցանակը շնորհվում է «նոր բանաստեղծությունների լավագույն ժողովածուի համար» սկսած 1993 թվականից, «Բանաստեղծական գիրք ընկերության» (Poetry Book Society) կողմից։ 2016 թվականին Մրցանակի ղեկավարումը փոխանցվել է Թ․ Ս․ Էլիոթի մրցանակի հիմնադրամին (անգլ.՝ TS Eliot Foundation)՝ Նյուքասլում գտնվող «Inpress Books» գրքերի վաճառքի գործակալությանը[1][2][3]։
Թ․ Ս․ Էլիոթի անգլիական մրցանակից բացի կա համանուն ամերիկյան մրցանակ։ Երկուսն էլ պոեզիայի մրցանակներ են։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Թ․ Ս․ Էլիոթի մրցանակը շնորհվում է սկսած 1997 թվականից, Թրումանի պետական համալսարանի կոմից, ընդ որում՝ համալսարանը գտնվում է բանաստեղծի ծննդավայրում՝ Սենթ Լուիսում (Միսսուրի)[4][5]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թ․ Ս․ Էլիոթի պոեզիայի համար մրցանակը Մեծ Բրիտանիայում երկար տարիներ շնորհվում է «Բանաստեղծական գիրք ընկերության» (Poetry Book Society) կողմից և սահմանված է «Մեծ Բրիտանիայում կամ Իռլանդիայի Հանրապետությունում առաջին անգամ հրատարակված անգլերեն նոր բանաստեղծությունների լավագույն ժողովածուի» համար[6]։ Մրցանակը ստեղծվել է 1993 թվականին՝ 1953 թվականին Թ․ Ս․ Էլիոթի հիմնած Poetry Book Society ընկերության 40-ամյակի տոնակատարության առթիվ, ի պատիվ ընկերության հիմնադիր անդամներից բանաստեղծ Թ. Ս. Էլիոթի։ Ընկերությունը ստեղծվել է «պոեզիայի արվեստը քարոզելու նպատակով»[7]։
Ֆինանսավորում և իրավահաջորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրման օրվանից մրցանակի գումարը նվիրաբերել է Էլիոթի այրին՝ տիկին Վալերի Էլիոթը, իսկ հետագայում այն տրամադրել է T S Eliot Estate կալվածքը, որը 2015 թվականին գնել է Թ․ Ս․ Էլիոթ հիմնադրամը (TS Eliot Foundation)[8]։
2016 թվականին Poetry Book Society նախկին բարեգործական կազմակերպությունը, որը 1953 թվականից ղեկավարում էր գրքերի ակումբը, հայտարարել է ֆինանսական դժվարությունների պատճառով լուծարման մասին[2]։ 2016 թվականին Poetry Book Society ընկերությունը, նրա անդամությունը և գրքի ակումբը փոխանցվել է Նյուքասլում գտնվող «Inpress Books» գրքերի վաճառքի գործակալությանը[1]։ Նրա նախկին տնօրենը՝ Քրիս Հոլֆիլդը նշանակվել է Թ․ Ս․ Էլիոթի մրցանակի նոր տնօրեն[3]։
Տ․ Ս․ Էլիոթ մրցանակը ստանձնել է Տ․ Ս․ Էլիոթ հիմնադրամը, որն այժմ վարում և աջակցում է այն[1]։
Բրիտանական գրադարանը 1988 և 1996 թվականներին ձեռք է բերել Poetry Book Society ընկերության արխիվը՝ իր կազմակերպչական փաստաթղթերով, նամակագրություններով, ֆինանսական փաստաթղթերով, գովազդային նյութերով և լուսանկարներով հանդերձ[9]։
Մրցանակային ֆոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակային ֆոնդը տարեց տարի ավելանալանում է[10][11]․ 2017 թվականին հաղթողը ստացել է 25,000 ֆունտ ստեռլինգ (նախկինում՝ 20000 ֆունտ ստեռլինգ էր), եզրափակիչ փուլ անցած տասը հաղթողներից յուրաքանչյուրը ստացել է 1500 ֆունտ ստեռլինգ[1]։ Այդպիսով դառնալով Միացյալ Թագավորությունում անցկացվող պոեզիայի ամենամեծ ամենամյա մրցույթը։ «Ինդեփենդենտ» բրիտանական օրաթերթը մրցանակն անվանել է «պոեզիայի առավել բաղձալի մրցանակ»[12]։
Ժամանակացույց[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակին առաջադրվածների ցուցակը հայտարարվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերին[13]։ Մրցանակի հայտարարումից առաջ ցանկում ընդգրկված տասը բանաստեղծները մասնակցում են Լոնդոնի Սոութբանկի Թագավորական փառատոնի սրահում երեկոյան անցկացվող ընթերցումներին[14]։ 2011 թվականի Ընթերցմանը ներկա են եղել 2000 մարդ[15]։
Մրցանակակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թ Ս․ Էլիոթի մրցանակի ժյուրին կազմված է երեք անդամից, որոնցից մեկը նախագահն է։ Հաղթողն ընտրվում է եզրափակիչ փուլ անցած տասը մասնակիցների թվից։ Ցանկը նախապես հրապարակվում է։ Որից հետո տեղի են ունենում ընթերցումներ։ Ժյուրին ընտրում է «Մեծ Բրիտանիայում կամ Իռլանդիայի Հանրապետությունում առաջին անգամ հրատարակված անգլերեն նոր բանաստեղծությունների լավագույն ժողովածուն»[6]։
Թվական | Հաղթող | Բանաստեղծությունների ժողովածու (հայ.) |
Բանաստեղծությունների ժողովածու (անգլ.) |
---|---|---|---|
2020 | Բհանու Կապիլ | Ինչպես մաքրել սիրտը | How to Wash a Heart[16] |
2019 | Ռոջեր Ռոբինսոն | Շարժական դրախտ | A Portable Paradise |
2018 | Հաննա Սալիվան | Երեք բանաստեղծություն | Three Poems[17] |
2017 | Օուշեն Վոնգ | Գիշերային երկինք՝ վերքերով ելքով | Night Sky with Exit Wounds[18] |
2016 | Յակոբ Փոլլի | Ջեկսելֆ | Jackself[19] |
2015 | Սառա Հոու | Ջեյդի օղակ | Loop of Jade[20] |
2014 | Դեյվիդ Հարսենթ | Կրակի երգեր | Fire Songs[21] |
2013 | Շինեյդ Մորիսի | Պարալաքս | Parallax[22][10] |
2012 | Շերոն Օլդս | Եղջերվի ցատկ | Stag's Leap[23] |
2011 | Ջոն Բուրնսայդ | Սև կատվի ոսկոր | Black Cat Bone |
2010 | Դերեկ Ուոլկոտ | Սպիտակ ձկնկուլներ | White Egrets |
2009 | Ֆիլիպ Գրոս | Գրունտային ջրերը | The Water Table[24] |
2008 | Ջեն Հադֆիլդ | Գիշերակաց բաց երկնքի տակ | Nigh-No-Place[25] |
2007 | Շոն Օ'Բրայեն | Խեղդված գիրքը | The Drowned Book[26] |
2006 | Շեյմաս Հինի | Մարզ և շրջան | District and Circle |
2005 | Քերոլ Էնն Դաֆֆի | Բերկրանք | Rapture |
2004 | Ջորջ Սզիրտես | Թելակոճ | Reel |
2003 | Դոն Պետերսոն | Վայրէջքի լույս | Landing Light |
2002 | Ալիս Օսվալդ | Նիզակ | Dart |
2001 | Էնն Քարսոն | Ամուսնու գեղեցկուհին | The Beauty of the Husband |
2000 | Մայքլ Լոնգլի | Եղանակը Ճապոնիայում | The Weather in Japan |
1999 | Հուգո Վիլիամս | Բիլլիի անձրևը | Billy's Rain |
1998 | Թեդ Հյուզ | Ծննդայն օրերի նամակներ | Birthday Letters |
1997 | Դոն Պատերսոն | Աստծո պարգևը կանանց | God's Gift to Women |
1996 | Լես Մյուրեյ | Կիսամարդ կարմրավզի բանաստեղծություններ | Subhuman Redneck Poems |
1995 | Մարկ Դոթի | Իմ Ալեքսանդրիա | My Alexandria |
1994 | Պոլ Մուլդուն | Չիլիի տարեգրուոթյունները | The Annals of Chile |
1993 | Սիարան Կարսոն | Մայրենի լեզու․ բանաստեղծություններ | First Language: Poems |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «About the T. S. Eliot Prize – The T. S. Eliot Prize»։ tseliot.com։ Վերցված է 2021-05-26
- ↑ 2,0 2,1 «Cuts-hit Poetry Book Society to close»։ the Guardian (անգլերեն)։ 2016-06-03։ Վերցված է 2021-05-26
- ↑ 3,0 3,1 «Books for Independent Thinkers»։ Inpress Books (անգլերեն)։ Վերցված է 2021-05-26
- ↑ «Truman State University Press»։ web.archive.org։ 2011-07-20։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-20-ին։ Վերցված է 2021-05-29
- ↑ «Truman State University Press»։ web.archive.org։ 2010-09-02։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-02-ին։ Վերցված է 2021-05-29
- ↑ 6,0 6,1 «Rules and Conditions of Entry for the T.S. Eliot Prize»։ Արխիվացված է օրիգինալից 21 September 2007-ին։ Վերցված է 27 September 2007
- ↑ «ABOUT US»։ The Poetry Book Society (անգլերեն)։ Վերցված է 2021-05-26
- ↑ «T. S. Eliot House | T. S. Eliot Foundation»։ T. S. Eliot (en-US)։ Վերցված է 2021-05-26
- ↑ «Poetry Book Society archive․ Add MS 88984 : 1952-1996»։ pdsloginblue.bl.uk։ London։ Վերցված է 2021-05-26
- ↑ 10,0 10,1 Doyle Martin։ «Sinéad Morrissey wins £10,000 Forward poetry prize»։ The Irish Times (անգլերեն)։ Վերցված է 2021-05-27
- ↑ «More about the Prize - Poetry Book Society»։ web.archive.org։ 2013-04-04։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-04-ին։ Վերցված է 2021-05-27
- ↑ Jury Louise (16 January 2007)։ «Heaney wins £10,000 TS Eliot prize»։ The Independent (London)։ Արխիվացված է օրիգինալից 24 September 2015-ին։ Վերցված է 26 May 2021
- ↑ «The T S Eliot Prize»։ Chris Holifield։ Վերցված է 27 October 2016
- ↑ «The T S Eliot Prize»։ Chris Holifield։ Վերցված է 26 October 2016
- ↑ Cran Rona (27 January 2011)։ «Report: 2011 T.S.Eliot Prize»։ The Literateur։ Արխիվացված է օրիգինալից 25 September 2011-ին։ Վերցված է 12 March 2011
- ↑ «Bhanu Kapil wins TS Eliot poetry prize for 'radical' How to Wash a Heart»։ the Guardian (անգլերեն)։ 2021-01-24։ Վերցված է 2021-01-26
- ↑ Thompson Jessie (2019-01-14)։ «The winner of this year's TS Eliot Prize for poetry has been announced»։ Evening Standard։ Վերցված է 2019-01-14
- ↑ «TS Eliot prize goes to Ocean Vuong's 'compellingly assured' debut collection»։ The Guardian։ Վերցված է 16 January 2018
- ↑ «TS Eliot Prize: Jacob Polley is awarded world's most prestigious poetry prize for his collection Jackself»։ Evening Standard։ Վերցված է 17 January 2017
- ↑ «Debut collection scoops T S Eliot Prize»։ Poetry Book Society։ Արխիվացված է օրիգինալից 31 January 2016-ին։ Վերցված է 13 January 2016
- ↑ Kennedy Maev (2015-01-12)։ «David Harsent wins TS Eliot prize for poetry for Fire Songs»։ The Guardian։ Վերցված է 2019-06-20
- ↑ «Parallax by Sinéad Morrissey – review»։ the Guardian (անգլերեն)։ 2013-09-06։ Վերցված է 2021-05-27
- ↑ «Poet Sharon Olds scoops TS Eliot Prize for 'confessional' work about»։ The Independent (անգլերեն)։ 2013-01-14։ Վերցված է 2021-05-27
- ↑ Rahim Sameer (21 January 2010)։ «The Water Table by Philip Gross: review»։ The Telegraph։ Վերցված է 17 July 2019
- ↑ «Nigh-No-Place, By Jen Hadfield»։ The Independent (անգլերեն)։ 2011-10-23։ Վերցված է 2021-05-27
- ↑ «Sean O'Brien wins unprecedented poetry double»։ the Guardian (անգլերեն)։ 2008-01-14։ Վերցված է 2021-05-27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Տ․ Ս․ Էլիոթ մրցանակ»։ Twitter (անգլերեն)։ Վերցված է 2021-05-27
- «T. S. Eliot Prize Ընթերցումներ»։ video.search.yahoo.com։ Վերցված է 2021-05-27
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թ․ Ս․ Էլիոթի մրցանակ կատեգորիայում։ |