Jump to content

Թեդ Հյուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեդ Հյուզ
Ծնվել էօգոստոսի 17, 1930(1930-08-17)[1][2][3][…]
ԾննդավայրMytholmroyd, Hebden Royd, Կալդերդեյլ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էհոկտեմբերի 28, 1998(1998-10-28)[1][2][3][…] (68 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, վիպասան, դրամատուրգ, աստղագուշակ, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՊեմբրոկ քոլեջ և Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում
ԱշխատավայրՄասաչուսեթսի համալսարան Ամհերստում[4]
Պարգևներ
ԱմուսինՍիլվիա Փլաթ[4] և Քերոլ Հյուզ
ԶավակներՖրիդա Հյուզ և Նիքոլաս Հյուզ
 Ted Hughes Վիքիպահեստում

Թեդ Հյուզ (անգլ.՝ Ted Hughes, իսկական անունը՝ Էդվարդ Ջեյմս Հյուզ, անգլ.՝ Edward James Hughes, օգոստոսի 17, 1930(1930-08-17)[1][2][3][…], Mytholmroyd, Hebden Royd, Կալդերդեյլ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 28, 1998(1998-10-28)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի բանաստեղծ և մանկագիր։ Քննադատները սովորաբար գնահատում են նրան որպես իր սերնդի լավագույն բանաստեղծներից մեկը[6]։ 1984 թվականից մինչև մահը Հյուզը եղել է բրիտանացի բանաստեղծ-դափնեկիր։

1956-1962 թվականներին Հյուզը ամուսնացած է եղել ամերիկացի բանաստեղծուհի Սիլվիա Փլաթի հետ։ Փլաթի ինքնասպանությունից հետո Հյուզի դերն իրենց հարաբերություններում քննադատաբար է գնահատվել որոշ ֆեմինիստուհիների և հատկապես Փլաթի ստեղծագործության ամերիկացի ընթերցողների կողմից։ Ինքնասպանության պատճառներից մեկը համարվում է Հյուզի սիրավեպը Ասյա Վևիլի՝ բրիտանացի մեկ այլ բանաստեղծի՝ Դեվիդ Վևիլի կնոջ և ներշնչանքի աղբյուրի հետ։ Երբ իր սիրուհի Ասյա Վևիլն էլ ինքնասպան եղավ (նույն ձևով, ինչ Փլաթը՝ ընդ որում սպանելով նաև իր դստերը՝ Շուրային) սկսվեցին զրպարտություններ այն մասին, որ Հյուզը հակված էր բռնության։ Հյուզը երբեք հրապարակայնորեն չէր պատասխանում մեղադրանքներին, բայց նրա վերջին բանաստեղծական գործը՝ «Birthday Letters»-ը (1998), քննում էր իր և Փլաթի հարաբերությունները։ Եթե մի կողմից այդ ստեղծագործությունը որոշակիորեն բացահայտում էր Հյուզին լավ լույսի ներքո, ապա մյուս կողմից շատերին այն թվում էր մեղքից հրաժարվելու անհաջող փորձ[7][8]։

2008 թվականին The Times թերթը Հյուզին դրել է 4-րդ տեղում՝ «հետպատերազմյան դարաշրջանի 50 լավագույն բրիտանական գրողների շարքում»[9]։ 2010 թվականի մարտի 22-ին հայտարարվել է, որ 2011 թվականին պոետը կանմահացվի Վեսթմինսթերյան աբբայության բանաստեղծների անկյունում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1930 թվականի օգոստոսի 17-ին Մայթոլմրոյդում՝ Վիլյամ Հենրի Հյուզի և Էդիթ Հյուզի ընտանիքում։ Թեդն ուներ ավագ եղբայր՝ Ջերալդը և քույր՝ Օլվինը։ Ինքը՝ Հյուզը, ասում էր. «Իմ առաջին 6 տարիները ձևավորեցին ամեն ինչ»։

Երբ Հյուզը 7 տարեկան էր, նրանց ընտանիքը տեղափոխվում է Մեկսբորո՝ Հարավային Յորկշիր։ Նա սովորել է Մեկսբորոյի միջնակարգ դպրոցում, որտեղ նրա ուսուցիչները խրախուսում էին գրելու ձգտումը։

1954 թվականին ավարտել է Քեմբրիջի համալսարանի Փեմբրուք քոլեջը։ 1959 թվականին Քեմբրիջում ստացել է հումանիտար գիտությունների մագիստրոսի աստիճան։ Հյուզի բանաստեղծական առաջին գիրքը՝ «Ճուռակն անձրևի տակ»-ը (անգլ.՝ The Hawk in the Rain, 1957)՝ խանդավառությամբ ընդունված քննադատների կողմից, որպես գրական մուտք 1957 թվականին Նյու Յորքում արժանացել է մրցանակի։ Ժողովածուն ներառում է Հյուզի լավագույն բանաստեղծությունները, այդ թվում՝ «Միտք-Աղվես»-ը (անգլ.՝ The Thought Fox):

Կարծիքներ և քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուզի բանաստեղծությունները հիմնված են ազատ զուգակցումների, կտրուկ հակադրությունների, զգայական փոխաբերությունների վրա։ Նրան հատուկ են ուժեղ ռիթմական կառույցը, գեղարվեստական խոսքի պատկերման ցայտունությունը։

Ռուսերեն հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Железный человек / Пер. с английского М. Галиной. — М: Карьера Пресс, 2015:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. 5,0 5,1 5,2 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  6. Daily Telegraph, April 2004 — Philip Hensher reviews Collected Works of Ted Hughes, plus other reviews(չաշխատող հղում)
  7. Middlebrook, D. Her Husband: Ted Hughes and Sylvia Plath, A Marriage. London, Penguin: 2003.
  8. Ted Hughes: A Talented Murderer: Guardian journalist Nadeem Azam, writing in 1Lit.com, 2006
  9. The 50 greatest British writers since 1945 Արխիվացված 2011-04-25 Wayback Machine — The Times
  10. В.А. Скороденко Тед Хьюз // Краткая литературная энциклопедия / А.А. Сурков. — М: «Советская энциклопедия», 1968. — Т. 8. — С. 359. — 1135 с. — 106 600 экз.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեդ Հյուզ» հոդվածին։