Մրցանակներ գրականության և արվեստի բնագավառում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մրցանակներ գրականության և արվեստի բնագավառում։ Արվեստի (ավելի վաղ՝ երաժշտության) բնագավառում մրցանակներ շնորհվել են դեռևս Հին Հունաստանում։ XIX դարից տարբեր ընկերություններ, ամսագրերի խմբագրություններ մրցանակներ են սահմանել գրականության և արվեստի բնագավառում (օրինակ, Ռուսաստանում ԳԱ 1881 թվականին սահմանել է Ա.Պուշկինի անվան մրցանակ)։ Գրականության և արվեստի բնագավառի մրցանակներ են սահմանվել նաև արտասահմանյան երկրներում։ Հնագույնը Փարիզում արվեստի ակադեմիայի 1803 թվականին սահմանած հռոմեական մրցանակ է, որը շնորհվում էր գեղարվեստական հաստատությունների շրջանավարտներին՝ ըստ մրցույթի արդյունքների։ ԳԴՀ-ում սահմանվել է Ի․ Բեխերի անվան մրցանակ, Ռումինիայում՝ Վասիլե Ալեքսանդրիի անվան մրցանակ։ Հանրաճանաչ մրցանակներ են համարվում ԱՄՆ-ում՝ Պուլիցերյան մրցանակը, Ֆրանսիայում՝ Գոնկուրյան մրցանակը, Ֆրանսիական ակադեմիայի մրցանակ, Մեծ Բրիտանիայում՝ Զ․ Բլեյքի մրցանակ, Իտալիայում՝ Վիարեջոյի, Լուչանոյի մրցանակներ, ԳՖՀ-ում՝ Բյուխների անվան մրցանակ, Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի Գյոթեի անվան մրցանակ և այլն։ Գրականության և արվեստի բնագավառում սահմանված են նաև միջազգային մրցանակներ՝ օրինակ, Ասիայի և Աֆրիկայի գրողների ասոցիացիայի «Լոտոս» մրցանակ, մանուկների և պատանիների համար միջազգային խորհրդի սահմանած Հ․ Անդերսենի մրցանակ, հրատարակիչների միջազգային մրցանակ և այլն։ Տարածվել է նաև երաժշտական մրցույթներում, կինոփառատոներում, ցուցահանդեսներում հաղթողներին մրցանակներ շնորհելու պրակտիկան։ Առավել հայտնի են Մոսկովյան միջազգային կինոփառատոնի մրցանակները (3 ոսկյա մրցանակ), Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Ս․ Մարկոսի ոսկյա առյուծ», «Ս․ Մարկոսի արծաթյա առյուծ» մրցանակները, բալետի միջազգային մրցույթի Մեծ Մ․ Մոսկվայում, կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակ, կերպարվեստի բնագավառի միջազգային մրցանակները, ՅՈԻՆԵՍԿՕ-ի ճարտարապետության բնագավառի ուսանողական լավագույն աշխատանքների համար։ ՀՄՍՀ-ում գիտության, գրականության և արվեստի գործիչներին շնորհվում են ՀՍՍՀ պետական, ՀԼԿԵՄ Կենտկոմի լենինյան կոմերիտմիության մրցանակներ։ ՀՍՍՀ ԳԱ շնորհում է Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակ (հայագիտական աշխատությունների համար), Թ․ Թորամանյանի անվան մրցանակ (ճարտարապետության պատմության բնագավառի աշխատանքների համար), Ս․ Շահումյանի անվան մրցանակ [տնտեսագիտական, փիլիսոփայական, պատմագիտական (նոր և նորագույն պատմություն), գրականագիտական աշխատությունների համար]։ ՀՍՍՀ գրողների միության գծով սահմանվել են Հովհաննես Թումանյանի անվան հատուկ մրցանակ, (ժողովուրդների բարեկամությունն արտացոլող ստեղծագործությունների համար), Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ (արձակ ստեղծագործությունների համար), Գաբրիել Սունդուկյանի անվան մրցանակ (դրամատուրգիայի բնագավառում), Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ (հրապարակախոսության բնագավառում), Ստեփան Զորյանի անվան մրցանակ (թարգմանության համար)։ Թատերական արվեստի բնագավառում ՀՍՍՀ թատերական ընկերությունը ամենամյա մրցանակներ է սահմանել դրամատիկական թատրոնների (4 Մ․) և կատարողների համար (3 Մ․)։ Հայաստանի ժուռնալիստների միությունը լավագույն ակնարկների, հրապարակախոսական հոդվածների, ուղեգրությունների, ժուռնալիստիկայի տեսությանն ու պրակտիկային վերաբերող լավագույն ստեղծագործությունների համար շնորհում է «Ոսկե գրիչ» մրցանակը։ «Խաղաղությանն մայր հայրենիքի հետ կապերի ամրապնդման օգտին ակտիվ գործունեության համար» ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության մրցանակներ է շնորհվում (1981 թվականից) սփյուռքահայ քաղաքական-հասարակական, կրոնական գործիչներին, գործարար շրջանների ներկայացուցիչներին։ Կան նաև Մաշտոցի անվան մրցանակ՝ լուսավորության և մանկավարժության բնագավառում, Պ. Ադամյանի անվան մրցանակ՝ կատարողական արվեստի բնագավառում, Անանիա Շիրակացու անփ Մ․՝ գիտության բնագավառում, К Աբովյանի անվ․ Մ․՝ գրականության բնագավառում, Մ․ Սարյանի անվ․ Մ․՝ կերպարվեստի բնագավառում, Կոմիտասի անվան մրցանակ՝ երաժշտության բնագավառում։ Մրցանակներ են սահմանում նաև թերթերն ու ամսագրերը, կինոփառատոների, համամիութենական, հանրապետական կամ միջազգային մրցույթների, սպորտային մրցաշարերի հաղթողների, գիտական, գրական կամ այլ ստեղծա գործողների համար։ Այսպես, «Պիոներ» ամսագրի խմբագրությունը սահմանել է մրցանակ՝ լավագույն գրական ստեղծագործության և նկարչական ձևավորման համար։ մրցանակներ են սահմանում նաև մինիստրությունները, ստեղծագործական միությունները։ Օրինակ, ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրությունը բացի այն մրցանակներից, որոնք սահմանվում են որևէ հոբելյանի առթիվ, մրցանակներ է սահմանում նաև տարվա լավագույն մանկական, քաղաքացիական երգի համար։ Սպորտի բնագավառում մրցանակներ են շնորհվում ՀՍՍՀ-ում անցկացվող հանրապետական, միութենական և միջազգային մրցաշարերում (այդ թվում4 ավանդական) հաղթողներին։tԱյսպես, ՀՍՍՀ Մինիստրների խորհուրդը Մ․ է սահմանել ժամանակակից հնգամարտի (միջազգային մրցաշար), ձյուդոյի, թեթև աթլետիկայի մրցաշարերում հաղթողների համար։ մրցանակներ են սահմանված հեծանվասպորտի «Երևանի մեծ մրցաշար»-ի և հայկական հեռուստատեսության «Մեծ մրցանակի» (միջազգային մրցաշարեր) հաղթողների համար և այլն։ Մրցանակներ են սահմանված նաև շախմատի, սեղանի թենիսի, նետաձգության, առագաստասպորտի, սպորտի այլ ձևերով անցկացվող մրցաշարերի հաղթողների համար։ Տարբեր բնագավառների լավագույն գործերի համար մրցանակներ են սահմանվել նաև սփյուռքահայ գաղթավայրերում։ Այսպես, հայ գրականության լավագույն գործերի համար շնորհվում են «Հայկաշեն Ուզանյան», «Գևորգ Սելիտինցի» գրական մրցանակներ։ Մի շարք մրցանակներ է սահմանել ՀԲԸՄ, այդ թվում՝ «Արամ Խաչատրյան» մրցանակ (երաժշտության բնագավառում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 70 CC-BY-SA-icon-80x15.png