Քերոլ Էնն Դաֆֆի
Քերոլ Էնն Դաֆֆի անգլ.՝ Carol Ann Duffy | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 23, 1955[1][2][3][…] (70 տարեկան) |
| Ծննդավայր | gyat[4][5] կամ Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[6] |
| Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, պրոֆեսոր, հեղինակ, դրամատուրգ և համալսարանի դասախոս |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Լիվերպուլի համալսարան (1977)[7], King Edward VI High School? և Amsterdam International Community School? |
| Ուշագրավ աշխատանքներ | The World's Wife?[8] |
| Անդամակցություն | Թագավորական գրական ընկերություն |
| Աշխատավայր | Մանչեսթերի քաղաքային համալսարան |
| Պարգևներ | |
Քերոլ Էնն Դաֆֆի (անգլ.՝ Carol Ann Duffy, դեկտեմբերի 23, 1955[1][2][3][…], gyat[4][5] և Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[6]), բրիտանացի անգլալեզու բանաստեղծուհի, դրամատուրգ, մի շարք հեղինակավոր գրական մրցանակների դափնեկիր, այդ թվում՝ Սոմերսեթ Մոեմի գրական մրցանակ ( 1988 )[16], Թ․ Ս․ Էլիոթի մրցանակ (2006 թվականի հունվարի 16)։
2009-2019 թվականներին արժանացել է Բանաստեղծ-դափնեկիր տիտղոսի (այս տիտղոսը նախկինում տրվում էր ցմահ, ժամանակակից Անգլիայում շնորհվում է 10 տարով)։ Նա հայտնի է ինչպես իր ֆեմինիստական հայացքներով, այնպես էլ անթաքույց երկսեռական կողմնորոշմամբ[17][18]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քերոլ Էնն Դաֆֆին ծնվել է Գլազգոյում, հինգ եղբայրներից ու քույրերից[19] ավագն է։ Երբ Քերոլը վեց տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Անգլիա։ Սթաֆորդում նա ավարտել է իգական միջնակարգ դպրոցը։ Ապա ստացել է բակալավրի աստիճան փիլիսոփայության ոլորտում՝ Լիվերպուլի համալսարանում։ 2009 թվականին Դաֆֆին արժանացել է Հերիոթ-Ուաթթի համալսարանի պատվավոր դոկտորի կոչման։ 2015 թվականին ընտրվել է Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ[20]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաֆֆիի ստեղծագործություններն աչքի են ընկնում պարզությամբ ու ասելիքի մատչելիությամբ,հասանելի են ընթերցողների լայն շրջանակներին։ Նա վարպետորեն կերտում է կանանց, դեռատի աղջիկների հույզերն ու զգացմունքները,նրանց ապրումներն ու մտորումները։ Գրողը չի առարկում,երբ իրեն անվանում են ֆեմինիստ,սակայն պետք է նշել,որ նրա ասելիքի շրջանակն անհամեմատ ավելի լայն է և ընդգրկուն,կյանքի նկատմամբ վերաբերմունքն ու աշխարհայացքն ավելի ճկուն են,քան այս ուղղության հետևորդներինն է։ Դաֆֆիի պոեզիային բնորոշ է դրամատիկ մենախոսության ձևը։
| Թվական | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում |
|---|---|---|
| 2015 | Աշխարհի կինը | The World's Wife |
| 2007 | Արցունքի գողը | The Tear Thief |
| 2010 | Հափշտակություն | Rapture |
| 1990 | Ուրիշ երկիր | The Other Country |
| 1999 | Կեսգիշերային հանդիպում | Meeting Midnight |
| 2003 | Գողացված մանկություն | The Stolen Childhood |
Կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995 թվականին ՝ սպա
- 2002 թվականին ՝ կոմանդոր
- 2015 թվականին ՝ Բրիտանական կայսրության շքանշանի տիկին-կոմանդոր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://www.nndb.com/lists/496/000063307/
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 https://www.bbc.co.uk/bitesize/search?q=+Carol+Ann+Duffy
- 1 2 http://www.britannica.com/EBchecked/topic/1532366/Carol-Ann-Duffy
- 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 312.
- ↑ Swartz A. Open Library — 2007.
- ↑ http://www.societyofauthors.org/cholmondeley-past-winners
- ↑ http://www.societyofauthors.org/eric-gregory-past-winners
- ↑ Debrett's — 1769.
- ↑ http://artsandletters.org/awards2_popup.php?abbrev=Forster
- ↑ https://www.rse.org.uk/fellow/carol-ann-duffy/
- ↑ https://rsliterature.org/fellows/dame-carol-ann-duffy/
- ↑ https://www5.open.ac.uk/students/ceremonies/sites/www.open.ac.uk.students.ceremonies/files/files/Honorary%20graduate%20cumulative%20list(7).xlsx
- ↑ Winning lines․
- ↑ Carol Ann Duffy poetryfoundation.org կայքում
- ↑ Carol Ann Duffy
- ↑ Carol Ann Duffy
- ↑ Carol Ann Duffy: the legacy of the Laureateship thebritishacademy կայքում
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դաֆֆին Ժամանակակից պոետներ կայքում
- Ганин В. Н. «Женский» взгляд на «мужскую» историю в цикле К. Э. Даффи «The World’s Wife»
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերոլ Էնն Դաֆֆի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Դեկտեմբերի 23 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գլազգո քաղաքում ծնվածներ
- Լիվերպուլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բրիտանացի գրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Բրիտանացի աթեիստներ
- Բրիտանացի բանաստեղծներ
- Բրիտանացի բանաստեղծուհիներ
- Բրիտանացի դրամատուրգներ
- Բրիտանացի ֆեմինիստներ
- ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստներ