Jump to content

Իսրայելա-սերբական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսրայելա-սերբական հարաբերություններ
Իսրայել և Սերբիա

Իսրայել

Սերբիա

Դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի և Սերբիայի միջև հաստատվել են 1992 թվականի հունվարի 31-ին, երբ Սերբիան դեռևս մի մասն էր կազմում Սերբիա և Չեռնոգորիայի։ Իսրայելը ունի դեսպանատուն Բելգրադում, իսկ Սերբիան էլ Թել Ավիվում[1]։ Երկու պետություններն էլ ունեն տնտեսական և մշակութային կապեր, այդ թվում հրեական փոքր համայնքի շնորհիվ, որը տեղափոխվել է Իսրայել Հարավսլավիայից։

Սերբիայի հրեական համայնք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հիշատակությունները Բելգրադում ապրող հրեաների վերաբերյալ գալիս են 13-րդ դարից, երբ այստեղ ձևավորվել էին Աշկենազների և Սեֆարիդ հրեաների համայնքներ։ Քաղաքում բնակվող առաջին հրեաները ի սկզբանե եկել էին Իտալիայից և Դուբրովնիկ քաղաքից, իսկ հետո` Հունգարիայից և Իսպանիայից[2]։

Հրեական համայնքները Բալկաններում հատկապես համալրվեցին 15-րդ և 16-րդ դարերում տեղի ունեցած իսպանական և պորտուգալական ինկվիզիցիաների արդյունքում։ Օսմանյան կայսրության սուլթան Բայազիդ II-րդը ողջունում էր հրեա փախստականների հոսքը դեպի իր կայսրություն։ Հրեաները սկսեցին զարգացնել կայսրության տարբեր շրջանների միջև առևտուրը, դառնալով հատկապես աղի ճանապարհի կարևորագույն առևտրականները[3]։ Ավստրիայի իշխանության ներքո գտնվող Վոևոդինա հյուսիսային նահանգում հրեաները բնակություն հաստատեցին 18-րդ դարում, մասնավորապես, 1782 թվականին կայսեր Հավսեփ IIհանդուրժողականության հռչակագրից հետո, որով հրեաները ստանում էին կրոնական ազատության[4]։

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և հետո հրեական համայնքը զգալիորեն աճեց, և դա պայմանավորված էր նրանով, որ նրանք ստացան կրոնական ինքնավարություն, և բազմաթիվ հրեական կրթական հաստատություններ և սինագոգներ ստեղծվեցին ինչպես Աշկենազների, այնպես էլ Սեֆարիդի համայնքների համար։ 1939 թվականին Բելգրադում բնակվում էր մոտ 10 400 հրեա[2]։

Սերբիայում ապրող հերաների մեծամասնությունը սպանվեց Հոլոքոստի ժամանակ։ Պատերազմի ընթացքում բազում հրեաներ ապաստան էին ստացել հարավսլավոնացիների կողմից, որոնց գլխավորում էր Իոսիպ Տիտոն։ Սերբացի խաղաղ բնակիչները այս ժամանակահատվածում ներգրավված էին հազարավոր Հարավսլավիայի հրեաների փրկության մեջ[5]։ Պատերազմից հետո ողջ մնացածների մեծամասնությունը արտագաղթեց Իսրայել։

2011 թվականի մարդահամարի տվյալներով, Սերբիայում 578 հրեա է ապրում, հիմնականում Բելգրադում և Վոևոդինայում[6]։

Հարաբերությունները Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին ՀՍՖՀ-ի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվեցին։ Մինչև 1952 թվականը Հարավսլավիայից Իսրայել ընդհանուր առմամբ 7578 հրեա արտագաղթեց։ Արաբա-իսրայելական հակամարտության ժամանակ Հարավսլավիան չեզոք դիրքորոշում ուներ և պահպանում էր հարաբերությունները Իսրայելի հետ[7]։

1967 թվականին Հարավսլավիան խզեց բոլոր դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ Վեցօրյա պատերազմից հետո, և սկսեց պրոարաբական քաղաքականություն վարել։ Հարավսլավիայի կազմալուծումից հետո նոր ձևավորված Սերբիա և Չեռնոգորիայի միությունը սկսեց վերանայել հարաբերությունները և 1992 թվականի հունվարի 31-ին հաստատվեցին նոր դիվանագիտական հարաբերություններ, և Սերբիա և Չեռնոգորիայի հիմնական նպատակն էր այսպիսով դուրս գալ միջազգային շրջափակումից, որում նա հայտնվել էր Հարավսլավոնական պատերազմների արդյունքում[7][8]։

Քաղաքական հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսնիայում սերբերի մոտ ենթադրյալ իսրայելական զենքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին իսրայելական զենք մատակարարողները հայտնվեցին Բոսնիայի սերբերի շրջանակում։ Սակայն այդ ժամանակ պարզ չէր, թե որքան զենք է մատակարարվում և արդյոք դա իրականացվում էր պետական կամ մասնավոր անձանց կողմից, կամ արդյոք դրա վերաբերյալ գիտեր իսրայելական կառավարությունը և հավանության արժանանում էին այդպիսի գործարքները[9]։

Հետագայում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Իսրայելը միտումնավոր էր զենք մատակարարում բոսնիական սերբերին, հավանաբար այդ ժամանակ պրոսերբական դիրքորոշում ունեցող կառավարության պատճառով[10] կամ էլ Սարաևոյի հրեաների դեպի Իսրայել արտագաղթելու դիմաց[11]։ Ենթադրաբար մատակարարումները իականացվել են Մոսադի կողմից[12]։

Իսրայելական կառավարության քննադատությունը 1999 թվականին ՆԱՏՕ-ի կողմից իրականացրած Հարավսլավիայի ռմբակոծություններին

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Իսրայելը հրաժարվեց աջակցել ՆԱՏՕ-ի կողմից Հարավսլավիայի ռմբակոծությունները, որին հորդորում էր Միացյալ Նահանգները[13]։ Արիել Շարոնը քննադատության ենթարկեց ՆԱՏՕ-ի ռմբակոծությունները, հայտարարելով որ դա «կոպիտ միջամտության» գործողություն է[14]։ Շարոնը նշում էր, որ Սերբիան և Կոսովոն բռնության զոհ են դարձել։ Նա ասաց, որ նախքան Հարավսլավիայի կողմից ընդդեմ կոսովոյի ալբանացիների գործողություններին, Կոսովոյում բնակվող սերբերը բռնության թիրախ էին դարձել։ Նա հայտարարեց, որ․ «Իսրայելը ունի հստակ քաղաքականություն։ Մենք դեմ ենք ագրեսիվ գործողություններին։ Մենք դեմ ենք խաղաղ բնակչությանը վնաս պատճառելուն։ Ես հուսով եմ, որ կեղմերը բանակցային սեղանի շուրջ կվերադառնան հնարավորինս շուտ»։ Ճգնաժամի ընթացքում Էլյակիմ Հայնցը ասաց, որ սերբերը պետք է ստանան իսրայելական օգնությունը առաջինը։ «Նրանք մեր ավանդական բարեկամներն են»,- նա ասաց իսրայելական ռադիոյով[15]։ Համաձայն որոշ կարծիքների Շարոնը աջակցեց սերբերին, քանի որ նրանք փրկել են բազում հերաների հոլոքոստի ժամանակ[16]։ Շարոնի մահվան կապակցությամբ Սերբիայի նախարար Ալեքսանդր Վուլինը հայտարարել է, որ․ «Սերբ ժողովուրդը հիշում է Շարոնին այն բանի համար, որ նա դեմ հանդիսացավ 1999 թվականին ՆԱՏՕ-ի կողմից Հարավսլավիայի ռմբակոծություններին և այլ ժողովուրդների սուվերենության պահպանման և ներքին գործերին չմիջամտելու քաղաքականության կողմնակից էր»[17]։

Կոսովոյի և Պաղեստինի տարածքների հարցեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելը չի ճանաչել Կոսովոյին որպես սուվերեն պետություն։ Սա հիմնականում պայմանավորվում է նրանով, որ ճանաչման դեպքում Պաղեստինյան կողմը կարող է միակողմանիորեն հռչակի իր անկախությունը[18]։ Սակայն 2011 թվականին Սերբիան կողմ քվերակեց, որպեսզի Պաղեստինը դառնա ՅՈՒՆԵՍԿՈ-ի 195-րդ անդամը, որին դեմ էր Իսրայելը։ Բելգրադը հայտարարեց, որ Պաղեստին սուվերենության բանաձևին դեմ չի հանդիսան, եթե այն քննակվեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում[19]։ Մյուս կողմից Բոսնի և Հերցոգովինայի կազմում գտնվող Սերբական Հանրապետությունը արգելափակեց Բոսնիայի կողմից Պաղեստինին ՅՈՒՆԵՍԿՈ-ի անդամ ճանաչելը։

2009 թվականի ապրիլի 28-ին Սերբիայում Իսրայելի դեսպան Արթուր Քոլլը հայտարարեց, որ․ «Կոսովոյի կողմից միակողմանիորեն անկախ հռչակվելուց անցել է մեկ տարի, սակայն Իսրայելը չի պատրաստվում ճանաչել նրա անկախությունը։ Սերբիայի ժողովուրդը և կառավարությունը պետք է գնահատեն Իսրայելի դիրքորոշումը, որը ուղղված է բարեկամական հարաբերությունների պահպանմանը երկու կողմերի միջև»[20][21]։ 2009 թվականի սեպտեմբերին Բելգրադ պաշտոնական այց կատարեց Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիմբերմանը, որը նույնպես հաստատեց, որ Իսրայելը չի ճանաչելու Կոսովոյի անկախությունը, բայց հոսով է որ հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով[22]։

Տնտեսական կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելի և Սերբիայի միջև տնտեսական կապերը սկսել են արագորեն ընդլայնվել 2009 թվականից սկսած, մասամբ այն պատճառով, որ նույն տարվա սեպտեմբերին երկու պետությունների միջև չեղյալ հայտարարվեց վիզային ռեժիմը։ 2012 թվականի փետրվարի 1-ին, վերահաստատված հարաբերությունների 20-րդ տարվա կապակցությամբ Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը նշեց, որ հրեական ընկերությունները Սերբիայի ենթակառուցվածքների մեջ են ներդրել մեկ միլիարդից ավել եվրո[8]։

2009 թվականի հոկտեմբերին Սերբիայի ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը այցելեց Իսրայել, որի ընթացքում երկու կառավարությունների միջև ստորագրվեց հանցագործության դեմ պայքարի, անօրինական առևտրի և թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի չարաշահումների, ահաբեկչության և այլ լուրջ հանցագործությունների դեմ պայքարում համատեղ համագործակցության մասին համաձայնագիր[23]։

Զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին երկու պետությունների միջև վիզայի չեղյալ հայտարարումից հետո Բելգրադում գտնվող իսրայելական դեսպանատունը փորձում է ավելացնել սերբ զբոսաշրջիկների թիվը Իսրայելում։ 2011 իսրայելական դեսպանատունը սկսեց զբոսաշրջության մի քարոզարշավ «Ja volim Tel Aviv» (Ես սիրում եմ Թել Ավիվը) կարգախոսով[24]։ Իսրայելական վիճակագրության կենտրոնական բյուրոյի տվյալներով, 2011 թվականին Իսրայելում զբոսաշրջային նպատակներով այցելել է 4 700 սերբ (2009 թվականին այն կազմել է 1400 մարդ, իսկ 2010 թվականին 3 հազար մարդ)[25]։ 2016 թվականի զբոսաշրջության նպատակով Իսրայել է այցելել 15 129 սերբ[26]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Embassy of the Republic of Serbia - Tel Aviv, Israel
  2. 2,0 2,1 http://jic.tau.ac.il/moreshet/_repositoryTL15/1000332010.pdf(չաշխատող հղում)
  3. «Virtual Jewish History Tour – Serbia and Montenegro». Jewish virtual library.
  4. «Yugoslavia». Jewish virtual library.
  5. Why is Israel waffling on Kosovo?, by LARRY DERFNER, and GIL SEDAN
  6. «2011 Census of Population, Households and Dwellings in the Republic of Serbia: Religion, Mother Tongue and Ethnicity» (PDF). Statistical Office of the Republic of Serbia. 2013. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 15-ին.
  7. 7,0 7,1 Ćulibrk, Jovan. «The State of Israel and its Relations with the Successor States of the Former Yugoslavia during the Balkan Conflict in 1990s and in its Aftermath».
  8. 8,0 8,1 Israel Ministry of Foreign Affairs - February 1, 2012 - Israel and Serbia mark 20 years since renewal of diplomatic ties
  9. Adam Garfinkle Politics and Society in Modern Israel: Myths and Realities, By , M.E. Sharpe, 7 Dec 1999, page 194
  10. Tom Sawicki "How are Bosnia's Serbs getting Israeli arms?", The Jerusalem Report, January 1995
  11. Intelligence and the War in Bosnia, 1992–1995 (New Brunswick, N.J.: Transaction, 2003), 215.
  12. Richard J Aldrich America used Islamists to arm the Bosnian Muslims, The Guardian Monday 22 April 2002
  13. Israeli's Kosovo Remarks Raise Ire April 09, 1999, TRACY WILKINSON, LA Times
  14. Ariel Sharon... by Robert Fisk Արխիվացված 2015-09-26 Wayback Machine Friday 6 January 2006, The Independent
  15. Israel government refrains from supporting NATO attacks, By Steve Rodan, Tuesday, March 30, 1999
  16. Russia or Ukraine? For some Israelis, Holocaust memories are key Haaretz, By David Landau, Apr. 15, 2014
  17. Aleksandar Vulin lays wreath at Ariel Sharon’s grave Արխիվացված 2014-05-21 Wayback Machine Published on January 20, 2014, Serbia Times
  18. Sources: Israel won't recognize Kosovo, for now Արխիվացված 2011-09-16 Wayback Machine, The Jerusalem Post, 2008-02-19
  19. Adar Primor (2012 թ․ մարտի 13). «Israel, between Serbia and Kosovo». Haaretz. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.
  20. "Israeli position on Kosovo firm" Արխիվացված 2011-06-07 Wayback Machine, B92.net, 2009-04-28
  21. Izrael ne menja stav o nezavisnosti Kosova, 2009-04-28, RTS (in Serbian)
  22. Press conference with FM Liberman in Belgrade, 2009-09-16, Israel Ministry of Foreign Affairs
  23. "Israel firm in refusing to recognize Kosovo" Արխիվացված 2009-11-03 Wayback Machine, B92, 2009-10-28
  24. http://www.b92.net/kultura/vesti.php?nav_category=271&yyyy=2011&mm=06&dd=21&nav_id=520288
  25. http://www.cbs.gov.il/archive/201112/yarhon/e7_h.htm
  26. [1]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]