Աղի ճանապարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աղի ճանապարհ, Կողբի աղահանքերից (Արաքսի աջ ափին) դեպի Թիֆլիս և Քութայիս ձգվող սայլուղի։

Հայտնի էր դեռ վաղ միջնադարում։ Աղի ճանապարհը սկիզբ առնելով Կողբ ավանից, Արաքսի գետանցով մտնում էր Խերբեքլու (այժմ՝ Երվանդաշատ) և Ախուրյանի ձախափնյա հովտով ձգվում դեպի Բայանդուր-Ալեքսանդրապոլ-Շիշթափա-Գորելովկա-Բոգդանովկա։ Այստեղ Աղի ճանապարհը երկճյուղվում էր՝ մեկը դեպի Ծալկա-Թիֆլիս, իսկ մյուսը՝ Ախալքալաք-Ասպինձա-Ախալցխա-Զեկարի լեռնանցք-Քութայիս ուղղությամբ։

Արդեն XIX դ. երկրորդ կեսին այս երթուղով դեպի Անդրկովկասի տարբեր շրջաններ սայլերով և գրաստներով տարեկան տեղափոխվում էր ավելի քան 80 հզ. տոննա քարաղ։ Աղի ճանապարհը բանուկ էր մինչև XX դ. սկզբերը։ Այդ ուղով կատարվող երթևեկությունը նվազեց հատկապես 1902 թվականին՝ Թիֆլիս-Երևան երկաթուղու բացումից հետո։

Կողբից հարավ-արևմուտք Հայկական Պարի լեռնանցքներից մեկը, որտեղով աղ էին արտահանում Միջագետք և այլ երկրներ, կոչվում էր «Աղտո ձոր»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 256